Բնական պատմության թանգարան (Ուլան Բատոր)
Բնական պատմության թանգարան | |
---|---|
Տեսակ | բնագիտական թանգարան |
Երկիր | Մոնղոլիա |
Տեղագրություն | Ուլան Բատոր |
Վայր | Ուլան Բատոր |
Հիմնադրվել է | 1924 |
Այցելուներ | 80 000 մարդ |
Կայք | naturemuseum.mn |
Բնական պատմության թանգարան (մոնղ.՝ Монголын байгалийн түүхийн музей, նաև՝ Բնագիտության թանգարան կամ Բնության թանգարան[1]), Մոնղոլիայի պետական թանգարաններից մեկը։ Գտնվում է Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում։
Թանգարանի հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հավաքածուները սկսել են ստեղծվել 1924 թվականից։ Թանգարանը տեղակայված է 40 դահլիճ ունեցող ժամանակակից շենքում, որը կառուցվել է ստալինյան ամպիր ոճով 1954 թվականին։ Թանգարանի մուտքը զարդարված է 1860 թվականին թողարկված երկու քարե առյուծներով, որոնք ժամանակին հսկում էին Բոգդո-գեգենի պալատի մուտքը[2]։
Չնայած ցուցանմուշների որոշ քայքայվածությանը, տարեկան թանգարան է այցելում առնվազն 50 հազար մարդ։ Թանգարանում կա ավելի քան 12 հազար ցուցանմուշ, այդ թվում՝ դինոզավրերի մնացորդներ[3] և նրանց քարացած ձվեր[4], այնպիսի հազվագյուտ կաթնասունների խրտվիլակներ, ինչպիսին են ձյունահովազը կամ մազալայ անապատային արջը, անհետացած մամոնտների կմախքներ։ Թանգարանի ամենահայտնի ցուցանմուշն է տիրանոզավրի 3-մետրանոց ամբողջական կմախքը, որն այցելուներին թույլ չեն տալիս լուսանկարել, ինչպես նաև դիպլոդոկի կմախքը։ Մոտ 65 միլիոն տարի առաջ ապրած երկու կենդանիներն էլ 20-րդ դարի 40-ական թվականներին խորհրդային գիտնականների կողմից հայտնաբերվել էին Գոբի անապատում (Նեմեգետինի իջվածքում)[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լեռնային այծի արձանը թանգարանի շենքի առջև
-
Թանգարանի ցուցասրահում
-
"Gallimimus mongoliensis"-ի կմախք
-
Տարբոզավրի կմախք
-
Opisthocoelicaudia-ի կոնքի ոսկր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Музей естественной истории (музей истории природы) в Улан-Баторе; фото № 3314128, фотограф Юлия Батурина. Фотобанк Лори — Продажа фотографий, иллюстраций и изображений, видео…
- ↑ Путеводитель по Улан-Батору и пригороду (дополнения приветствуются!) — Страница 2
- ↑ Life After Dinosaurs — YouTube
- ↑ Улан-Батор, Монголия: все об Улан-Баторе от «Тонкостей туризма»
- ↑ «Музей естествознания. Палеонтологический музей. Музей Динозавров». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.