Jump to content

Բոշտյան Ցեսար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոշտյան Ցեսար
Քաղաքացիությունը  Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 9, 1982(1982-07-09)[1][2][3] (44 տարեկան)
Ծննդավայր Լյուբլյանա, ՀՍՖՀ
Հասակ 191 սանտիմետր
Քաշ 89 կգ
Դիրք պաշտպան և կենտրոնական պաշտպան
Պատանեկան կարիերա
Սլովենիա Օլիմպիա (Լյուբլյանա)
Խորվաթիա Դինամո (Զագրեբ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000—2005 Խորվաթիա Դինամո (Զագրեբ) 56 (3)
2001 → Խորվաթիա Կրոացիա 8 (0)
2005 → Սլովենիա Օլիմպիա (Լյուբլյանա) 9 (0)
2005—2009 Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել 24 (0)
2007—2008 → Անգլիա Վեստ Բրոմվիչ Ալբիոն 20 (1)
2009—2010 Ֆրանսիա Գրենոբլ 40 (1)
2010—մ․հ․ Իտալիա Կիևո 231 (8)
Ազգային հավաքական
2001—2003 Սլովենիա Սլովենիա (մինչև 21) 15 (1)
2003—2018 Սլովենիա Սլովենիա 101 (10)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 06.02.2020:

Բոշտյան Ցեսար (սլովեն.՝ Boštjan Cesar, հուլիսի 9, 1982(1982-07-09)[1][2][3], Լյուբլյանա, ՀՍՖՀ), սլովենացի ֆուտբոլիստ, իտալական «Կիևո» ակումբի պաշտպան և թիմի ավագ։

Ակումբի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոշտյան Ցեարն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Զագրեբի «Դինամոյում», որտեղ անցկացրել է հինգ մրցաշրջան։ Այդ ընթացքում նա թիմի կազմում մեկ անգամ հաղթել է երկրի առաջնությունում, երկու անգամ նվաճել երկրի գավաթը և մեկ անգամ՝ Սուպերգավաթը։ «Դինամոյում» գտնվելու ընթացքում Բոշտյանը երկու անգամ վարձավճարով տեղափոխվել է այլ թիմ․ 2001 թվականին՝ «Կրոացիա», իսկ 2005 թվականին՝ Լյուբլյանայի «Օլիմպիա»։ 2005 թվականին Բոշտյան Ցեսարը եռամյա պայմանագիր է կնքել Մարսելի «Օլիմպիկի» հետ։ Նոր ակումբի կազմում նա 2006 թվականին նվաճել է Ինտերտոտոյի գավաթը։ 2007 թվականի օգոստոսին Ցեսարը մեկ տարի ժամկետով վարձավճարով տեղափոխվել է անգլիական «Վեստ Բրոմվիչ Ալբիոն»[4]։ Անգլիական ակումբի կազմում ֆուտբոլիստն անցկացրել է 20 հանդիպում, խփել 1 գոլ և թիմին օգնել է անցնել Անգլիայի Պրեմիեր լիգա։ 2009 թվականի հունվարին Ցեսարը կնքել է երկամյա պայմանագիր ֆրանսիական «Գրենոբլի» հետ։

2010 թվականի ամռանը Բոշտյան Ցեսարը տեղափոխվել է «Կիևո»։ 2012 թվականի հոկտեմբերի 24-ին նա «Չեզենայի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը մոր ակումբում։ Ընդհանուր առմամբ 2010/11 մրցաշրջանում Ցեսարն անցկացրել է 32 հանդիպում և խփել 3 գոլ։ Հաջորդ մրցաշրջանում նա մասնակցել է 29 խաղի, գոլ չի խփել, բայց եղել է հիմնական կազմի խաղացող։ Գավաթի խաղարկությունում անցկացրել է 2 խաղ՝ աչքի ընկնելով մեկ անգամ։ 2012/13 մրցաշրջանում Ցեսարն անցկացրել է 22 հանդիպում։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականից մինչև 2003 թվականը խաղացել է Սլովենիայի երիտասարդական հավաքականի կազմում։ 2003 թվականի փետրվարի 12-ին կատարել է նորամուտը Սլովենիայի ազգային հավաքականում՝ մասնակցելով Շվեյցարիայի ընտրանու հետ խաղին (1:5)։ Ազգային հավաքականում առաջին գոլը խփել է 2004 թվականի հոկտեմբերի 9-ին Իտալիայի դեմ տնային խաղում, որն հաղթանակ է բերել իր թիմին։

2018 թվականի մարտի 25-ի դրությամբ՝ Բոշտյան Ցեսարը ռեկորդակիր է Սլովենիայի հավաքականում անցկացված հանդիպումների քանակով (100 խաղ)։

Գոլերը հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սլովենիայի հավաքականի հաշիվն ու արդյունքը նշված է առաջինը
#ԱմսաթիվՏեղՀակառակորդՀաշիվԱրդյունքՄրցաշար
1.9 հոկտեմբերի, 2004Ցելե, ՍլովենիաԻտալիա Իտալիա1:01:0Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006 (ընտրական մրցաշար)|ՖԱԱ-2006
2.11 հոկտեմբերի, 2006Մինսկ, ԲելառուսԲելառուս Բելառուս1:12:4Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2008 (որակավորման մրցաշար)|ՖԵԱ-2008
3.3 մարտի, 2010Մարիբոր, ՍլովենիաԿատար Կատար2:04:1Ընկերական խաղ
4.17 նոյեմբերի, 2010Կոպեր, ՍլովենիաՀունաստան Հունաստան1:01:2Ընկերական խաղ
5.15 օգոստոսի, 2012Լյուբլյանա, ՍլովենիաՌումինիա Ռումինիա1:04:3Ընկերական խաղ
6.17 նոյեմբերի, 2010Ռեյկյավիկ, ԻսլանդիաԻսլանդիա Իսլանդիա3:24:2Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 (որակավորման մրցաշար, ՈՒԵՖԱ)|ՖԱԱ-2014

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Դինամո» (Զագրեբ)
  • Խորվաթիայի չեմպիոն (1) – 2002/03
  • Խորվաթիայի գավաթակիր (2) – 2001/02, 2003/04
  • Խորվաթիայի Սուպերգավաթի դափնեկիր (2) – 2003, 2004
«Օլիմպիկ Մարսել»
  • Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչ (1)․ 2005/06
  • Ինտերտոտոյի գավաթակիր (1)․ 2006 թվական
«Վեստ Բրոմվիչ Ալբիոն»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոշտյան Ցեսար» հոդվածին։