Jump to content

Բրունո Գալլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրունո Գալլեր
Ծնվել էհոկտեմբերի 21, 1946(1946-10-21) (77 տարեկան)
ԾննդավայրԲադեն (Շվեյցարիա), Արգաու, Շվեյցարիա
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտությունֆուտբոլային մրցավար և ֆուտբոլիստ

Բրունո Գալլեր (հոկտեմբերի 21, 1946(1946-10-21), Բադեն (Շվեյցարիա), Արգաու, Շվեյցարիա), շվեյցարացի ֆուտբոլի միջազգային մրցավար (1977 թվականից)[1], Շվեյցարիայի ֆուտբոլի ասոցիացիայի պատմության լավագույն մրցավարներից մեկը[2],որպես գլխավոր մրցավար նա անցկացրել է ավելի քան 60 միջազգային հանդիպում[3]։ Դրանցից ամենակարևորներն են՝ Եվրոպայի Սուպերգավաթը (1982), ՈՒԵՖԱ գավաթի եզրափակիչը (1984) և Գավաթակիրների գավաթը (1990)․ նրա կարիերայի գագաթնակետը Եվրոպայի առաջնության եզրափակիչի մրցավարությունն էր (1992 թ.), որից մեկ տարի անց քառասունվեցամյա մրցավարը անցավ թոշակի(1993)[1]։

Ձեռքբերումների ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլային խաղերի մրցավարության որակավորման քննություն է հանձնել 1964թ։ 1974 թվականից մրցավարում է Շվեյցարիայի առաջնության բարձրագույն լիգայի հանդիպումները։ 1977 թվականին նա որակավորվել է որպես միջազգային մրցավար և 1978 թվականից մասնակցել է ՖԻՖԱ-ի ցուցակների մրցավարական վիճակահանություններին։ Սկսելով որպես օգնական՝ նա արագորեն բարձրացավ որակավորման ցուցակում և 1982 թվականին մասնակցեց Իսպանիայում կայացած աշխարհի առաջնությանը, որտեղ մրցավարեց «Արևմտյան Գերմանիա - Չիլի» խմբային մրցաշարի հանդիպումը (4։ 1; 2 դեղին քարտ Չիլիի համար)։ Նույն թվականին նա մրցավարեց Եվրոպայի Սուպերգավաթի երկու խաղերից առաջինը՝ «Բարսելոնա - Աստոն Վիլա» (1:0), հատկանշական է, որ Բարսելոնայում կայացած այս խաղում զգուշացումներ չեն եղել, մինչդեռ Բիրմինգհեմում կայացած պատասխան խաղը, որը դատում էր բելգիացի խաղավար՝ Ա. Պոննետը,10 զգուշացում և երեք ջնջում է արել[4]։

Հետագայում դարձել է եվրոգավաթների ակտիվ մրցավար. 18 հանդիպում է անցկացրել Եվրոպայի լիգայում, 16՝ Չեմպիոնների լիգայում, և 12՝ Գավաթակիրների լիգայում։ Մրցավարել է Աշխարհի (1982 և 1986) և Եվրոպայի առաջնությունների (1988 և 1992), Եվրոպայի առաջնության 21 (1986, 1990) որակավորման խաղերն, ինչպես նաև յոթ ընկերական հանդիպումներ՝ ազգային հավաքականների միջև[4]։

Բրունո Գալլերը առաջին օտարերկրյա մրցավարն էր, ով մրցավարել է Բունդեսլիգայի երկու հանդիպում (1981 և 1982թթ․)[5]։

Բրունո Գալլերը մրցավար աշխատելու ընթացքում, 50 հանդիպումներում առնվազն 50 զգուշացում է արել խաղացողներին, խաղադաշտից հեռացրել 4 խաղացողի և առնվազն 12 անգամ նշանակել է 11 մետրանոցներ[6]։

