Jump to content

Բռնաբարվածի տրավմայի սինդրոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բռնաբարվածի տրավմայի սինդրոմ, ԲՏՍ (անգլ.՝ Rape trauma syndrome (RTS)), hոգեբանական տրավմա, ինչը առաջանում է բռնաբարության զոհ դառած մարդկանց մոտ և առաջացնում է ֆիզիկական, էմոցիոնալ և մտավոր վիճակի անկում, ինչպես նաև միջմարդկային շփման մեջ դժվարություններ։ Այս գաղափարը առաջին անգամ ներկայացվել է բուժքույր Աննա Ոլբերտ Բյուրջեսի և սոցիոլոգ Լինդա Լայթլ Հոլմսրոմի կողմից,1974 թվականին[1]։

ԲՏՍ-ն հոգեբանական և ֆիզիկական սիմբտոմների և ռեակցիաների բազմություն է, որոնք հանդիպում են բռնաբարության զոհերի մեծամասնության մոտ անմիջապես բռնությունից առաջ, ինչպես նաև ամիսներ և տարիներ հետո[2]) Չնայած նրան, որ ԲՏՍ-ին վերաբերվող ուսումնասիրությունների մեծամասնությունը կենտրոնանում է կին զոհերի վրա, տղամարդ զոհերը, անկախ նրանից՝ եղել է բռնարարը կին, թե տղամարդ, ևս ունենում են նման սիմբտոմներ[3][4]։ ԲՏՍ-ն կլասիֆիկացնելու համար ձևակերպվեց նոր՝ կոմպլեքսային հետտրավմատիկ սթրեսսային սինդրոմ (complex post-traumatic stress disorder), որը ավելի ընդհանուր է ներառում տրավմայի երկարատև հետևանքները, քան նախկինում ձևավորված հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (post-traumatic stress disorder)[5]: ԲՏՍ-ի և հետտրավմատիկ սթրեսային սինդրոմի ախտանիշները ունեն նմանություններ։ Ակնկալելի է, որ բռնաբարված մարդը անմիջապես հետո սթրեսի բարձր մակարդակ է զգալու, որը հետագայում գնալով թուլանալու է, սակայն սինդրոմներից որոշները մարդիկ շարունակում են զգալ ամիսներով և նույնիսկ տարիներով։ Բռնաբարության զոհերը բարձր ռիսկի գոտում են գտնվում հոգեմեդ նյութերի օգնագործման հետ խնդիրներ, խորը դեպրեսսիա, ընդհանուր անհանգստության խանգարում, և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում ստանալու դաշտերում[6]։

Հիմնական ստադիաները[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲՏՍ-ն ունի երեք հիմնական ստադիա։ Սուր ընթացք, հարմարվելու ընթացք և վերականգնման ընթացք։

Սուր ընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուր ընթացքը ընդգրկում է բռնաբարությունից անմիջապես հետո մի քանի օրը, կամ շաբաթը։ Տարբեր զոհերի համար այս ընթացքի տևողությունը տարբեր է։ Այս ընթացքում արդահայտվող ախտանիշտները ամբողջությամբ չեն վերանում և խառնվում են հաջորդ՝ արտաքին հարմարվողականության (outward adjustment stage) սիմբտոմների հետ.

Ըստ Սքարսի[7], չկա ռեակցիա, որը տիպիկ է բռնաբարության բորլոր զոհերի համար։ Չնայած դրան, ԱՄՆ-ի Rape Abuse and Incest National Network[8]-ը (RAINN) պնդում է, որ շատ դեպքերում բռնաբարության զոհի սուր փուլը կարող է դասակարգվել որպես հետևյալ պատասխաններից մեկը՝ կառավարող, երբ զոհը ոչ մի էմոցիա ցույց չի տալիս , ասես ոչինչ չ եղել և ամենը նորմալ է և շոկ/հերքում, երբ զոհը արձագանքում է ապակողմնորոշման ուժեղ զգացումով, դժվարանում էկենտրոնանալ, որոշումներ կայացնել կամ առօրյա գործեր կատարել,որոշ դեպքերում նույնիսկ վատ հիշել հարձակման մասին։ Բռնաբարության ոչ բոլոր զոհերն են իրենց էմոցիսները բաց ցույց տալիս, որոշները տպավորություն են թողնում, որ բռնությունը իրենց վրա չի ազդել[2]։

Սուր ընթացքի ախտանիշները ներառում են.

