Jump to content

Բուալեմ Սանսալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուալեմ Սանսալ
ⴱⵓⴰⵍⴰⵎ ⵙⴻⵏⵚⴰⵍ
Ծնվել էհոկտեմբերի 15, 1949(1949-10-15)[1][2][3][…] (76 տարեկան) կամ մարտի 10, 1944(1944-03-10)[4][5][6][…] (81 տարեկան)
ԾննդավայրTheniet El Had, Tissemsilt Province, Ալժիր
Մասնագիտությունգրող, ճարտարագետ, ուսուցիչ, գործադիր տնօրեն, պաշտոնյա և ակնարկագիր
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ալժիր և  Ֆրանսիա
ԿրթությունNational Polytechnic School? և Télécom Paris?
Ուշագրավ աշխատանքներThe Oath of the Barbarians?, The German Mujahid?, 2084: The End of the World? և Q67430110?
ԱնդամակցությունԱրտաքին գիտությունների ակադեմիա
Պարգևներ
ԶավակներSabeha Sansal?[15] և Nawal Sansal?[16][17]
Изображение автографа
 Boualem Sansal Վիքիպահեստում

Բուալեմ Սանսալ (ֆր.՝ Boualem Sansal, արաբ․՝ بوعلام صنصال‎‎, հոկտեմբերի 15, 1949(1949-10-15)[1][2][3][…] կամ մարտի 10, 1944(1944-03-10)[4][5][6][…], Theniet El Had, Tissemsilt Province, Ալժիր), ալժիրցի գրող, ստեղծագործել է ֆրանսերեն։ Բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր է։ Արվեստի և գրականության շքանշանի կավալեր է (2012)[18]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուալեմ Սանսալը ծնվել է 1949 թվականի հոկտեմբերի 10-ին Տենիետ Էլ Հադում։ Հայրը՝ Աբդելկադեր Սանսալը, Մարոկկոյի հարուստ ընտանիքից էր, որտեղից փախել է Ալժիր։ Մայրը՝ Հաջիջա Բենալուշը, ուներ եվրոպական կրթություն։ Բուալեմն ավարտել է Ալժիրի Ազգային պոլիտեխնիկական դպրոցը՝ ինժեների դիպլոմով։ Այնուհետև ստացել է տնտեսագիտության դոկտորի աստիճան։ Ալժիրի արդյունաբերության նախարարությունում աշխատել է որպես ուսուցիչ, խորհրդատու, գործարար և ավագ պետական ծառայող[19]։ Սկսել է գրել հիսուն տարեկանում[19], այն բանից հետո, երբ ազատվել է հանրային ծառայությունից, քանի որ դեմ է արտահայտվել կրթության բռնի արաբացմանը և իսլամի աճին։ Գրողի ստեղծագործական ուղու սկիզբը տեղի է ունեցել Ալժիրում քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Չնայած գրաքննությանը և իր հասցեին արված սպառնալիքներին՝ Բուալեմը կնոջ և երկու դուստրերի հետ ապրում է Բումերդեսում[20]։ Գրողը հետևողականորեն դեմ է Ալժիրում իսլամական ծայրահեղականության աճին և Ալժիրի հասարակության մտավոր և բարոյական հիմքերի պահպանմանը[21]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Բարբարոսների երդումը» (ֆր.՝ Le Serment des barbares, 1999)
  • «Սնամեջ ծառի խելագար երեխան» (ֆր.՝ L'Enfant fou de l'arbre creux, 2000)
  • «Ասա դրախտ» (ֆր.՝ Dis-moi le paradis, 2003)
  • «Հարագա» (ֆր.՝ Harraga, 2005)
  • «Գերմանական Գյուղ, կամ Շիլլեր եղբայրների Օրագիրը» (ֆր.՝ Le Village de l'Allemand ou Le Journal des frères Schiller, 2008)
  • «Դարվինի փողոց» (ֆր.՝ Rue Darwin, 2011)
  • «2084: աշխարհի վերջը» (ֆր.՝ 2084: la fin du monde, 2015)
  • «Գնացք դեպի էրլինգեն» (ֆր.՝ Le Train d'Erlingen, 2018)
  • Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի մրցանակ (2015)
  • Ֆրանսիական վերածննդի ոսկե մեդալ (2014)
  • Ֆրանկոֆոն մրցանակ (2013)
  • Գերմանական գրահրատարակիչների համաշխարհային մրցանակ (2011)
  • Էդուար Գլիսանի մրցանակ
  • Լուի Գիյու մրցանակ (2008)
  • Նեսիմ Հաբիֆի մրցանակ
  • RTL - Lire մրցանակ (2008)
  • Միշել Դարդի մրցանակ
  • Արևադարձային մրցանակ (1999)
  • Մրցանակ առաջին վեպի համար (1999)

