Բորզույա
Բորզույա | |
---|---|
Ծնվել է | 5-րդ դար կամ 6-րդ դար |
Ծննդավայր | Ապար, Սասանյան Պարսկաստան |
Վախճանվել է | 6-րդ դար |
Վախճանի վայր | Սասանյան Պարսկաստան |
Մասնագիտություն | թարգմանիչ, ֆիզիկոս, գրող և քաղաքական գործիչ |
Borzuya Վիքիպահեստում |
Բորզույա, Բուրզոյ կամ Բորզույ (պարս.՝ برزویه, անգլ.՝ Borzuya, 5-րդ դար կամ 6-րդ դար, Ապար, Սասանյան Պարսկաստան - 6-րդ դար, Սասանյան Պարսկաստան), Սասանյան դարաշրջանի պարսիկ բժիշկ[1], Խոսրով Անուշիրվանի ժամանակակիցը[2]։ Հայտնի է հնդկական «Պանչատանտրա» առակների ժողովածուի փահլավերեն (միջին պարսկերեն) թարգմանությամբ։ Սակայն, ինչպես նրա թարգմանությունը, այնպես էլ տեքստի բնօրինակ սանսկրիտ (Հնդկաստանի հին գրական լեզու) տեքստը կորել են։ Այնուամենայնիվ պահպանվել է տեքստի փահլավի տարբերակի արաբերեն թարգմանությունը, որի հեղինակն է Իբն ալ-Մուկաֆան՝ այն անվանելով «Կալիլա և Դիմնա» կամ «Հեծանիվներ Բիդպայ»։ Ստեղծագործությունը դարձել է արաբական արձակի դասական գործ։ Գիրքը պարունակում է առակներ, որոնցում կենդանիների միջև փոխկապակցված համագործակցություն կա, որով այլաբանորեն ուղղորդում են երեք իշխաններին, թե ինչպես կառավարել պետությունը։
«Կալիլա և Դիմնա» պատմողական արձակ ստեղծագործության նախաբանը ներկայացնում է Բորզույայի ինքնակենսագրությունը։ Մարդասիրական դրդապատճառների վրա հիմնված բժշկական փորձի վերաբերյալ նրա պատկերացումներից բացի, Բորզույան ճշմարտություն է որոնում։ Տեքստն արտացոլում է նրա թերահավատությունը կրոնական մտքի նկատմամբ և հետագայում նրա ասկետիզմը[3]։
Ի սկզբանե Բորզույան եկել է Հնդկաստան մ.թ. 570 թվականին՝ մահացածներին վերակենդանացնելու էլիքսիր գտնելու համար։ Հետագայում փիլիսոփայից պարզել է, որ էլիքսիրըՊանչատատրայի փոխաբերական իմաստն է[4]։ Դրանից հետո Հնդկաստանի թագավորից գիրքը կարդալու թույտվություն է ստացել, սակայն չէր կարող այն պատճենել։ Չհնազանդվելով այս ցուցումներին, Բորզույան ամեն օր կարդում էր գրքի մի գլուխ և օրագրում գրում էր իր կարդացածի մասին՝ ըստ էության Panchatantra- ի կրկնօրինակն անելով։ Հետագայում նա այն ուղարկել է Հնդկաստան, որպեսզի այն թարգմանվի[2]։
Տեսակետ կա, որ Բորզույան Սասանյան ազնվական Բոզորգմեհրն (Bozorgmehr) է[3][5]։ Թեև աղբյուրները ցույց են տվել, որ սրանք երկու տարբեր մարդիկ են, բայց Բորզույան կարող է լինել Բորզոգոմեհրի կրճատ տարբերակը[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Zargaran, Arman; Mehdizadeh, Alireza; Yarmohammadi, Hassan; Kiani, Hossein; Mohagheghzadehl, Abdolali (2015). «BORZOUYEH, AN ANCIENT PERSIAN PHYSICIAN WHO FIRST REPORTED UTERINE CONTRACTIONS IN NORMAL VAGINAL DELIVERY». Acta medico-historica adriatica: AMHA. 13 Suppl 2: 23–28. ISSN 1334-4366. PMID 26959628.
- ↑ 2,0 2,1 «BORZŪYA – Encyclopaedia Iranica». www.iranicaonline.org. 1989 թ․ դեկտեմբերի 15.
- ↑ 3,0 3,1 François de Blois (1990), Burzōy's voyage to India and the origin of the book of Kalīlah wa Dimnah, Routledge, ISBN 978-0-947593-06-3
- ↑ Roy, Nilanjana S. «The Panchatantra: The ancient 'viral memes' still with us». www.bbc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
- ↑ François de Blois Burzōy's Voyage to India and the Origin of the Book of Kalīlah Wa Dimnah Psychology Press, 1990 - Social Science - 102 pages. Amazon.com կայքում
- ↑ Djalal Khaleghi-Motlagh, "BORZŪYA" in Encyclopaedia Iranica. Oneline link accessed in December 2010: BORZŪYA.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորզույա» հոդվածին։ |
|