Բոբ Արում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բոբ Արում
անգլ.՝ Robert Arum
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 8, 1931(1931-12-08) (89 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի համալսարան, Հարվարդի իրավունքի դպրոց և Էրասմուս Հոլլի բարձրագույն դպրոց
Մասնագիտությունփաստաբան, boxing promoter, իրավաբան և ձեռնարկատեր
Bob Arum Վիքիպահեստում

Ռոբերտ «Բոբ» Արում (դեկտեմբերի 8, 1931(1931-12-08), Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի իրավաբան, բռնցքամարտի խթանող և գործարար։ Top Rank Promotions ընկերության հիմնադիրն է։ Եղել է Միջազգային և Համաշխարհային բռնցքամարտի դահլիճի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոբ Արումը ծնվել է 1931 թվականի դեկտեմբերի 8-ին Բրուկլինում՝ հրեաների ընտանիքում[2]։ Սովորել է Էրազմա դպրոցում[3], այնուհետև Նյու Յորքի համալսարանում և Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Աշխատել է Նյու Յորքի Արդարադատության նախարարությունում, որպես դատախազ[4]։

1962 թվականին առաջին անգամ մասնակցել է բռնցքամարտի (Ֆլոյդ Մատերսոն —Սոնի Լիսթոն I)[5]:

1973 թվականին հիմնադրել է Top Rank Promotions ընկերությունը, որը զբաղվում էր բռնցքամարտի կազմակերպությամբ։

Արումը իր կարիերայի ընթացքում կազմակերպել է ավելի քան 400 մենամարտեր աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Նա աշխատել է այնպիսի բռնցքամարտիկների հետ, ինչպիսիք են Մուհամմեդ Ալին, Ջո Ֆրեյզերը, Ջորջ Ֆորմանը, Հագլեր Մարվին, Ռոբերտո Դուրան, Ալեքսիս Արգուելոն, Կարլոս Մոնսոնը, Թոմաս Հիրնսը, Հուլիո Սեսար Չավեսը, Շուգար Ռե Լեոնարդը և այլք[5].

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կնոջից ունեցել է երեք երեխա՝ Ջոն Արումը և Ռիչարդ Արումը, դուստրը՝ Էլիզաբեթ Արումը[6]։ Ջոնը մահացել է 2010 թվականին, 49 տարեկանում։ 1991 թվականին Բոբը ամուսնացել է Լովի Դյուբյոֆի հետ և ունեցել երկու երեխա՝ Թոդ և Դենա[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]