Բոգալետչ Գեբրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բոգալետչ Գեբրե
Bogaletch Gebre 2015 (cropped).jpg
Ծնվել է1960
Kembata Tembaro Zone, Եթովպիա[1]
Մահացել էնոյեմբերի 2, 2019(2019-11-02)[2]
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
ՔաղաքացիությունFlag of Ethiopia.svg Եթովպիա
Մասնագիտությունմանրէաբան
Ալմա մատերՄասաչուսեթսի համալսարան Ամհերստո
Տիրապետում է լեզուներինամհարերեն, անգլերեն և Kambaata?
ՊարգևներԲրունո Կրայսկու պարգև «Հյուսիս-հարավ» մրցանակ[4] King Baudouin International Development Prize?[4] Jonathan Mann Award for Health and Human Rights?[4] և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[1]

Բոգալետչ «Բոգե» Գեբրե (արտասանվում է` Բո-գեյ[5]), եթովպացի գիտնական և ակտիվիստ: 2010 թվականին The Independent-ը նրան բնութագրել է որպես «կին, որը սկսել է եթովպացի կանանց ապստամբությունը»: Քրոջ՝ Ֆիկիրտե Գեբե Բոգալետչի հետ միասին Եթովպիայում հիմնել է KMG կազմակերպությունը, որը նախկինում կոչվում էր Kembatti Mentti Gezzima-Tope (Միասին կանգնած կանայք)[6]: Նրա բարեգործական աշխատանքը նպատակ ուներ օգնել կանանց բազմաթիվ բնագավառներում, ներառյալ կանանց սեռական օրգանների խեղումը և հարսնացուի առևանգումը, երիտասարդ կանանց առևանգման և բռնաբարության պրակտիկան, որպեսզի նրանց ստիպեն ամուսնանալ[7]: Ըստ Եթովպիական ավանդական պրակտիկայի ազգային հանձնաժողովի տվյալների` 2003 թվականի դրությամբ երկրում ամուսնությունների մոտ 69%-ը սկսվում է այդպիսի ավանդույթով[8]: The Independent-ը հայտնում է, որ կազմակերպությունը կրճատել է հարսնացուների առևանգումների հաճախականությունը Կեմբատտում ավելի քան 90%-ով, մինչդեռ The Economist-ը նշում է, որ դրան են վերագրվում նաև կանանց սեռական օրգանները խեղանդամ դարձնող վիրահատությունները, որը 100%-ից հասցվել է 3%-ի[8][9]:

2005 թվականին Բոգալետչ Գեբրը ստացավ Jonathan Mann Award 2005 մրցանակ, 2007 թվականին՝ Ջոնաթան Մանն մրցանակ՝ գլոբալ առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության համար[10]: Աֆրիկայի զարգացման գործում ունեցած ներդրման համար 2013 թվականի մայիսին արժանացել է Բոդուեն թագավորի միջազգային զարգացման մրցանակի[6][11]:

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

12 տարեկանում, դառնալով կանանց սեռական օրգանների վիրահատության զոհ, հայրն արգելեց Գեբրեին հաճախել միջնակարգ դպրոց: Բայց նա փախավ տնից, որպեսզի հաճախի միսիոներական դպրոց[6][12]: Այդ ամենի արդյունքում նա Երուսաղեմում սովորեցրեց մանրէաբանություն, նախքան Ֆուլբրայթի կրթաթոշակով Ամհերսթի Մասաչուսեթսի համալսարան ընդունվելը[8]: ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում նա ստեղծեց իր առաջին բարեգործական կազմակերպությունը` «Զարգացումը կրթության միջոցով» (Development through Education), որի շնորհիվ Եթովպիայի ավագ դպրոցի և համալսարանների սովորողները ստացան դասագրքեր և գրքեր, որոնց արժեքը կազմում էր 26000 դոլար[13]:

Համաճարակաբանության բնագավառում դոկտորի աստիճան ստանալուց հետո Բոգալետչ Գեբրեն 1990-ականներին վերադարձավ Եթովպիա, որպեսզի պաշտպանի կանանց իրավունքները: Նախկինում արգելված ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի թեմայի վերաբերյալ հրապարակային նախնական ելույթից հետո Գեբրեն հասկացավ, որ ինքը պետք է նվաճի համայնքի վստահությունը, նախքան փոփոխություններ կատարելը, հետևաբար, որոշեց շտկել իրեն ներկայացված խնդիրները` կամուրջի կառուցման համար անհրաժեշտ նյութեր տրամադրելով, ինչը թույլ կտար երեխաներին հասնել մոտակա դպրոց, իսկ առևտրականներին` տեղական շուկա: Կամուրջի կառուցումից հետո նա քրոջ հետ ստեղծեց KGM Ethiopia կազմակերպությունը՝ բացելով հասարակական ընդունարաններ՝ բնակչությանը հատկապես կանանց խորհրդատվություն տրամադրելու և գրեթե բոլոր գյուղերում կանանց իրավունքների պաշտպանության խնդիրները լուծելու համար:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.lemonde.fr/afrique/article/2019/11/11/disparition-de-bogaletch-gebre-figure-de-la-lutte-contre-les-mutilations-genitales-en-ethiopie_6018781_3212.html
  2. http://www.pressclub.be/press-releases/king-baudouin-foundation-tribute-to-bogaletch-gebre/
  3. https://www.nytimes.com/2019/11/17/obituaries/bogaletch-gebre-dies.html
  4. 4,0 4,1 4,2 https://www.ezega.com/News/NewsDetails/7403/Ethiopian-Women-Rights-Advocate-Passes-Away
  5. «Ethiopian Women Rights Advocate Passes Away»։ www.ezega.com։ Վերցված է 2019-11-12 
  6. 6,0 6,1 6,2 Rosenberg Tina (2013-07-17)։ «Talking Female Circumcision Out of Existence»։ The New York Times։ Վերցված է 2014-08-17 
  7. «KMG Ethiopia»։ KMG Ethiopia։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-23-ին։ Վերցված է 2014-08-17 
  8. 8,0 8,1 8,2 Hari Johann (2010-03-16)։ «Kidnapped, Raped, Married: The Extraordinary Rebellion of Ethiopia's Abducted Wives»։ The Independent։ Վերցված է 2014-08-17 
  9. «Standing up for women»։ The Economist։ 2013-05-23։ Վերցված է 2014-08-17 
  10. «Fulbright Alumna Awarded King Baudouin Prize in Belgium»։ Bureau of Educational and Cultural Affairs։ United States Department of State։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-19-ին։ Վերցված է 2014-08-17 
  11. «Bogalatech Gebre (Ethiopia)»։ eeas.europa.eu։ Վերցված է 2014-08-17 
  12. «Abducted. Raped. Married. Can Ethiopia's wives ever break free?»։ Abbay Media։ 2010-03-17։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-19-ին։ Վերցված է 2014-08-17 
  13. Shetty Priya (2007-06-23)։ «Bogaletch Gebre: ending female genital mutilation in Ethiopia»։ The Lancet