Ուլան Բատորի բնական պատմության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուլան Բատորի բնական պատմության թանգարան

Ուլան Բատորի բնական պատմության թանգարան (մոնղ.՝ Монголын байгалийн түүхийн музей, նաև Բնագիտության թանգարան կամ Բնության թանգարան[1]), Մոնղոլիայի պետական թանգարաններից մեկը։ Գտնվում է Մոնղոլիայի մայրաքաղաքում՝ Ուլան Բատորում։

Թանգարանի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուները սկսել են ստեղծվել 1924 թվականին։ Ժամանակակից շենքը, որն ունի 40 սրահ, կառուցվել է ամպիր ոճով, թանգարանը այստեղ է տեղափոխվել 1954 թվականից։ Թանգարանի մուտքը զարդարում են երկու քարե առյուծներ, որոնք հսկել են Բոգդո գեգենի պալատի մուտքը[2]։ Չնայած ցուցանմուշների սակավությանը, ամեն տարի թանգարան այցելում է ավելի քան 50 հազար մարդ։ Թանգարանում կա ավելի քան 12 հազար ցուցանմուշ, այդ թվում՝ դինոզավրերի մնացորդներ[3], նրանց քարացած ձվերը[4], այնպիսի կենդանիների խրտվիլակներ, ինչպիսիք են ձյունահովազը կամ անապատային մազալայ արջը, անհետացած մամոնտների կմախքները։ Թանգարանի ամենահայտնի ցուցանմուշը տիրանոզավրի լիաչափ 3-մետրանոց կմախքն է (որի լուսանկարումն այցելուներին արգելված է), ինչպես նաև դիպլոդոկը։ Շուրջ 65 մլն տարի առաջ ապրած երկու կենդանիներին 20-րդ դարի 40-ական թվականներին խորհրդային գիտնականները հայտնաբերել են Գոբի անապատում[5]։ Էքսկուրսիաները հասանելի են նաև ռուսերենով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]