Բլոտ
| Բլոտ | |
|---|---|
| Տեսակ | թղթախաղ |
| Արտադրող | |
| Խաղացողների քանակ մինիմալ | երկու (առանց զույգերի) |
| Խաղացողների քանակ մաքսիմալ | չորս (երկու զույգերով)][1] |
| Տարիք | 8+ |
| Պարտիայի տևողություն | 30-45 րոպե |
| Ռազմավարության մակարդակ | ▲ բարձր |
| Պատահականությունների ազդեցություն | ▲ բարձր |
| Անհրաժեշտ ունակություններ | տրամաբանություն, ստրատեգիա, շփում |
Բլոտ (բնօրինակ անվանումը ֆրանսերեն՝ Belote), հայկական իրականության մեջ առավել հայտնի է որպես Բազար Բլոտ, ֆրանսիական թղթախաղ, որը լայն տարածում ունի Սաուդյան Արաբիայում և եվրոպական մի շարք երկրներում՝ Բուլղարիայում, Հունաստանում, Կիպրոսում, Խորվաթիայում, Լյուքսեմբուրգում, Մոլդովայում, Հյուսիսային Մակեդոնիայում և Հայաստանում։
Համարվում է Ֆրանսիայի ազգային թղթախաղը, որը մեծ հայտնիություն է վայելում վերոնշյալ երկրներում, հատկապես՝ Հայաստանում և Արցախի Հանրապետությունում։ Բլոտը, որպես այդպիսին, ստեղծվել է 1921 թվականին Ֆրանսիայում՝ նախկինում գոյություն ունեցած գերմանական Կլավերյաս (կամ «բելա») խաղի օրինակով։
«Բլոտ» է կոչվում քարտերի «արքա-թագուհի» զույգը և, հավանաբար, հենց այդ հիմքով էլ անվանվել է խաղը։ Բլոտի տեղական տարբերակներից են բալութը՝ Սաուդյան Արաբիայում, պիլոտտան՝ Կիպրոսում, բազար բլոտը՝ Հայաստանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Խաղի կանոնները». terz.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.