  • Նվազեցված զգոնություն
  • Թմրածություն
  • Թուլացած զգայական և կոգնիտիվ գործառույթներ
  • Մտքի անկազմակերպ բովանդակություն
  • Փսխում[9]
  • Սրտխառնոց
  • Պարալիզացնող անհանգստություն
  • Արտահայտված ներքին դող
  • Լվանալու, մաքրվելու մոլուցք
  • Հիստերիա, շփոթություն և լաց
  • Տարակուսանք
  • Սուր Զգայականություն այլ մարդկանց ռեակցիաների նկատմամբ

Արտաքուստ հարմարվելու ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս փուլում զոհերը կարծես վերադառնում են իրենց բնականոն ապրելակերպին։ Այնուամենայնիվ, նրանք միաժամանակ շարունակում են տառապել խորը ներքին ցնցումներով, ինչը կարող է դրսևորվել տարբեր ձևերով, տրավմայից բուժվելու բոլոր ստադիաներում։ 1976 թվին հրատարակված աշխատությունում Բյորջեսը և Հոլմսթրոմը[10] նշում են, որ դիտարկված 92 դեպքերից 91-ում զոհերը հետագայում օգտագործում էին ոչ-ադապտատիվ պաշտպանական մեխանիզմներ որոնք տալիս են իրականությունից թվացյալ փախուստի զգացողություն, բայց առողջ և չեն։ Այս ընթացքը կարող է տևել մի քան ամսից մինչև մի քանի տարի։

RAINN-ը[8] առանձնացնում է հարմարվելու ստադիայում արտահայտվող հինգ հիմնական պաշտպանական ռեակցիա.

  • Մինիմիզացիա ( Զոհը ձևացնում է, որ "ամեն ինչ նորմալ է)
  • Դրամատիզացիա (Անդադար խոսում է տեղի ունեցածի մասին)
  • Ճնշում (Հրաժարվում է քննարկել բռնաբարությունը)
  • Բացատրություն (Փորձում է ռացյոնալիզացնել կատարվածը)
  • Փախուստ (Փոխում է բնակության վայրը, արտաքին տեսքը)

Տրավման հաղթահարելու համար մարդիկ ապավինում են բազում այլ հաղթահարման մեխանիզմների, որոնցից որոշները կարող են օգտակար լինել, իսկ մյուսները՝ հակառակը, հակաարդյունավետ (օրինակ՝ ինքնավնասում, թմրանյութերի կամ ալկոհոլի չարաշահում)[11][12]։ Ստորև ներկայացված են այլ պաշտպանական մեխանիզմներ, որոնք կարող են արտահայտվել.

  • Ընդհանուր առողջության թուլացում[4]
  • Շարունակական անհանգստություն
  • Անօգնականության զգացողություն
  • Անտարբերություն սեփական անձի և այլ մարդկանց հանդեպ։
  • Գերզգոնություն
  • Դժվարություն նախկինում մոտ հարաբերությունները շարունակելու հետ
  • Ընդհանուր լարվածություն և ցնցման ռեակցիա, երբ մարդ վեր է թռնում բարձր ձայներից, կամ ուժեղ լույսից։
  • Անընդյատ առկա վախի և/կամ դեպրեսսիայի մի ջինից բարձր աստիճան։
  • Տրամադրության հաճախ փոփոխություններ համարյա երջանիկից մինչև ճնշվածություն և զայրույթ։
  • Ուժեղ զայրույթ և թշնամանք, որը ավելի ուժգին է լինում մոտիկ մարդկանց հանդեպ[13]։
  • Քնի խանգարումներ` անքնություն, չափազանց պայծառ երազներ, կրկնվող մղձավանջներ[14]։
  • Ֆլեշբեքներ (հիշողություններ տեղի ունեցածի մասին)
  • Դիսոցիացիա ( մարմնի հետ կապի թվացյալ խանգարում, մարդը չի զգում, որ իր մարմինն իրենն է)
  • խուճապային գրոհներ

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռնաբարությունը որոշակի ընդհանուր ազդեցություն է ունենում զոհի կենսակերպի վրա․

