Բլոնդինկա Քսյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բլոնդինկա Քսյու
Ծնվել էօգոստոսի 21, 1982(1982-08-21)[1] (41 տարեկան)
Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերռոք
Մասնագիտություներգչուհի և երաժիշտ
Գործիքներվոկալ
Կայքblondinkaksu.com
 Blondinka Ksu Վիքիպահեստում

Բլոնդինկա Քսյու (ռուս.՝ Блондинка Ксю, իսկական անունը Քսենյա Վալերիևնա Սիդորինա[2];օգոստոսի 21, 1982(1982-08-21)[1], Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ռոք-երգչուհի, երգերի հեղինակ։ «Էլիզիում»[3] և «Լամպասի» կոլեկտիվների նախին անդամ[4]։ 2004 թվականին ստեղծում է սոլո նախագիծ «Բլոնդինկա ՔսՅՈՒ»[4]։ Նա ունի վեց ստուդիական ալբոմ և երեք մինի ալբոմ։

Սեփական ոճը Քսենյան անվանում է բարբի-փանկ կամ փինկ-փանկ[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսենյա Սիդորինան ծնվել է 1982 թվականի օգոստոսի 21-ին Գորկիում, ճարտարապետների ընտանիքում։ Երբ Քսենյան դարձավ 2 տարեկան, ընտանիքը տեղափոխվեց Տուլայի մարզ, որտեղ անցավ նրա մանկությունը։ Քսենյայի մայրիկն ավարտել է երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանը, իսկ պապիկը նախկինում երգում էր երգչախմբում, այդ պատճառով մանկությունից նրա տանը եղել են երաժշտական գործինքեր, ինպիսիք են՝ հարմոնը, ֆլեյտան, մետալոֆոնը, շրթհարմոնը և տավիղը։ Հետագայում մայրիկը Քսենյայի համար գնեց դաշնամուր, որից հետո նա ընդունվել է երաժշտական դպրոց՝ դաշնամուրի դասարան, որտեղ սովորել է 7 տարի[4][6]։ 14 տարեկանում Քսենյան առաջին անգամ լսեց Nirvana խմբի երգերը, որոնք նրա վրա մեծ տպավորություն թողեցին։ Այդ ժամանակվանից նա սկսեց հետաքրքվել ռոք երաժշտությամբ։ 15 տարեկանում Քսենյան հիմնադրում է իր առաջին Alter agO անվամբ կանացի ռոք խումբը, այնտեղ Քսենյան կիթառ էր նվագում և հանդես էր գալիս որպես վոկալիստուհի։ Alter agO խումբը խաղում էր գրանջ[6] և բացի իրենց երգերից խումբը կատարում էր Nirvana-ի երգերի քավեր տարբերակները։ Նույն ժամանակ Քսենյան գրում է իր առաջին երգը դեռահասների խնդիրների մասին, որն անվանում է «Бездна»։ Խումբը գոյատևեց մոտ մեկ տարի, քանի որ Քսենյայի ծնողները որոշեցին տեղափոխվել Նիժնի Նովգորոդ[4]։ Նիժնի Նովգորոդում Քսենյան ավարտում է դպրոցը և ընդունվում է Կ․ Մինինի անվան Նիժնի Նովգորոդի պետական մանկավարժական համալսարանի հոգեբանություն բաժինը։ Զուգահեռ մասնակցում է բազմաթիվ դպրոցական և համալսարանական երաժշտական մրցույթներին՝ փնտրելով համախոհներ։

LADY-F[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդպես 2000 թվականի հունվարին Քսենյա Սիդորինան ծանոթանում է «Լեդի-Ֆրեդի» խմբի երաժիշտների հետ։ Խումբը փոխում է իր ոճը ֆանկից հիմնական փանկին։ Հենց առաջին համերգի ժամանակ խումբը սկսում է նվագել Քսենյայի գրած երգերը[6]։ Ավելի ուշ խումբը փոխում է իր անունը՝ դառնալով LADY-F[4]։ 2002 թվականի ամռանը խումբը կատարում է իր առաջին ձայնագրությունը, որը կազմված էր չորս երգից։ 2002 թվականի աշնանը խումբը վերաձայնագրում է իրենց «Разорви» և «Диско» երկու երգերը, որից անմիջապես հետո ձայնագրում է «Лабиринт» և «Облака» նոր երգերը։ «Лабиринт» երգը հայտնվում է տեղական ռադիոկայանների ռոտացիայում։ 2003 թվականին LADY-F-ը աշխատում է նոր երգերի ձայնագրման վրա, իսկ 2004 թվականի փետրվարին թողարկում են «Լամպասի» խմբի հետ համընդհանուր սկավառակ։ Հետագայում նույն թվականին LADY-F խումբը բաժանվում է, իսկ Քսենյա Սիդորինան ծանոթանում է ՆԱԻՎ խմբի թմբկահար Դմիտրի Խակիմովի հետ, ապա տեղափոխվում է Մոսկվա՝ նրա հետ ապրելու[4]։

«Էլիզիում»[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի գարնանը LADY-F խաղում էր տեղական ռոք փառատոնում, այնտեղ Սիդորինան ծանոթանում է «Էլիզիում» խմբի բասիստ և տնօրեն Դմիտրի Կուզնեցովի հետ։ Եվ արդեն նույն տարվա ամռանը նա հրավիրեց նրան միանալ «Էլիզիում» խմբին որպես բեք վոկալիստ։

