Բրայան Սկիֆ
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բրայան Սկիֆ Brian Skiff | |
---|---|
Ծնվել է | 20-րդ դար |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Անդերսոն-Մեսա կայան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Ալմա մատեր | Nova High School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] |
Բրայան Սկիֆ (Brian A. Skiff), ամերիկացի աստղագետ է, աշխատում է Լոուելի աստղադիտարանում, որտեղ նա 2003 թվականի հոկտեմբերին, աշխատելով LONEOS ծրագրում, կրկին հայտնաբերել է կորսված համարվող (69230) Հերմես աստերոիդը, ինչպես նաև 2004 JG6 Երկրին մոտեցող աստերոիդը։ Ընդհանուր առմամբ, մասնակիորեն Թոմաս Նորմանի հետ համատեղ, հայտնաբերվել են 55 աստերոիդ, նրանց թվում մեկ տրոյացի՝ (15398) 1997 UZ23։
Բացի այդ իր աշխատանքի ընթացքում Բրայան Սկիֆը կարողացել է հայտնաբերել մի քանի գիսաստղներ, այդ թվում պարբերականներ՝ 114P/Wiseman-Skiff, 140P/Bowell-Skiff, P/2001 R6 ԼԻՆԵԱՐ-Skiff, P/2000 S1 Skiff 1, P/2002 S1 Skiff 2, P/2004 V1 Skiff 3։
Որպես Բրայան Սկիֆի ներդրման ճանաչում հիմնական գոտու աստերոիդներից մեկը անվանվել է (2554) Սկիֆ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրայան Ա. Սկիֆ Արխիվացված 2007-07-11 Wayback Machine (անգլ.)
|