Բյուրական արվեստի ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Byurakan Art Academy 1.JPG

Բյուրական արվեստի ակադեմիա, «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի կողմից 2015 թվականին ստեղծված երաժշտական ակադեմիա Բյուրականում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական կրթօջախը գտնվում է Երևանից 33 կմ հեռավորության վրա՝ Բյուրականում։ Ակադեմիայի դասախոսական կազմում ընդգրկված են մասնագետներ ամբողջ աշխարհից։ Միջազգային նշանակության այս կառույցը միակն է տարածաշրջանում։ Նախատեսվում է անվանի դիրիժորների ղեկավարությամբ ակադեմիայում ձևավորել փառատոնային ակադեմիայի նվագախումբ միջազգային կազմով։ Ակադեմիան երաժշտական կրթության և կարիերայի առաջընթացի հնարավորություններ է ստեղծում խոստումնալից երիտասարդների համար աշխարհի տարբեր երկրների իրենց հասակակից տաղանդաշատ գործընկերների և աշխարհահռչակ երաժիշտների հետ սերտ շփման և համատեղ աշխատանքի արդյունքում[1]։ Նմանապիտ մշակութային կրթօջախներ կան Վերբիեում, Էդինբուրգում, Քրոնբերգում, Բրյուսելում, որոնց միավորում է երիտասարդ սերնդի երաժիշտ-կատարողներին բարձրակարգ երաժշտական մասնագիտական հմտությունների փոխանցման գաղափարը՝ հատուկ միջավայրում[2]։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիայում իրականացվել են մի շարք միջոցառումներ՝

  • Ակադեմիայի բացման արարողությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, տիկին Ռիտա Սարգսյանի և աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի մասնակցությամբ։ Համերգ՝ «Նոր անուններ» տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների մասնակցությամբ։
  • «Փառատոնային ընթերցումներ» Եվրոպական փառատոնային ասոցիացիայի ամենամյա նախագիծ։ Իրականացվել են եռօրյա դասընթացներ՝ սեմինարների տեսքով։ Դասախոսել են Փոլ Շեֆերը, Փիթեր Ինկեյը, Հուգո դե Գրիֆը, Նելե Հերթլինգը։ Դասընթացները ընդմիջվել են «Հովեր» պետական կամերային երգչախմբի և «Կեմ» հնագույն երաժշտության համույթի կատարումներով[3][4][5]։
  • Ջիննի Հենսոնի՝ «Ամպերի տակ» ժողովածուի հայերեն և անգլերեն լեզուներով հրատարակության շնորհանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրամյակին։
  • «Թատրոն X» 8-րդ հանրապետական փառատոնի բացման հանդիսավոր արարողություն։ «Մասնագիտական քննադատություն» թեմայով քննարկում։
  • Երևանյան առաջին Կիթառի փառատոնի շրջանակներում վարպետության դասընթացներ Արտյոմ Դերվոեդի ղեկավարությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]