  • Վնասվում է անձնական անվտանգության կամ անվտանգության զգացումը
  • Տատանվում են նոր հարաբերություններ ստեղծելու հարցում
  • Հարցականի տակ են դնում սեփական սեռական ինքնությունն ու սեռական կողմնորոշումը (առավել տիպիկ է իրենց սեռի ներկայացուցչի կողմից բռնաբարված մարդկանց համար[15][16]
  • Խանգարվում է սեռական հարաբերությունների հանդեպ վերաբերմունքը[17]։ Շատ զոհեր հայտնում են, որ չեն կարողանում վերականգնել նորմալ սեռական հարաբերությունները և հաճախ բռնաբարությունից հետո որոշ ժամանակ խուսափում են սեռական շփումից, տառապելով ֆլեշբեքներից ամեն անգամ սռական գործողոթյունների ժամանակ, իսկ ուրիշները, ընդհակառակը, սեռական հարձակումից հետո դառնում են հիպերսեքսուալ՝ որպես իրենց սեռական հարաբերությունների նկատմամբ վերահսկողության որոշակի չափորոշիչ հաստատելու միջոց։

Բռնաբարությունից փրկված որոշ մարդիկ դադարում են աշխարհը ընկալել որպես ապրելու անվտանգ վայր, ուստի նրանք սահմանափակումներ են դնում իրենց կյանքում՝ ընդհատելով իրենց բնականոն գործունեությունը։ Օրինակ, նրանք կարող են դադարեցնել նախկինում ակտիվ ներգրավվածությունը հասարակական խմբերում կամ ակումբներում, կամ բռնաբարության զոհ դառած ծնողը կարող է սահմանափակումներ դնել իր երեխաների ազատության վրա։

Ֆիզիկական հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախ նրանից, նրանք վիրավորվել են սեռական ոտնձգության ժամանակ, թե ոչ, զոհերը ցույց են տալիս հարձակումից հետո ամիսների և տարիների ընթացքում վատառողջության ավելի բարձր ցուցանիշներ, ներառյալ սուր սոմատոֆորմային խանգարումներ(ֆիզիկական ախտանշաններ՝ առանց ճանաչելի պատճառի)[1] և Ֆիզիոլոգիական ռեակցիաներ, ինչպիսիք են լարվածության գլխացավերը, հոգնածությունը, ընդհանուր ցավի զգացումը կամ տեղայնացված ցավը կրծքավանդակում, կոկորդում, ձեռքերում կամ ոտքերում։ Կարող են առաջանալ հատուկ ախտանիշներ, որոնք վերաբերում են կոնկրետ հարձակման ենթարկված մարմնի տարածքին։ Օրալ բռնաբարությունից փրկվածները կարող են ունենալ բերանի և կոկորդի մի շարք բողոքներ, մինչդեռ հեշտոցային կամ անալ բռնաբարությունից տուժածները ունեն ֆիզիկական ռեակցիաներ՝ կապված այս օրգանների հետ։

Հարձակման բնույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արարքի բնույթը, բռնարարի հետ նախկիննում ունեցած փոխհարաբերությունները, կիրառված ուժի տեսակը և չափը, ինչպես նաև հարձակման հանգամանքները ազդում են նրա վրա, թե ինչպես կազդի բռնաբարությունը զոհի վրա։
  • Երբ հարձակումը կատարվում է անծանոթի կողմից, ամենածանր զգացմունքը լինում է վախը (զոհի կորցնում է անվտանգության զգացողությունը, փոխարենը խոցելիության զգացում է առաջանում)։
  • Ավելի հաճախ, հարձակումները կատարվում են մեկի կողմից, ում վերապրողը գիտի և վստահում է։ Այդ ժամանակ զոհը հաճախ իրեն է մեղադրում կատարվածի համար։


Ընդհատկյա փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զոհը փորձում է վերադառնալ իր կյանքին, կարծես ոչինչ չի եղել։
  • Կարող է արգելափակել հարձակման մասին մտքերը նրանց մտքից և չցանկանալ խոսել միջադեպի կամ հարակից հարցերի մասին։
  • Զգում է դիսոցիացիա և փորձում է վերադառնալ իր կյանքին նախքան հարձակումը։

Ընդհատակյա փուլը կարող է տևել տարիներ․ կարող է թվալ, թե զոհը «առաջ է անցել» հարձակումից, երբ իրականում հուզական հարցերը լուծված չեն։

Վերակազմակերպման փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զոհը կարող է վերադառնալ հուզական ցնցումների։ Հուզական ցավի վերադարձը կարող է սարսափեցնել մարդկանց այս փուլում։
  • Կարող են զարգանալ վախեր և ֆոբիաներ։ Դրանք կարող են կապված լինել հատկապես հարձակվողի, կամ հանգամանքների, կամ հարձակման հետ, կամ կարող են շատ ավելի ընդհանրացված լինել։
  • Ախորժակի խանգարումներ, ինչպիսիք են սրտխառնոցն ու փսխումը։ Բռնաբարության զոհերը հակված են նաև նյարդային անորեքսիայի և/կամ բուլիմիայի զարգացմանը։
  • Մղձավանջներ, գիշերային սարսափներ, որտեղ նրանք նորից զոհ են։
  • Հնարավոր են նաև վրեժխնդրության բուռն երևակայություններ։

Ֆոբիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր հոգեբանական ինքնապաշտպանական ռեակցիան, որը նկատվում է բռնաբարության զոհերի մոտ, դա բռնաբարության կոնկրետ հանգամանքներին հանդեպ վախերի և ֆոբիաների զարգացումն է, օրինակ.

