Բրենդոն Ջենինգս
![]() Brandon Jennings | ||
![]() | ||
Դիրքը | Խաղարկող | |
---|---|---|
Համար | № 7 | |
Ի ծնե տրված անունը | Բրենդոն Բայրոն Ջենինգս Brandon Byron Jennings | |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 23, 1989 (33 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Հասակ | 185 սմ | |
Քաշ | 77 կգ | |
Դպրոց | Դոմինգեզ (Քոմթոն, Կալիֆորնիա) Օուք Հիլի ակադեմիա (Վիլսոն, Վիրջինիա) | |
Դրաֆթի տարի | 2009 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 10-րդ | |
Դրաֆթ ակումբ | Միլոուքի Բաքս | |
Կարիերայի պատմություն
| ||
![]() ![]() ![]() → ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | ||
Մրցանակներ
| ||
| ||
Բրենդոն Բայրոն Ջենինգս (անգլ.՝ Brandon Byron Jennings, սեպտեմբերի 23, 1989, Քոմփթոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, խաղարկող։
Ավագ դպրոցի կարիերան անցկացրել է հայրենի Դոմինգեզի ավագ դպրոցում, իսկ ավելի ուշ՝ Օուք Հիլի ակադեմիայում։ Դպրոցի ավարտական տարում Ջենինգսի միջին ցուցանիշներն էին 32, 7 միավոր և 7, 4 արդյունավետ փոխանցում։ Ակադեմիան ավարտելուց հետո Ջենինգսը չի ընդունում Արիզոնայի համալսարանի առաջարկած կրթաթոշակային ծրագիրը և դրա փոխարեն միանգամից պրոֆեսիոնալ կարիերա է սկսում Իտալիայի «Վիրտուս Ռոմա» ակումբում, որի կազմում ընդամենը մեկ տարի անցկացնելուց հետո մասնակցության հայտ ներկայացնում 2009 թվականի NBA դրաֆթում, որտեղ էլ ընտրվում է «Միլոուքի Բաքսի» կողմից՝ 10-րդ ընտրության իրավունքով։
2013 թվականի հուլիսի 31-ին «Բաքսը» փոխանակում է Ջենինգսին «Դետրոյթ Փիստոնսի» հետ, ով իր հերթին զիջում է պաշտպան Բրենդոն Նայթին, հարձակվող Քրիս Միդլթոնին և կենտրոնական Վյաչեսլավ Կրավցովին[1]։
Մրցանակներ և այլ նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տարվա նորեկ խաղացող «Պրես Տելեգրամի» վարկածով (2005)
- Լես Շվամ մրցույթի ամենաարդյունավետ խաղացող (2006)
- «Elite 24 Hoops Classic» հանդիպման ամենաարդյունավետ խաղացող (Թայրիկ Էվանսի հետ, 2007)
- «Las Vegas Easter Classic» ամենաարդյունավետ խաղացող (2007)
- Թոփ 100 ավագ դպրոցների փլեյմեյքեր NBAPS վարկածով (2007)
- Goazcats.com ցուցադրության ամենաարժեքավոր խաղացող (2007)
- Նեյսմիթի անվան տարվա տղամարդ բասկետբոլիստ (2008)
- Գեյթորեյդի վարակածով Վիրջինիայի տարվա խաղացող (2007–08)
- Տարվա բասկետբոլիստ «Փերեյդ» ամսագրի վարկածով (2008)
- «EA SPORTS» Տարվա ազգային խաղացող (2008)
- McDonald's All-American (2008)
- Տարվա ազգային խաղացող «Մաքսփրեփս» վարկածով (2007–08)
- «Jordan Brand Classic» Արևելքի ամենաարժեքավոր խաղացող (2008)
- № 1 ավարտական դպրոցական ըստ «ESPN»-ի (2008)
- № 1 ավարտական դպրոցական ըստ «Van Coleman Hoopmaster»-ի (2008)
- № 1 ավարտական դպրոցական ըստ «Clark Franics Hoopscoop»-ի (2007, 2008)
- № 1 ավարտական դպրոցական ըստ «Dave Telep Scout.com»-ի (2008)
- NBA Արևելյան կոնֆերենցիայի ամսվա նորեկ (հոկտեմբեր-նոյեմբեր, 2009)
- NBA Արևելյան կոնֆերենցիայի ամսվա նորեկ (դեկտեմբեր, 2009)
- NBA Արևելյան կոնֆերենցիայի ամսվա նորեկ (հունվար, 2010)
- NBA «All-Rookie առաջին թիմ» խորհրդանշական հավաքականի անդամ (2009–10)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Փիստոնսի և Բաքսի բանակցություններն ավարտվեցին»։ NBA.com։ «Թըրներ սպորտս ինտերակտիվ»։ Հուլիսի 31, 2013։ Վերցված է Հոկտեմբերի 21, 2013