2012 թվականին «Դարվինի փողոց» վեպի համար Բուալեմն արժանացել է արաբական սիրավեպ մրցանակի, սակայն չի ստացել մրցանակը Երուսաղեմի միջազգային գրական փառատոնին մասնակցության պատճառով[18]։ Գրողը մրցակիցների կողմից քննադատությանը պատասխանել է․ «Ես զբաղվում եմ գրականությամբ, ոչ թե պատերազմով... գրականությունը հրեական, արաբական կամ ամերիկյան չէ։ Այն պատմում է բոլորին ուղղված պատմություններ»[22]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 NooSFere (ֆր.) — 1999.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 BD Gest' (ֆր.)
  4. 4,0 4,1 https://www.lindependant.fr/2025/02/23/je-suis-inquiet-pour-sa-sante-incarcere-en-algerie-lecrivain-boualem-sansal-a-entame-une-greve-de-la-faim-12530779.php
  5. 5,0 5,1 https://www.france24.com/fr/info-en-continu/20251112-boualem-sansal-%C3%A9crivain-dissident-symbole-des-fractures-franco-alg%C3%A9riennes
  6. 6,0 6,1 https://www.lemonde.fr/afrique/article/2025/11/14/boualem-sansal-espere-arriver-en-france-dans-les-prochaines-heures-selon-kamel-daoud_6653380_3212.html
  7. https://www.lemonde.fr/archives/article/2001/02/16/prix-litteraires_4185265_1819218.html
  8. http://edouardglissant.fr/prixedouardglissant2012.html
  9. https://www.louisguilloux.com/la-place-dun-ecrivain-nest-pas-en-prison/
  10. https://www.friedenspreis-des-deutschen-buchhandels.de/die-preistraeger/2010-2019/boualem-sansal
  11. https://www.ens-lyon.fr/actualite/lecole/boualem-sansal-ecrivain-algerien
  12. http://www.lalettredulibraire.com/2013/12/05/Palmar%C3%A8s-du-Prix-Jean-Zay-de-la-la%C3%AFcit%C3%A9
  13. Académie française (ֆր.)
  14. https://www.lemonde.fr/livres/article/2025/05/21/toujours-emprisonne-en-algerie-boualem-sansal-recoit-le-prix-litteraire-cino-del-duca_6607570_3260.html
  15. https://www.latribune.fr/la-tribune-dimanche/opinions/sabeha-sansal-fille-de-boualem-sansal-mon-pere-n-est-plus-une-priorite-pour-la-france-1031599.html
  16. https://hostageaid.org/dont-forget-our-father-boualem-sansals-daughters-plead-with-emmanuel-macron-to-act/
  17. https://www.liberation.fr/politique/notre-pere-na-plus-beaucoup-de-forces-les-filles-de-boualem-sansal-en-appellent-emmanuel-macron-pour-sa-liberation-20250415_RDVGOR2U2ZFN3FI4IC7JV35JLY/
  18. 18,0 18,1 Toi Staff. «Award-winning Algerian author denied cash prize for visiting Israel. Arab ambassadors withdraw prize from Boualem Sansal because he attended Jerusalem Writers Festival; Hamas accused him of 'treason' against the Palestinians». www.timesofisrael.com (անգլերեն). Times of Israel. Վերցված է 26.7.2020-ին.
  19. 19,0 19,1 Suzanne Toczyski. «Bay Area Francophile List This Week!». www.sonoma.edu (անգլերեն). Sonoma State University. Վերցված է 26.7.2020-ին.
  20. International Festival of Literature Berlin. «Boualem Sansal». www.culturebase.net (անգլերեն). Сulturebase. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 26.7.2020-ին.
  21. Avirama Golan. «Standing fast». www.haaretz.com (անգլերեն). Haaretz. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 26.7.2020-ին.
  22. Grégoire Leménager. «Comment Boualem Sansal a fini par recevoir le prix du Roman arabe». www.bibliobs.nouvelobs.com (անգլերեն). Bibliobs. Վերցված է 26.7.2020-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուալեմ Սանսալ» հոդվածին։