  • Ամբոխի մեջ լինելու վախ։
  • Որևէ տեղ մենակ մնալու վախ։
  • Վախ տղամարդկանց կամ կանանց նկատմամբ. (անդրոֆոբիա կամ գինոֆոբիա
  • Վախ ընդհանրապես դուրս գալուց, ագորաֆոբիա։
  • Հպման վախ, հապնոֆոբիա։
  • Հատուկ վախեր՝ կապված հարձակվողի որոշակի հատկանիշների հետ, օրինակ. ուղիղ մազեր, ալկոհոլի կամ ծխախոտի հոտ, հագուստի կամ մեքենայի տեսակ։
  • Որոշ զոհեր շատ կասկածամիտ և պարանոյիիկ են դառնում օտարների նկատմամբ։
  • Ոմանք համատարած վախ են զգում մյուս մարդկանց մեծ մասի կամ բոլորի հանդեպ։

Վերականգնման փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս փուլում վերապրողը սկսում է ավելի գիտակից վերաբերվել իր վերականգնման ընթացքին։ Դա հատկապես կարևոր էայն զոհերի համար, ովքեր հակված էին ժղտել բռնության ազդեցությունը և/կամ դիմել էին դեստրուկտիվ պաշտպանական մեխանիզմների օգնությանը, օրինակ թմրանյութերի չարաշահման։ Բռնաբարության զոհ դառած տղամարդիկ սովորաբար սեռական ոտնձգությունից հետո երկար ժամանակ չեն դիմում հոգեթերապիայի՝ ըստ Լեյսիի և Ռոբերտսի[18],հարցում անցած տղամարդկանց կեսից պակասը դիմել է թերապիայի վեց ամսվա ընթացքում, իսկ հարձակման և թերապիայի միջև միջին ընդմիջումը կազմել է 2,5 տարի; Քինգի և Վուլեթի կողմից իրականացված ուսումնասիրությունը բռնաբարությունից փրկված ավելի քան 100 տղամարդու վրա ցույց տվեց, որ հարձակման և թերապիայի միջև միջին ընդմիջումը 16,4 տարի է։

Վերականգնման ընթացքում զոհերը սեռական ոտնձգությունն ընդունում են որպես իրենց կյանքի մաս, որպեսզի բռնաբարությունն այլևս չլինի նրանց կյանքի կենտրոնական կետը. բացասական զգացմունքները, ինչպիսիք են մեղքը և ամոթը, լուծվում են, և զոհերն այլևս իրենց չեն մեղադրում հարձակման համար։

Իրավական խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատախազները երբեմն օգտագործում են RTS-ի ապացույցները՝ երդվյալ ատենակալներին ետ պահելու կանխակալ պատկերացումներից, որոնք բխում են բռնաբարությունից հետո տուժողի ենթադրաբար արտասովոր վարքագծից։ RTS-ի վկայությունն օգնում է երդվյալ ատենակալներին կրթել բռնաբարության հոգեբանական հետևանքների մասին և օգնում է ցրել բռնաբարության մասին առասպելները՝ բացատրելով բռնաբարությունից հետո անտրամաբանական վարքագիծը։

