Բուտեոնի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամրոց
Բուտեոնի ամրոց
Château de Bouthéon
Château de Bouthéon.jpg
ԵրկիրՖրանսիա
Շինարարության սկիզբ13-րդ դար
Շինարարության վերջ14-րդ դար
Վիճակկանգուն
ԿայքՊաշտոնական կայք

Բուտեոն (ֆր.՝ Château de Bouthéon), ամրոց Ֆրանսիայում, Անդրեզյո-Բուտեոն կոմունայում, Լուար հովտում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին փաստաթղթերում առաջին անգամ ամրոցը հիշատակվել է 13-րդ դարում։ Այդ ժամանակից ի վեր նրա ճարտարապետությունը շատ է փոխվել։ Բուտեոնը եղել է ամրոց, որից վերահսկվում էր Լուար գետը, Ֆորե լեռը, Մոն-դյու-Լիոնը և Պիլատը։ Բուտեոնը կառուցվել է Ֆորե կոմսերի ֆինանսական միջոցներով և պատկանել է նրանց 13-րդ և 14-րդ դարերում։ Սակայն 1332 թվականին անցել է լորդ Գյոդմարար Ռիվյոյի ձեռքը, այնուհետև 1386 թվականին ընդգրկվել է Ռոբերտ դե Չալտիի կալվածքի մեջ։ 1420 թվականին դրա սեփականատերն է եղել Լուի Ուրախը։ 1486 թվականին Բուտեոնի կառավարման գործն իր վրա է վերցնում Մատե Բուրբոնը, որը Ֆրանսիայի թագավոր Կարլ VIII-ի մտերիմն էր։ 1561 թվականին Ֆլորենտացի առևտրական Գիյոմ Գադանը Բուրբոն ընտանիքից գնում է Բուտեոն ամրոցը։ 18-րդ դարի վերջում Գիյոմի սերունդները վաճառում են այն։ 19-րդ դարում ամրոցը հաճախակի ձեռք է բերվել և վաճառվել է, ինչպես նաև վերակառուցվել։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ամրոցը դարձել է հիվանդանոց։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամրոցն ամբողջ Եվրոպայից գաղթած փախստականների ապաստանն էր։ 1995 թվականին Անդրեզյո-Բուտեոն քաղաքի վարչությունը գնել է ամրոցը և այն դարձրել թանգարան։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը ներառում է ցուցասրահ, որտեղ ներկայացված է Ֆորե ընտանիքի կենցաղը, ակվարիում՝ Լուար գետի ափին, և ժամանակավոր ցուցահանդեսների սրահներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]