Բուդյոննովսկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բուդյոննովսկ
Будённовск
Դրոշ Զինանշան
Flag of Budyonnovsk.svg Coat of Arms of Budyonnovsk (2010).png

Администрация г.Буденновска.jpg
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասՍտավրոպոլի երկրամաս
ՇրջանԲուդյոննովսկի շրջան
Հիմնադրված է1799 թ.
Մակերես62,1 կմ²
ԲԾՄ115 մետր
Բնակչություն61 329 մարդ (2020)[1]
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ356800–356809
Պաշտոնական կայքbudennovsk-sk.ru
##Բուդյոննովսկ (Ռուսաստան)
Red pog.png
##Բուդյոննովսկ (Ստավրոպոլի երկրամաս)
Red pog.png
Բուդյոննովսկի կայարան

Բուդյոննովսկ (ռուս.՝ Будённовск), քաղաք Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասում, Բուդյոննովսկի շրջանի վարչակենտրոն։

Հիմնադրել են Բաքվի, Դերբենդի, Մուսկարի գավառներից և Ղարաբաղից գաղթած հայերը[2], Հին Մաջառ բնակավայրի տեղում։ Կայսերական հրովարտակով քաղաքին հատկացվել է 12 հազար դեսյատին հող, բնակիչները 10 տարով ազատվել են պետական հարկերից, զինվորական ծառայությունից։ Բնակչությունը զբաղվել է հիմնականում երկրագործությամբ և գինեգործությամբ։ 1830 թվականին ունեցել է 60 տուն հայ բնակիչ և փայտաշեն եկեղեցի։ Քաղաքի բնակչությունն ստվարացել է 19-րդ դարի կեսին, երբ այնտեղ են տեղափոխվել մեծ թվով հայեր՝ Ղգլարի և Մոզդոկի գավառներից։ Ռուսական կառավարությունը քաղաքին շնորհել է նոր արտոնություններ, այդ թվում՝ հայկական դատարան ստեղծելու իրավունք։ 1861 թվականին ունեցել է 3 հազար բնակիչ (480 տուն), գործել են երկու եկեղեցի։ 19-րդ դարի վերջին քաղաքի հայ համայնքը (կազմել է բնակչության մոտ 99 %-ը) առևտրական, հոգևոր և մշակութային սերտ կապեր է պահպանել Ռուսաստանի մյուս հայկական գաղթավայրերի և Հայաստանի հետ։

Քաղաքում բացվել են արական (1872) և իգական (1892) դպրոցներ, որոնցում սովորել են մոտ 100 աշակերտ։ Արական դպրոցին կից հիմնվել է գրադարան-ընթերցարան։ Հայ համայնքը գոյատևել է մինչե 1920-ական թվականների վերջը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://web.archive.org/web/20200424113056/https://www.gks.ru/storage/mediabank/Численность%20по%20МО_Site.xlsx
  2. Энциклопедия Города России։ Մոսկվա: Большая Российская Энциклопедия։ 2003։ էջ 59։ ISBN 5-7107-7399-9 


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 203 CC-BY-SA-icon-80x15.png