Հատկապես այն դեպքերում, երբ դատախազներն օգտագործում են ԲՏՍ-ի ապացույցներ, ամբաստանյալները նույնպես երբեմն առաջարկում են ԲՏՍ-ի վրա հիմնված ապացույցներ, սակայն այդ պրակտիկան քննադատության է ենթարկվում որպես ոչ էթիկական, քանի որ դա կարող է ներառել զոհերի հարկադիր հոգեբանական զննում և խաչաձև հարցաքննություն անցյալ սեռական պատմության վերաբերյալ, քանի որ հասարակագետները դժվարանում են տարբերակել բռնաբարության հետ կապված ՀՏՍԽ-ի ախտանիշները նախորդ տրավմատիկ իրադարձությունների հետևանքով առաջացած ախտանիշներից, բռնաբարության ամբաստանյալները երբեմն պնդում են, որ զոհի ախտանիշների աղբյուրը կարող է լինել այլ տրավմատիկ իրադարձություն, ինչպիսին է, օրինակ, անցյալում տեղի ունեցած այլ բռնաբարությունը[19]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռնաբարության տրավմայի համախտանիշի քննադատությունը, ինչպես այն ներկայումս հասկացվում է, այն է, որ այն դելեգիտիմացնում է մարդու արձագանքը բռնաբարությանը՝ նկարագրելով նրանց հաղթահարման մեխանիզմները, ներառյալ նրանց ռացիոնալ փորձերը՝ հաղթահարելու, վերապրելու սեռական բռնության ցավը և հարմարվելու բռնության աշխարհին, ինչպես։ խանգարման ախտանիշները. Օրինակ՝ մարդիկ, ովքեր տեղադրում էին կողպեքներ և ձեռք էին բերում անվտանգության սարքեր, հաճախում էին ինքնապաշտպանության դասեր, զենք կրում, փոխում էին բնակավայրը և զայրույթ էին հայտնում քրեական արդարադատության համակարգի նկատմամբ, բնութագրվում էին որպես պաթոլոգիական ախտանիշներ դրսևորող և «հարմարվելու դժվարություն»։ Ըստ այդ քննադատությունների՝ RTS-ը հեռացնում է մարդու ցավն ու զայրույթը նրանց սոցիալական և քաղաքական համատեքստից՝ մարդու հետբռնաբարությունից հետո տառապանքը, նվաստացումը, զայրույթը և հուսահատությունը վերագրելով բռնաբարողի գործողությունների պատճառով առաջացած անհանգստությանը, քան, ասենք, անզգայուն վերաբերմունքին։ ոստիկանության, բժիշկների և իրավական համակարգի կողմից. կամ բռնաբարության առասպելաբանությամբ ներծծված ընտանեկան արձագանքներին։

Մեկ այլ քննադատություն այն է, որ RTS-ի գրականությունը բռնաբարության զոհերին դիտարկում է որպես պասիվ, անկարգավոր զոհեր, թեև RTS-ի հիմքում ընկած վարքագծի մեծ մասը կարող է դիտվել որպես իշխանության արդյունք։ «Վախ»-ի նման բառերը փոխարինվում են «ֆոբիայի» նման բառերով, որոնք իռացիոնալության ենթատեքստ ունեն[20]։


