Բևեռային փրփրաձկնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բևեռային փրփրաձկնիկ
Բևեռային փրփրաձկնիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ճառագայթալողակներ
Կարգ Փրփրուկակերպեր
Ընտանիք Ձողաձուկազգիներ
Տեսակ Սայկա
Լատիներեն անվանում
Boreogadus saida
(Lepechin, 1774)
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Բևեռային փրփրաձկնիկ կամ սայկա (լատ.՝ Boreogadus saida), ճառագայթալողակ ձկների դասի Փրփրուկակերպերին պատկանող ձկնատեսակ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է հիմնականում Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի և դրա մաս կազմող ծովերի ջրերում։ Ջրի ափերի մոտ կամ գետաբերանում առաջացնում են կուտակումներ։

Ապրում են վտառներով։ Հիմնականում հանդիպում են Կանադայի, Ալյասկայի, Հյուսիսային Ռուսաստանի ափերի մոտ։ Բացի այդ հանդիպում են նաև Գրենլանդիայի, Իսլանդիայի, Սկանդինավիայի և Շպիցբերգենի շրջակայքում և մերձծովյան հատվածներում։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բևեռային փրփրաձուկը կամ սայկան սնվում է ֆիտո և զոո պլանկտոններով։ Ունի արդյունագործածական նշանակություն։ Սննդի համար որսում են Բարենցի և Սպիտակ ծովերում։

Հանդիսանում է սառը ջրերում ապրող կաթնասունների հիմնական սնունդը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 122 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։