Նա զանգահարեց ինձ և անսպասելի առաջարկեց «Էլիզիում» խմբի բեք վոկալիստուհու տեղը՝ պայմանով, որ ես ամբողջությամբ դադարեցնում եմ LADY-F-ում մենակատարի գործունեությունս, բնականաբար ես հրաժարվեցի։ Սակայն մեկ շաբաթ անց, նա կրկին զանգահարեց և հրավիրեց, բայց ավելի մեղմ պայմանների դիմաց․․․ այդպես ես հայտնվեցի «Էլիզիումում»[4]։

Առաջին կենդանի կատարումը Քսենյա Սիդորինան ունեցել է «Էլիզիում»-ի կազմում «Нашествие» փառատոնի ժամանակ[3]։ Գրեթե միանգամից նա մասնակցում է «Космос» խմբի երրորդ ստուդիական ալբոմի ձայնագրմանը[4]։ Քանի որ Սիդորինան բեք վոկալիստ էր, «Էլիզիում» խմբի համար պարտադիր չէր ամեն համերգին նրա ներկա լինելը։ Դա Քսենյային հնարավորություն է տալիս զուգահեռ մասնակցել սեփական նախագծերին, այդ թվում է LADY-F[7]։ 2004 թվականի աշնանը թողարկվում է «Электричка на Марс» ալբոմ-սպլիտը, որտեղ «Էլիզիում»-ը «Ուլյի» խմբի վեց երգի քավեր տարբերակներ կատարեց[8]։ 2005 թվականի հունիսին Սիդորինան լքում է «Էլիզիում» խումբը և աշխատում է «Բլոնդինկա Քսյու» սոլո նախագծի վրա[4]։

«Բլոնդինկա Քսյու»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բլոնդինկա Քսյու» խումը ձևավորվել է 2004 թվականին։ 2008 թվականին «Բլոնդինկա Քսյուն» մասնակցել է կանադական Billy Talent խմբի բացման արարողությանը։ 2009 թվականի սեպտեմբերի 30-ին լույս տեսավ «Barbie-убийцы» նոր ալբոմը։ 2011 թվականի հոկտեմբերին թողարկվում է «Жить до дна» մինի ալբոմը, 2014 թվականին՝ «Барокко» ալբոմը, իսկ 2020 թվականին՝ «Сахар» ալբոմը։ 2023 թվականի օգօստոսին թողարկվեց LP խմբի վեցերորդ՝ «Абсолютная красота» ալբոմը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 — «Я — Блондинка!»
  • 2006 — «Время всё разрушает»[9][10]
  • 2009 — «Barbie-убийцы»[11]
  • 2014 — «Барокко»[12]
  • 2020 — «Сахар»[13]
  • 2023 — «Абсолютная красота»[14]

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 — Жить до дна
  • 2021 — Красота. Том 1
  • 2021 — Красота. Том 2

Սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 — Фантомные боли
  • 2017 — Нужно что то менять
  • 2020 — Она любит...
  • 2021 — I Will Spoil You

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 — «Вместо жизни»
  • 2006 — «Не надо причинять друг другу боль»
  • 2006 — «Умирает любовь»
  • 2007 — «Баба крутого перца»
  • 2010 — «Большие девочки не плачут»
  • 2013 — «Последний поцелуй»
  • 2019 — «Закопают» (Mood video)
  • 2019 — «Трезвая»
  • 2020 — «Самые лучшие»
  • 2021 — «Отпуск (Lyric Video)»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Instagram
  3. 3,0 3,1 «Изменения в составе Элизиума | ЭЛИЗИУМ». elysiumband.ru. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 «Биография Блондинки КсЮ, Официальный сайт Блондинки КсЮ,». web.archive.org. 2015 թ․ հուլիսի 3. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  5. Алан К., Оксана Ахмадуллина (2009 թ․ հունվարի 27). ««Блондинка Ксю: наш стиль барби-панк или пинк-панк!»». heavymusic.ru. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  6. 6,0 6,1 6,2  В поисках титанов - Блондинка Ксю. Про успех, забвение и новую жизнь.
  7. «Космос-рок! Официальный фан-сайт группы Элизиум | Статьи». web.archive.org. 2015 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  8. «Совместная пластинка Элизиум / Ульи «Электричка на Марс» в продаже!!! | ЭЛИЗИУМ». web.archive.org. 2015 թ․ հուլիսի 3. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  9. Дмитрий Вебер (2007 թ․ հոկտեմբերի 3). «Блондинка Ксю «Время разрушает все»». Rolling Stone Russia. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 13-ին.
  10. «Блондинка Ксю - Время всё разрушает» // 'Play' : журнал. — № 99.
  11. Денис Ступников (2010 թ․ փետրվարի 19). «Блондинка Ксю «Bardie-убийцы»». KM.RU. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 13-ին.
  12. Алексей Мажаев (2014 թ․ մայիսի 16). «Блондинка Ксю - «БаРОКко» ***». InterMedia. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 13-ին.
  13. «ПРЕМЬЕРА АЛЬБОМА !!! Блондинка.. | Блондинка КсЮ | ВКонтакте». m.vk.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
  14. «Блондинка Ксю презентовала альбом «Абсолютная Красота» о вечном и красивом — НАШЕ Радио». www.nashe.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]