Միջադեպեր մրցավարության ընթացքում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989 թվականի սեպտեմբերի 27-ին Ամստերդամի «Դե Մեեր» մարզադաշտում ՈւԵՖԱ-ի գավաթի առաջին տուրի «Այաքս-Աուստրիա» վճռորոշ հանդիպման ժամանակ, լրացուցիչ ժամանակահատվածում, 1:1 հաշվով, «Այաքսի» երկրպագուները շարունակվող վերանորոգման պատճառով շինարարական ամրանների կտորները սկսեցին դաշտ նետել։ Երկրպագուներից մեկը, ուժեղացում նետելով, հարվածել է «Աուստրիայի» դարպասապահ՝ Ֆրանց Վոլֆարտի մեջքին, և իբր վիրավորել նրան Արխիվացված է Մարտ 31, 2015 Wayback Machine-ի միջոցով: Գալլերը որոշեց դադարեցնել հանդիպումը։ Արդյունքում «Այաքսը» պարտված համարվեց և երկու տարով հեռացվեց ՈՒԵՖԱ-ի խաղերից (հետագայում մորատորիումը նվազեցվեց մինչև մեկ տարի), իսկ երկաթի կտորը նետած երկրպագուն դատապարտվեց 5 ամսվա ազատազրկման[7]։.
  • 1988 թվականի ապրիլի 20-ին, Չեմպիոնների գավաթի կիսաեզրափակչի եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո, «Ռեալ Մադրիդ» - «ՊՍՎ» խաղում, «Ռեալի» խաղացող Միչելը կռվի մեջ մտավ մրցավար Բրունո Գալլերի հետ, ինչի համար նա որակազրկվեց 9 տուրով[8]։
  • Եվրոպայի առաջնության 1992 եզրափակիչից հետո, որտեղ Դանիան 2:0 հաշվով հաղթեց Գերմանիային, Գալլերին քննադատեցին դանիացիների հարձակման ժամանակ՝ խախտումից հետո, խաղը չդադարեցնելու և դանիացիներին ձեռքով խաղալու համար 11 մետրանոց չնշանակելու համար, որը հանգեցրեց առաջին գոլի։ Մեղադրանքներին Գալլերը պատասխանել էր, որ առաջին դեպքում ինքը չի դադարեցրել խաղը, քանի որ բառացիորեն դրանից քիչ առաջ, նույն աննշան խախտման համար չի տուգանել գերմանացիներին, իսկ երկրորդ դեպքում նա եղել և մնում է վստահ, որ ձեռքով խաղ չի եղել,դանիացի խաղացողը խաղացել է կրծքով կամ կզակով[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bruno Galler // Football-Lineups.com (электронный ресурс на английском языке)
  2. Bruno Galler. Bio Արխիվացված է Հոկտեմբեր 11, 2012 Wayback Machine-ի միջոցով: // World Referee.Com (электронный ресурс на английском языке)
  3. Palmares for Bruno Galler Արխիվացված է Հունվար 3, 2009 Wayback Machine-ի միջոցով: // World Referee.Com (электронный ресурс на английском языке)
  4. 4,0 4,1 UEFA Supercup 1982(չաշխատող հղում) // Weltfussball.com (электронный ресурс на английском языке)
  5. Bruno Galler. Did you know? Արխիվացված է Մարտ 5, 2016 Wayback Machine-ի միջոցով: // World Referee.Com (электронный ресурс на английском языке)
  6. Bruno Galler Արխիվացված է Ապրիլ 20, 2012 Wayback Machine-ի միջոցով: // Footballdatabase.eu (электронный ресурс на английском языке)
  7. Bruno Galler. Iron bar Արխիվացված է Մարտ 6, 2016 Wayback Machine-ի միջոցով: // World Referee.Com
  8. UEFA Per la linea morbida Արխիվացված է Օգոստոս 8, 2016 Wayback Machine-ի միջոցով: // Repubblica.it (электронный ресурс на итальянском языке)
  9. Bruno Galler. Final Արխիվացված է Հունիս 23, 2016 Wayback Machine-ի միջոցով: // World Referee.Com