Բռնչի բուրումնավետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բռնչի բուրումնավետ
Բռնչի բուրումնավետ
Բռնչի բուրումնավետ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Ակքանածաղկավորներ (Dipsacales)
Ընտանիք Ադոքսազգիներ (Adoxaceae)
Ցեղ Բռնչի (Viburnum)
Տեսակ Բռնչի բուրումնավետ (V. odoratissimum)
Միջազգային անվանում
Viburnum odoratissimum

Բռնչի բուրումնավետ (լատ.՝ Viburnum odoratissimum), ցախեկեռասազգիների ընտանիքի, բռնչի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտադալար թուփ է` մինչև 4 (երբեմն` 8) մet8 բարձրությամբ և մինչև 12 սմ առանցքների տրամագծով։ Ընձյուղները մերկ են, դարչնակարմրավուն, դուրս ցցված ոսպնյակներով։ Տերևները երկարավուն-էլիպսաձև են, 7-16 սմ երկարությամբ և 3.5-8 սմ լայնությամբ, սուր գագաթով, սեպաձև հիմքով, ալիքավոր ու ամբողջաեզր, վերևի կողմիc` ինտենսիվ կանաչ, որոշ չափով փայլուն, ներքևի կողմից` բաց կանաչ, 4-7 զույգ կողմնային ջղերով։ Կոթունները հաստ են, 1.5-3 սմ երկարությամբ։ Ծաղկաբույլը լայն կոնաձև հուրան է, մինչև 15 սմ երկարությամբ և 8 սմ լայնությամբ, մոտ 7 սմ երկարությամբ ընդհանուր կոթունով։ Ծաղիկները սպիտակ են, կարմրավուն երանգով, խիստ բուրումնավետ։ Պսակի մասերը երկարավուն-ձվաձև են, խողովակից մի փոքր կարճ։ Միայն առէջների փոշանոթներն են դուրս գալիս պսակի խողովակից։ Պտուղը էլիպսաձև է, հասունանալիս սկզբում կարմիր է, հետագայում` սև։ Կորիզը էլիպսաձև է, սուր ծայրերով, ներքևի կողմից խոր ահոսով։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբերի:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Ճապոնիայում, Կորեայում, Հնդկաստանում (Կխասիայի լեռներում)։ Ջերմասեր բույս է, բավականին խոնավասեր, պահանջկոտ է հողի նկատմամբ։ Ծաղիկները օգտագործում են թեյին բույր տալու համար։ Չափազանց դեկորատիվ է, մշտադալար սաղարթի, գեղեցիկ ծաղիկների ու պտուղների շնորհիվ։ Մեր հանրապետությունում մշակվում է միայն մերձարևադարձային շրջաններում։ Իջևանում առատորեն ծաղկում և պտղաբերում է, թեթևակի ցրտահարվելով միայն արտակարգ ցուրտ ձմեռների դեպքում, երբ օդի ջերմաստիճանը իջնում է -15 °C-ից[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 272։