Բորիս Կաբուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բորիս Կաբուր
Ծնվել է սեպտեմբերի 15, 1917({{padleft:1917|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:15|2|0}})
Ծննդավայր Տալլին, Estonia Governorate, Ռուսական կայսրություն
Վախճանվել է հունվարի 28, 2002({{padleft:2002|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:28|2|0}}) (84 տարեկանում)
Վախճանի վայր Տարտու, Էստոնիա
Մասնագիտություն ճարտարագետ, թարգմանիչ, գրող և գիտաֆանստաստիկ գրող
Քաղաքացիություն Flag of Estonia.svg Էստոնիա
Պարգևներ Սպիտակ աստղի չորրորդ դասի շքանշան

Կաբուր Բորիս (էստ․՝ Boris Kabur), (սեպտեմբերի 15, 1917({{padleft:1917|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:15|2|0}}), Տալլին, Estonia Governorate, Ռուսական կայսրություն - հունվարի 28, 2002({{padleft:2002|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:28|2|0}}), Տարտու, Էստոնիա), էստոնացի խորհրդային գրող, թարգմանիչ։

Ծնվել է 1917 թվականի սեպտեմբերի 15-ին Տալլին քաղաքում։ Ավարտել է Տարտուի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Անդրանիկ պիեսը («Ռոպս», 1964 թ.) բեմադրվել է Տալլինում, Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), Հելսինկիում, Երևանում։ Գրել է նաև «Ռոպսն օգնում է բոլորին» (1965 թ.), «Հակալույս» (1968 թ.) պիեսները։ Արձակ գործերից հիմնականը «Տիեզերքի շեմին» (1966) վեպն է։ 1973 թվականին սոցիալիստական երկրների գրողների կոնֆերանսում (Պոզնան) արժանացել է գիտաֆանտաստիկ երկերի համար սահմանված միջազգային գլխավոր մրցանակին։ Բնագրից թարգմանել է Գ. Միլտոնի, Հ. Լոնգֆելլոյի, Ու. Ուիտմենի, Է. Լի Մաստերսի, Ն. Վիների առանձին երկեր։ Թարգմանություններով ու հոդվածներով էստոնացիներին է ներկայացրել հայ դասականների ստեղծագործությունները։

Նրա թարգմանությամբ (հայերենից) լույս են տեսել նաև Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ն (1966 թ.) և «Սասունցի Դավիթ» (1975 թ.) էպոսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 153 CC-BY-SA-icon-80x15.png