Բոյան Նաստիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Բոյան Նաստիչ
Քաղաքացիությունը Flag of Serbia.svg Սերբիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 6, 1994(1994-07-06)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Վլասենիցա, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա[3]
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան
Համար 5
Պատանեկան կարիերա
Բոսնիա և Հերցեգովինա Վլասենիցա
2009—2012 Սերբիա Վոյվոդինա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012—2016 Սերբիա Վոյվոդինա 86 (2)
2016—2019 Բելգիա Գենկ 39 (0)
2019  Բելգիա Օստենդե 12 (1)
2019—2021 Բելառուս ԲԱՏԷ 26 (1)
2021—ներկա Լեհաստան Յագելոնիա 1 (0)
Ազգային հավաքական
2010—2011 Սերբիա Սերբիայի պատանեկան
հավաքական (մինչև 17)
5 (0)
2015 Սերբիա Սերբիայի երիտասարդական
հավաքական (մինչև 21)
1 (0)
2018—ներկա Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինայի հավաքական 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Բոյան Նաստիչ (սերբ.՝ Бојан Настић, հուլիսի 6, 1994(1994-07-06)[1][2], Վլասենիցա, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա[3]), բոսնիացի և սերբ ֆուտբոլիստ, «Յագելոնիա» ակումբի և Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոյան Նաստիչը ֆուտբոլ սկսել է պարապել «Վլասենիցա» ակումբի մանկական թիմում[4]։

2009 թվականին պատանեկան մրցաշարում Նաստիչին նկատել են սերբական «Վոյվոդինայի» սկաուտները, և նա շուտով միացել է Նովի Սադի թիմին[5]։ 2012 թվականի ապրիլի 7-ին նա իր նորամուտն է նշել հիմնական կազմում՝ խաղադաշտ մտնելով «Ռադի» հետ խաղում[6]։ Այդ խաղը 2011/12 մրցաշրջանում այդպես էլ միակը մնաց պաշտպանի համար։ Հաջորդ տարի նա մասնակցել է առաջնության 14 հանդիպման։ 2013 թվականի հուլիսի 11-ին նա իր առաջին խաղն է անցկացրել եվրոպական մրցաշարում՝ փոխարինման դուրս գալով Եվրոպայի լիգայի մալթական «Հիբերնիանսի» դեմ որակավորման փուլի խաղում[7]։ Եվրոպական երկրորդ կարևորագույն մրցաշարի հունգարական «Հոնվեդի» դեմ հաջորդ խաղում պաշտպանը խաղադաշտից հեռացվել է 21-րդ րոպեին[8]։

Սերբիայի 2013/14 առաջնության 22-րդ տուրի Բելգրադի «Պարտիզանի» դեմ խաղում արդեն 12-րդ րոպեին նա ստացել է երկու դեղին քարտ՝ հեռացվելով խաղադաշտից[9]։ Նաստիչը «Վոյվոդինայի» կազմում նվաճել է Սերբիայի 2013/14 մրցաշրջանի գավաթը՝ մասնակցելով մրցաշարի 2 հանդիպման[10]։

2014 թվականի մայիսի 25-ին Բոյանը խփել է առաջին գոլը իր պրոֆեսիոնալ կարիերայում[11]։

Նաստիչը «Վոյվոդինայից» հեռացել է 2016 թվականին՝ տեղափոխվելով բելգիական «Գենկ», որի հետ 2018/19 մրցաշրջանում նվաճել է Բելգիայի Սուպերգավաթը։ Այնտեղ խաղացել է մինչև 2019 թվականի հունվար, երբ վարձավճարով տրվել է բելգիական մեկ այլ ակումբի՝ «Օստենդեին»։ Վեց ամիս այդ թիմում խաղալուց հետո, նա վերդարձել է «Գենկ», սակայն ոչ մի խաղի չի մասնակցել և սեպտեմբերին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է բելառուսական «ԲԱՏԷ» (Բորիսով), որի կազմում երկու անգամ նվաճել է այդ երկրի գավաթը[12][13]։

2021 թվականի հունվարի 27-ին 300 հազար եվրոյով Նաստիչին գնել է լեհական «Յագելոնիան»[12]։

Կարիերա ազգային թիմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոյանը 4 խաղ է անցկացրել Սերբիայի մինչև 17 տարեկանների պատանեկան հավաքականում, մեկ խաղ՝ նույն երկրի երիտասարդական հավաքականում (մինչև 21 տարեկան)։ Այժմ խաղում է Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականում, որի կազմում անցկացրել է 5 խաղ[14]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վոյվոդինա»
  • Սերբիայի գավաթակիր՝ 2013/14
«Գենկ»
  • Բելգիայի սուպերգավաթակիր՝ 2018/19
«ԲԱՏԷ»
  • Բելառուսի գավաթի հաղթող (2)՝ 2019/20, 2020/21

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 Freebase Data DumpsGoogle.
  4. «Bojan Nastić oduševljava u Vojvodini»։ SportSport.ba (խորվաթերեն)։ Վերցված է 2021-05-29 
  5. Bojan Nastić oduševljava u Vojvodini
  6. «Войводина» — «Рад» 0:2
  7. «Войводина» — «Хибернианс» 3:2
  8. «Войводина» — «Гонвед» 2:0
  9. «Партизан» — «Войводина» 1:1
  10. «Bosnia and Herzegovina - B. Nastić - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2021-05-29 
  11. «Напредак» — «Войводина» 0:2
  12. 12,0 12,1 «Bojan Nastic - Player profile 20/21»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2021-05-29 
  13. Strack-Zimmermann Benjamin։ «Bojan Nastić»։ www.national-football-teams.com (անգլերեն)։ Վերցված է 2021-05-29 
  14. «Bojan Nastic - National team»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2021-05-29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]