Բրժետիսլավ Պոյար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրժետիսլավ Պոյար
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 7, 1923(1923-10-07)[1][2][3][…]
Ծննդավայր՝Sušice[3][4]
Վախճանի թիվ՝հոկտեմբերի 12, 2012(2012-10-12)[5][1][3][…] (89 տարեկան)
Վախճանի վայր՝Պրահա, Չեխիա[3][4]
Քաղաքացիություն՝ Չեխոսլովակիա[6]
 Չեխիա
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, մուլտիպլիկատոր, մանկավարժ, տիկնիկագործ, ռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ՝
IMDb։ID 0688653
Բրժետիսլավ Պոյարը 42-րդ ԿՎՄԿ-ում

Բրժետիսլավ Պոյար (չեխ․՝ Břetislav Pojar, հոկտեմբերի 7, 1923(1923-10-07)[1][2][3][…], Sušice[3][4] - հոկտեմբերի 12, 2012(2012-10-12)[5][1][3][…], Պրահա, Չեխիա[3][4][7]), չեխ խամաճիկավար, նկարիչ-մուլտիպլիկատոր և կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմերի ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1923 թվականին, Չեխոսլովակիայի Սուշիցե (չեխ․՝ Sušice) քաղաքում։ Պոյարն իր կարիերան սկսել է 1940-ականների վերջին՝ իր «Բաս թավջութակի պատմությունը» (1949) աշխատանքով, որը հիմնված է Անտոն Չեխովի «Սիրավեպ կոնտրաբասի հետ» պատմվածքի վրա և բեմադրվել է չեխ տիկնիկային անիմատոր Իրժի Տրնկայի կողմից։ Պոյարը ծառայել է որպես տիկնիկավար իր մենթորի՝ Տրնկայի մոտ։

Պոյարը որպես ռեժիսոր և անիմատոր աշխատելու մեծ փորձ է հավաքել Չեխոսլովակիայում։ Նա ֆիլմեր է նկարահանել ինչպես խամաճիկներ օգտագործելով, այնպես էլ ավելի տարածված ստոպ-կադր անիմացիայի տեխնիկան օգտագործելով։

1960-ականների կեսերին Պոյարը գաղթել է Կանադա, որտեղ երկարատև համագործակցություն է սկսել Ազգային կինոարվեստի կառավարման հետ։ Նրա կանադական աշխատանքներն ամենահայտնիներից են և մրցանակներ են ստացել հեղինակավոր միջազգային կինոփառատոններում։ Նրա «Տեսնել թե չտեսնել» («Հոգեբանություն») ֆիլմը 1970 թվականին արժանացել է կանադական «Տարվա ֆիլմ» կինոմրցանակին»[8]։

Պոյարի աշխատանքը բնութագրվում է հզոր սոցիալական ենթատեքստով, ինչպես, օրինակ, «Բալաբլոկ» մուլտֆիլմում, որտեղ կլոր և քառակուսի ձև ունեցող փոքր արարածների բանակները կռվում են միմյանց դեմ, մինչև բոլորը դառնան անբաժան։ Հաճախ Պոյարի կարճամետրաժ ֆիլմերը պարունակում են քիչ խոսակցական երկխոսություններ կամ դրանք ընդհանրապես չեն պարունակում։

2000-ականների կեսերին Պոյարը վերադարձել է Չեխական կինոբիզնես՝ դառնալու լիամետրաժ անիմացիոն «Ֆիմֆարում 2» (հիմնված Յան Վերիխի (չեխ․՝ Jan Werich) պատմվածքների վրա) ֆիլմի համառեժիսորը, որն էկրան է բարձրացել 2006 թվականին։ 2007 թվականի հոկտեմբերի 8-ին Պոյարին շնորհվել Է Պրահայի 2-րդ շրջանի (չեխ․՝ Městská čast Praha 2) պատվավոր քաղաքացու կոչում[9]։

Պոյարը մահացել է 2012 թվականին Պրահայում՝ 89 տարեկան հասակում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1960—Annecy Cristal -ի գրան-պրի «Առյուծն ու երգը»։
  • մոտ. 1969 - տարվա կանադական ֆիլմ. «Տեսնել թե չտեսնել»։
  • մոտ. 1969 - Բեռլինի միջազգային կինոփառատոն. մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար «Տեսնել թե չտեսնել» ֆիլմի համար։
  • 1972 - Կաննի կինոփառատոն. մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար «Բալաբլոկ»
  • 1979 - Կաննի կինոփառատոն. ժյուրիի մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար «Բում»
  • 1981 - Բեռլինի միջազգային կինոփառատոն. տարվա կանադական ֆիլմ. Օտտո Դիբելիուսի կինոմրցանակ նոր մեդիայի համար «Է».
  • 1987 - Անիմացիայի համաշխարհային տոն. Լոս Անջելեսի կինոքննադատների մրցանակ «Սոխակ» ֆիլմի համար
  • 2006 - «Անիֆեստ» (Չեխիա). մրցանակ լավագույն լիամետրաժ ֆիլմի համար «Ֆիմֆարում 2» - ի համար
  • 2007 - եվրոպական անիմացիոն խաղարկային ֆիլմերի և հատուկ հեռուստատեսային ծրագրերի փառատոն (Հունգարիա). լավագույն հատուկ հեռուստաֆիլմ «Ֆիմֆարում 2» - ից «Թոմ Թամբ» - ի համար[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 V osmdesáti devíti letech zemřel autor medvědů od Kolína Břetislav Pojar
  6. Evidence zájmových osob StB
  7. Břetislav Pojar, author of Bears from "Kolin an der Elbe", Dies at 89 (Czech: "V osmdesáti devíti letech zemřel autor medvědů od Kolína Břetislav Pojar").
  8. "Canadian Film Awards". The Canadian Encyclopedia, October 1, 2007.
  9. «Prof. Břetislav Pojar». praha2.cz. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  10. KAFF 2007 Díjak Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (English: "KAFF 2007 Awards Արխիվացված 2017-09-08 Wayback Machine"). Kecskeméti Animáció Film Fesztivál. 2007.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]