RTS-ի գիտական ​​վավերականության քննադատությունն այն է, որ այն անորոշ է կարևոր մանրամասներում. անհասկանալի է, թե որոնք են դրա սահմանային պայմանները. նա օգտագործում է անորոշ տերմիններ, որոնք հիմք չունեն հոգեբանական գիտության մեջ, չի սահմանում հիմնական քանակական հարաբերությունները, չի ենթարկվել հետագա գիտական ​​գնահատման՝ Բուրջեսի և Հոլստրոմի 1974 թվականի ուսումնասիրությունից հետո։ Այն անտեսում է հնարավոր միջնորդներին, մշակութային առումով զգայուն չէ և չի կարող օգտագործվել, պարզելու համար՝ բռնաբարությունը տեղի է ունեցել, թե ոչ։ PTSD-ն համարվում է ավելի բարձրակարգ մոդել, քանի որ, ի տարբերություն RTS-ի, PTSD մոդելի փորձնական հետազոտությունը ծավալուն է եղել ինչպես հայեցակարգային, այնպես էլ էմպիրիկ առումով[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Burgess, Ann Wolbert; Lynda Lytle Holmström (1974). «Rape Trauma Syndrome». Am J Psychiatry. 131 (9): 981–986. doi:10.1176/ajp.131.9.981. PMID 4415470.
  2. 2,0 2,1 Jonathan Sandoval (2002). Handbook of crisis counseling, intervention, and prevention in the schools. Psychology Press. էջեր 1–. ISBN 978-0-8058-3615-8. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
  3. Philip M. Sarrel1 and William H. Masters (1982). «Sexual molestation of men by women». Archives of Sexual Behavior. 11 (2): 117–31. doi:10.1007/BF01541979. PMID 7125884. S2CID 35328701.{{cite journal}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. 4,0 4,1 Tewksbury, Richard (2007). «Effects of Sexual Assaults on Men: Physical, Mental and Sexual Consequences». International Journal of Men's Health. 6 (1): 22–35. doi:10.3149/jmh.0601.22 (inactive 2024 թ․ ապրիլի 14).{{cite journal}}: CS1 սպաս․ DOI inactive as of 2024 (link)
  5. Bessel A. van der Kolk, Susan Roth, David Pelcovitz, Susanne Sunday, and Joseph Spinazzola (2005). «Disorders of Extreme Stress: The Empirical Foundation of a Complex Adaptation to Trauma» (PDF). Journal of Traumatic Stress. 18 (5): 389–399. doi:10.1002/jts.20047. PMID 16281237.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. Brown, A.L.; Testa, M.; Messman-Moore, T.L. (2009). «Psychological consequences of sexual victimization resulting from force, incapacitation, or verbal coercion». Violence Against Women. 15 (8): 898–919. doi:10.1177/1077801209335491. PMC 2761643. PMID 19502576.
  7. Scarce, M. (1997). Male on male rape: The toll of stigma and Shame. New York: Insight Books.
  8. 8,0 8,1 Rape Trauma Syndrome. rainn.org
  9. Desirée Hansson What is Rape Trauma Syndrome?. Occasional Papers Series 1992. Institute of Criminology. University of Cape Town
  10. Burgess, AW; Holmstrom, LL (1976). «Coping behavior of the rape victim». Am J Psychiatry. 133 (4): 413–8. doi:10.1176/ajp.133.4.413. PMID 1267040.
  11. Burnam, M. A.; և այլք: (1988). «Sexual assault and mental disorders in a community population». Journal of Consulting and Clinical Psychology. 56 (6): 843–850. doi:10.1037/0022-006x.56.6.843. PMID 3264558.
  12. Choquet, M., Darves-Bornoz, J. M., Ledoux, S., Manfredi, R. and Hassler, C. (1997). «Self-reported health and behavioral problems among adolescent victims of rape in France: Results of a cross-sectional survey». Child Abuse and Neglect. 21 (9): 823–832. doi:10.1016/S0145-2134(97)00044-6. PMID 9298260.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  13. Groth, N., & Burgess, A. W. (1980). Male rape: Offenders and victims (1980). «Male rape: Offenders and victims». American Journal of Psychiatry. 137 (7): 806–810. doi:10.1176/ajp.137.7.806. PMID 7386658.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  14. Choquet, M., Darves-Bornoz, J. M., Ledoux, S., Manfredi, R. and Hassler, C. (1997). «Selfreported health and behavioral problems among adolescent victims of rape in France: Results of a cross-sectional survey». Child Abuse and Neglect. 21 (9): 823–832. doi:10.1016/S0145-2134(97)00044-6. PMID 9298260.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  15. Garnets, L.; Herek, G. (1990). «Violence and victimization of lesbians and gay men: Mental health consequences». Journal of Interpersonal Violence. 5 (3): 366–383. doi:10.1177/088626090005003010. S2CID 145629850.
  16. Struckman-Johnson, C.; Struckman-Johnson, D. (1994). «Men pressured and forced into sexual experience». Archives of Sexual Behavior. 23 (1): 93–114. doi:10.1007/BF01541620. PMID 8135654. S2CID 35473428.
  17. deVisser, R. O., Smith, A. M., Rissel, C. E., Richters, J. and Grulich, A. E. (2003). «Sex in Australia: Experiences of sexual coercion among a representative sample of adults». Australian and New Zealand Journal of Public Health. 27 (2): 198–203. doi:10.1111/j.1467-842X.2003.tb00808.x. PMID 14696711.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  18. Lacey, H. G.; Roberts, R. (1991). «Sexual assault on men». International Journal of STD and AIDS. 2 (4): 258–260. doi:10.1177/095646249100200406. PMID 1911957. S2CID 76081619.
  19. Davis, Kathryn M. (1997–1998). «Rape, Resurrection, and the Quest for Truth: The Law and Science of Rape Trauma Syndrome in Constitutional Balance with the Rights of the Accused». Hastings L.J. 49: 1512.
  20. Stefan, Susan (1993–1994). «Protection Racket: Rape Trauma Syndrome, Psychiatric Labeling, and Law». Nw. U. L. Rev. 88: 1275.
  21. O'Donohuea, William; Carlsona, Gwendolyn C.; Benutoa, Lorraine T.; Bennetta, Natalie M. (2004 թ․ հուլիսի 10). «Examining the Scientific Validity of Rape Trauma Syndrome». Psychiatry, Psychology and Law. 21 (6): 858–876. doi:10.1080/13218719.2014.918067. S2CID 143593118.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]