Jump to content

Բրունո Շտրեկենբախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրունո Շտրեկենբախ
գերմ.՝ Bruno Streckenbach
փետրվարի 7, 1902(1902-02-07) - հոկտեմբերի 28, 1977(1977-10-28) (75 տարեկան)
ԾննդավայրՀամբուրգ, Գերմանական կայսրություն
Մահվան վայրՀամբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն Գերմանիա
ԶորատեսակՍՍ զորքեր
ԿոչումGruppenführer?
ԶորամասQ124400072?
Հրամանատարն էր8th SS Cavalry Division Florian Geyer?
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ
ԿրթությունGelehrtenschule des Johanneums?
Պարգևներ
Գերմանական ոսկե խաչ ՆՍԳԲԿ ոսկե կուսակցական նշան և Դափնու տերևներով ասպետական երկաթե խաչ

Բրունո Շտրեկենբախ (գերմ.՝ Bruno Streckenbach, փետրվարի 7, 1902(1902-02-07), Համբուրգ, Գերմանական կայսրություն - հոկտեմբերի 28, 1977(1977-10-28), Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), Նացիստական Գերմանիայի ՍՍ-ի գրուպպենֆյուրեր, ՍՍ-ի զորքի ու ոստիկանության (1941) գեներալ-լեյտենանտ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրունո Շտրեկենբախը ծնվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ Հայրը մաքսատան չինովնիկ էր։ 1919 թվականին ավարտել է ռեալական գիմնազիան և ինքնակամ դարձել շարքային՝ ռայխսվերի 6-րդ հետևակային ջոկատում։ Այստեղից նոյեմբերին հեռացել է, քանի որ չէր կարողանում ստանալ սպայական կոչում։

1920 թվականից 1923 թվականներին եղել է «Վերվոլֆի խորհրդի» իսկ 1931 թվականի մարտից՝ Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության անդամ։ 1932 թվականի աշնանը ՍՍ-ի 28-րդ շտանդարտի կազմ մտավ Համբուրգում։

1933 թվականից 1936 թվականներին համբուրգյան գաղտնի ոստիկանության ղեկավարն էր։

1936 թվականից 1939 թվականներին Համբուրգի զինվորական շրջանի Х ոստիկանական ապահովության տեսուչ։

1939 թվականի օգոստոսին գործուղվել է Վիեննա՝ «Զյուդ» խմբավորման կազմ, որպեսզի ստեղծի և ղեկավարի ոստիկանական բաժանմունքը՝ Լեհաստանի առաջիկա օկուպացիայի նախապատրաստության գործում։ Լեհաստան ներխուժման ժամանակ ղեկավարել է 1-ին այնզացխումբը, որը պատկանում էր 14-րդ բանակին։

1939 թվականի սեպտեմբերից դարձել է «Զյուդ» ոստիկանական խմբավորման ղեկավար։ Իսկ նույն թվականի հոկտեմբերից ՍՍ-ի գերագույն հրամանատարության անվտանգության ոստիկանության լիազորը Լեհաստանում։

1940 թվականի մայիսից մինչև 1942 թվականի դեկտեմբերը եղել է Կայսերական անվտանգության գլխավոր վարչության 1-ին կառավարման ղեկավարը։

1942 թվականի դեկտեմբերից մինչև 1943 թվականի փետրվարը եղել է ՍՍ-ի 8-րդ հակատանկային հեծելազորային հրետանու դիվիզիոնի հրամանատարը։ 1943 թվականի օգոստոսի կեսերից եղել է ՍՍ-ի 1-ին (16-րդ) հեծելազորային զորքի 8-րդ հեծելազորային դիվիզիոնի հրամանատար, իսկ դրանից հետո՝ սեպտեմբերի կեսերից մինչև 1944 թվականի հունվարը նույն դիվիզիոնի հրամանատարը։

1945 թվականի մայիսի 9-ին գերի է ընկել։

1946 թվականի դեկտեմբերի 28-ին ձերբակալվել է։

1952 թվականի փետրվարի 18-ին Մոսկվայի շրջանի Զինվորական դատարանը Բրունո Շտրեկենբախին դատապարտեց ազատազրկման։

ԽՍՀՄ գերագույն դատարանը 1955 թվականի սեպտեմբերի 28-ին Բրունո Շտրեկենբախին ժամանակից շուտ ազատ արձակեց և 1955 թվականի հոկտեմբերի 10-ին փոխանցվեց Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությանը։ Իր երկրում նա դատապարտվեց ազատազրկման, սակայն չբանտարկվեց, քանի որ ճանաչվեց անգործունակ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրունո Շտրեկենբախ» հոդվածին։