Բրազիլիայի Ազգային կոնգրես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բրազիլիայի Ազգային կոնգրես (պորտ.՝ Congresso Nacional do Brasil), Բրազիլիայի օրենսդիր մարմինը (պարլամենտ): Կազմված է 2 պալատից` վերին` Դաշնային սենատ (81 տեղ), և ներքին` Պատգամավորների պալատ (513 տեղ): Պալատների լիազորությունները բաշխվում են ըստ իրենց իրավասությունների[1] [2]:

Ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնային սենատը կազմված է նահանգների և դաշնային շրջանների ներկայացուցիչներից, որոնք ընտրվում են բնակչության կողմից մաժորիտար ընտրակարգով: Յուրաքանչյուր 4 տարին մեկ ներկայացուցիչների կազմի երկու երրորդը փոխվում է: Ֆեդերացիայի յուրաքանչյուր սուբյեկտ ներկայացված է 3 սենատորների կողմից, որոնք ընտրվում են 8 տարով, ընդ որում` սենատորները ընտրվում են երկու փոխարինողների հետ միաժամանակ:

Բրազիլիայի պատգամավորների պալատը ընտրվում է յուրաքանչյուր 4 տարին մեկ` մեծամասնական՝ մաժորիտար քվեարկության հիման վրա: Պատգամավորների պալատում տեղերը բաշխվում են` հաշվի առնելով սուբյեկտների բնակչության թվաքանակը: Ըստ այդմ` կարող են լինել 8-ից(քիչ բնակչությամբ նահանգների համար) մինչև 70(ավելի մեծ բնակչությամբ նահանգների համար) պատգամավորներ:

Սենատորները պետք է լինեն 35 տարեկանից ոչ ցածր, իսկ պատգամավորները` 21տարեկանից ոչ ցածր:

Լիազորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիայի գործող սահմանադրության համաձայն` Ազգային կոնգրեսի իրավասության ներքո են հետևյալ հարցերն ու իրավասությունները.

  • հարկային համակարգը, եկամուտների մուտքն ու բաշխումը:
  • երկարաժամկետ ծրագրերը, բյուջետային հրահանգները, տարեկան բյուջեն, վարկային գործառույթները, պետական պարտքերը և արժեթղթերի թողարկումը երկարաժամկետ կուրսով:
  • Զինված ուժերի անձնակազմի հաստատումը և փոփոխոխումը
  • ազգային, տարածաշրջանային և ոլորտային ծրագրերը և դրանց զարգացումը
  • ազգային տարածքի սահմանները, օդային և ծովային սահմանները և պետությանը պատկանող սեփականությունը:
  • Ֆեդերացիայի սուբյեկտների միավորումը և բաժանումը` համապատասխան օրենսդրական ժողովներում խորհրդակցելուց հետո
  • երկրի կառավարության ժամանակավոր տեղափոխումը
  • համաներման հայտարարությունը
  • վարչական, դատական կազմակերպությունները, դատախազական կազմակերպությունը և Բրազիլիայում ու դաշնային սուբյեկտներում հանրային պաշտշանությունը
  • իշխանության մարմինների պարտականությունների և ֆունկցիաների ներմուծումը, վերափոխումը, լուծարումը
  • նախարարությունների և հանրային վարչական հաստատությունների կազմումը և լիազորությունների սահմանումը
  • հեռահաղորդակցությունը և ռադիոհաղորդակցությունը
  • ֆինանսական և դրամավարկային հարցերը, ֆինանսական հաստատությունները և դրանց գործողությունները
  • դրամաշրջանառությունը, դրամների թողարկումը և դաշնային պարտքերի պարտավորությունների չափը

Դաշնային սենատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնային սենատի բացառիկ իրավասություններն են .

  • նախագահին, փոխնախագահին և պետնախարարներին պաշտոնը չարաշահելու դեպում հանցանք կատարելու համար դատական գործի վարումը և դատապարտումը
  • Դաշնության գերագույն դատարանին, գլխավոր դատախազին և գլխավոր փաստաբանին լիազորությունները չարաշահելու դեպքում դատական գործի վարումը և դատապարտումը
  • ընտրության հանրային քննարկում անցկացնելուց հետո քաղաքապետի, Հաշվետվությունների տրիբունաների դատարանի, ֆեդերացիայի սուբյեկտների նահանգապետների, Կենտրոնական բանկի կառավարչի, Գերագույն դատախազի և այլ կարևոր դեմքերի գաղտնի քվեարկության նախնական հաստատումը
  • ընտրության հանրային քննարկում անցկացնելուց հետո մշտական դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարների գաղտնի քվեարկության նախնական հաստատումը

Պատգամավորների պալատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատգամավորների պալատի բացառիկ իրավասություններն են .

  • նախագահի, փոխնախագահի և պետնախարարների դեմ գործընթացի նախաձեռնումը
  • նախագահի հաշվետվության տվյալները ստուգումը, եթե դրանք օրենսդրական նստաշրջանի բացումից հետո 60 օրվա ընթացքում չեն ներկայացվել Կոնգրեսում
  • սեփական ներքին կանոնակարգերի ընդունումը
  • իրենց կազմակերպման և գործունեության կանոնադրությունը, իրենց ծառայությունների գործառույթների և պարտականությունների ներմուծումը,վերափոխում կամ լուծարումը և համապատասխան վարձատրության հաստատումը` սահմանված բյուջետային հրահանգների օրենքի բնութագրիչներին համապատասխան:



Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]