Բորիս Ռավենսկիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բորիս Ռավենսկիխ
Ծնվել էհունիսի 14 (27), 1914
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 10, 1980(1980-01-10) (65 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա
Մասնագիտությունդրամատուրգ և թատերական ռեժիսոր
ԱշխատավայրԱ. Ս. Պուշկինի անվան Մոսկվայի դրամատիկական թատրոն
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Ստալինյան մրցանակ ԽՍՀՄ պետական մրցանակ Լենինի շքանշան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ և Կ․ Ստանիսլավսկու անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակ

Բորիս Իվանովիչ Ռավենսկիխ (հունիսի 14 (27), 1914, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունվարի 10, 1980(1980-01-10), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1968)։ ՍՄԿԿ անդամ 1954 թվականից։

1935 թվականին ավարտել է Լենինգրադի թատերական տեխնիկումի ռեժիսորական ֆակուլտետը։ 1935-1938 թվականներին եղել է ռեժիսորի ասիստենտ Մեյնրխոլդի անվան թատրոնում, 1941-1950 թվականներին՝ Դրամատիկական ստուդիայի (հետագայում Մոսկվայի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն), 1951-1960 թվականներին՝ Փոքր թատրոնի ռեժիսոր, 1960-1970 թվականներին՝ Մոսկվայի Պուշկինի անվան Դրամատիկական թատրոնի, 1970-1976 թվականներին՝ Փոքր թատրոնի գլխավոր ռեժիսոր։ Լավագույն բեմադրություններից են Լ․ Տոլստոյի «Խավարի իշխանությունը» (1956), «Հերկած խոպան» (1964, ըստ Շոլոխովի), Դրուցեի «Մեր ջահելության թռչունները» (1972, Ունգուրյանուի հետ)։ Նրա բեմադրություններին բնորոշ է կերպարների հոգեբանական սրությունը, փիլիսոփայության խորությունը, հուզական ներգործության ուժը։ ԽՍՀՄ (1951, 1972) և ՌԽՖՍՀ (1967) պետական մրցանակներ։

Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png