Բռնչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բռնչի
Viburnum opulus C.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Ակքանածաղկավորներ (Dipsacales)
Ընտանիք Ադոքսազգիներ (Adoxaceae)
Ցեղ Բռնչի (Viburnum)
L., 1753

Բռնչի (լատ.՝ Viburnum), գերիմաստի, այծատերևազգիների ընտանիքի բարձր թփերի կամ ցածրաճ ծառերի ցեղ։ Հայտնի է մոտ 120 (այլ տվյալներով՝ 200), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Բ. սովորական (V. opulus) և գերիմաստի (V. lantana

Տարածումը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջինը հանդիպում է Սյունիքի և հյուսիսարևելյան մարզերի կաղնու-բոխու ենթանտառներում և թփուտներում, երկրորդը՝ Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի մանրանտառներում, անտառեզրերին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր թուփ է, բարձրությունը՝ մինչև 3, 5 մ, կեղևը՝ գորշ ճեղքվածքներով։ Տերևները հակադիր են, եռաբլթակ կամ ամբողջական, ատամնաեզր։ Ծաղկաբույլը վահանանման կիսահովանոց է, ծաղիկները՝ սպիտակ կամ վարդասպիտակագույն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը միաբուն, միասերմ կորիզապտուղ է։ Կեղևը պարունակում է աղաղանյութեր, թթուներ, խեժեր, կորիզը՝ ճարպայուղեր, պտուղը՝ փոխակերպվող շաքարներ, թթուներ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց։ Բնափայտը շատ ամուր է, օգտագործվում է մանր գործիքներ և ձեռնափայտեր պատրաստելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png