Բորիս Կուֆտին
Բորիս Կուֆտին Борис Куфтин | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21 (փետրվարի 2), 1892 Սամարա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | օգոստոսի 2, 1953[1] (61 տարեկան) Յուրմալա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | մարդաբան, հնագետ և ազգագրագետ |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարան և Վրաստանի Սիմոն Ջանաշիայի թանգարան |
Գործունեության ոլորտ | հնագիտություն և ազգագրություն |
Անդամակցություն | Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան |
Պարգևներ |
Բորիս Ալեքսեևիչ Կուֆտին, (Борис Алексеевич Куфтин, հունվարի 21 (փետրվարի 2), 1892, Սամարա, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 2, 1953[1], Յուրմալա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հնագետ և ազգագրագետ, 1946 թվականից՝ Վրացական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս։
1919 թվականից՝ Մոսկվայի համալսարանի դասախոս, 1938-1953 թվականներին՝ Վրաստանի Պետական թանգարանի աշխատակից։ Ուսումնասիրել է ՌԽՖՍՀ և ՈւԽՍՀ ժողովուրդների հնագիտությունն ու ազգագրությունը, իսկ 1933 թվականից՝ գլխավորապես Վրաստանի հնագիտական հուշարձանները։ Պեղումներ է կատարել հիմնականում Թրիալեթում և արդյունքներն ամփոփել «Հնագիտական պեղումները Թրիալեթում» աշխատության մեջ, որը 1942 թվականին ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ։ Կուֆտինը Հայկական լեռնաշխարհի և հարևան երկրների մ.թ.ա. III հազարամյակի մշակույթը պայմանականորեն անվանել է «Կուր-Արաքսյան էնեոլիթ»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Куфтин Борис Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 37)։ ![]() |
|
- Փետրվարի 2 ծնունդներ
- 1892 ծնունդներ
- Սամարա քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 2 մահեր
- 1953 մահեր
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս հնագետներ
- Ռուս ազգագրագետներ
- Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին