Բլենիմյան պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բլենհելմյան ամրոցից)
World Heritage Logo global.svg
Բլենիմյան պալատ
Blenheim Palace*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Blenheim Palace cropped.jpg
Երկիր Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ ii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Կոորդինատներ 51°50′31″ հս․ լ. 1°21′41″ ամ. ե. / 51.84194° հս․. լ. 1.36139° ավ. ե. / 51.84194; 1.36139
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1987  (11-րդ նստաշրջան)
Համար 425
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo white.png ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 425
ռուս..անգլ..ֆր.

Բլենիմյան պալատ (անգլ.՝ Blenheim Palace[1]) խոշորագույն պալատական համալիր Վուդսթոքում, Օքսֆորդշիր դքսություն, Անգլիա: Պալատը կառուցվել է 1705-1722 թվականներին, Անգլիայի համար եզակի բարոկկո ոճով [2]: Հանդիսանում է Մալբորոների դքսության հիմնական բնակավայրը և Անգլիայի միակ ոչ թագավորական, ոչ եպիսկոպոսական պալատն է, որը դասվում է պալատների շարքին: 1987 թվականին ՅՈՒՆԵՍԿՈ –ի կողմից ճանաչվել է համաշխարհային ժառանգության հուշարձան [3]: 1874 թվականին այս պալատում է ծնվել Մալբորոների տոհմի ներկայացուցիչ Ուինսթոն Չերչիլը:

Շինարարության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

A man in robes of the Order of the Garter. The man is wearing white and red clothing, with a mantle adorned with a large badge.
Ջոն Չերչիլ, Մալբորոների առաջին դուքս

Բլենիմյան պալատը հանդիսացել է Մալբորոների առաջին դուքսի՝ Ջոն Չերչիլի նստավայրը: Այն բանից հետո, երբ վերջինիս զորքերը հաղթանակ են տանում ֆրանսիացիների նկատմամբ Բլենհեյմի ճակատամարտում, Անգլիայի թագուհին որոշում է պարգևատրել ազգային հերոսին և հայտարարում է, որ պալատի կառուցման ֆինանսական ծախսը կհոգա թագավորական գանձարանը:

Լեդի Մալբորոն ձգտում է ստեղծել արտասովոր մի շինություն, ուստի ձեռնամուխ է լինում մասնակցելու նախագծի աշխատանքներին: Պալատի կառուցման ծախսերն աստիճանաբար ավելանում են, մինչդեռ լեդի Մալորոյի պահանջներն ավելին են լինում, քան ճարտարապետական լուծումները: Ճարտարապետ Վեբրուն ցանկանում էր, որ պալատը լինի ոչ միայն նստավայր, այլ նաև պատմական հուշակոթող՝ ի նշան Բլենհեմյան ճակատամարտում տարած հաղթանակի: Հետագայում Մալբորո ամուսինների ազդեցությունը թագուհու վրա աստիճանաբբար նվազում է: Նրանց միչև տեղի ունեցած վիճաբանության արդյունքում Մալբորոներն ստիպված են լինում իրենք հոգալ պալատի կառուցման հետագա ծախսերը: Կառուցողական առանձին աշխատանքներ ավարտին են հասցվում նույնիսկ դուքսի մահից հետո: XVIII դարի վերջում դուքս Մալբորոյի ծոռը հրավիրում է տվյալ ժամանակաշրջանում հայտնի զբոսայգիներ կառուցող Լանսել Բրաունին, որպեսզի վերջինս աշխատի պալատի զբոսայգու արտաքին տեսքի վրա՝ վերածելով այն պեյզաժի [4]: Բրաունը զբոսայգում կառուցում է որսորդական հսկայական ջրամբար, ինչպես նաև՝ հսկայական լաբիրինթոս, որն այսօր էլ գրավում է մեծ թվով այցելուների:

Բլենիմյան պալատի ջրամբարը

XIX դարի երկրորդ կեսին գրեթե անհնար էր հոգալ պալատի ծախսերը, քանի որ այն արագորեն դատարկում էր ընտանիքի բյուջեն: Պալատը պահելու նպատակով Մալբորոները վաճառում էին զարդեղեն, թանկարժեք իրեր, եզակի գրադարանն ու կտավները, որոնց թվում էին Վան Դեյքի ու Ռուբենսի կտավները [5]: Իրավիճակը շարունակվում է մինչև XIX դարավերջ, որից հետո ընտանիքը կարողանում է վերականգնել ֆինանսական կայունությունը:

Ներքին հարդարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատի ներքին հարդարանքը մրցում է արտաքին շքեղ տեսքի ու մոնումենտալության հետ:

Սրահները զարդարված են պատմական տարբեր իրադարձությունների պատկերազարդումներով: Առանձին սրահներում տեղակայված են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի թանգարանները: Մալբորոների ընտանիքը (XI Մալբորո դուքսն ու նրա ընտանիքը) զբաղեցնում են պալատի միայն արևելյան հատվածը: Պալատի մնացած հատվածները բաց են ազատ այցելության համար:

Գլխավոր մասնաշենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանը և երգեհոնը՝ սենյակի վերջում

Պալատի գլխավոր մասնաշենքի հատակագիծը նախագծվել է ուղղանկյուն ձևի, որի մեջ մտնում են երկու ներքին բակեր: Հարավային ճակատի հակադիր կողմում գտնվում են հիմնական կացարանները, արևելյան հատվածում՝ դուքսի և դքսուհու մասնավոր շքեղ կացարանները, մինչդեռ արևմտյան հատվածում ձգվում է երկար պատկերասրահը, որը սկզբնապես նախագծվել էր որպես պատկերասրահ սակայն այժմ գործում է որպես գրադարան: Արևելյան հատվածում են գտնվում նաև խոհանոցը և կենցաղային գործերի համար նախատեսված մյուս սենյակները, իսկ արևմտյան հատվածում գտնվում են ձիարանները և ներքին ձիարշավային դպրոցը:

Մեծ բակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատի երեք թևերը միասին կազմում են «Մեծ բակը» (Great Court): Փոքրիկ քաղաքից նայելիս պալատի քանդակազարդ տանիքները հիշեցնում են Վերածննդի ոճով կառուցված հսկայական հուշակոթողների, որոնք վեհաշուք կերպով նայում են ներքևում գտնվող այցելուներին: Քանդակների մեջ առանձնանում է հատկապես Միքելանջելոյի ոճով կառուցված «Բրիտանիա» քանդակը [6], որը պահում է ֆրանսիացի շղթայված գերիներին: Իսկ ավելի ցածր տանիքների վրա առանձնանում է անգլիական առյուծի արձանը, որը խժռում է ֆրանսիական աքլորին:

Գլխավոր սրահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատի գլխավոր սրահի առաստաղը նկարազարդել է Ջեյմս Թորնևիլը 1716 թվականին: Այն պատկերում է Բրիտանիայի առջև ծնկի եկած ու նրան Բլենհեմյան ճաակատամարտի քարտեզը ցույց տվող Մալբորոյին:

Պալատի բազմաթիվ ննջարանները կառուցվել են նախապես հատուկ մշակված դասակարգման՝ ստանալով համապատասխան կարգի տառը: Որքան ավելի կարևոր նշանակություն է ունեցել սենյակը, այնքան ավելի շքեղ է եղել դրա ներքին հարդարանքը: Պալատն աչքի է ընկնում նաև մեծ ու շքեղ աստիճաններով:

Բլենիմյան պալատի համայնապատկերը

Պալատն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատը այժմ էլ համարվում է դուքս Մալբորոների տունը:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Բլենիմյան պալատ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Blenheim»։ Collins Dictionary։ n.d.։ Վերցված է 23 September 2014 
  2. Voltaire wrote of Blenheim: "If only the apartments were as large as the walls are thick, this mansion would be convenient enough." Joseph Addison, Alexander Pope, and Robert Adam (normally an admirer of Vanbrugh's) also all criticised the design.
  3. «Blenheim Palace»։ World Heritage sites։ UNESCO։ Վերցված է 8 May 2010 
  4. Walpole to George Montagu, 19 July 1760. Walpole was not pleased with "Vanbrugh's quarries", with the inscriptions glorifying Marlborough "and all the old flock chairs, wainscot tables, and gowns and petticoats of queen Anne, that old Sarah could crowd among blocks of marble. It looks like the palace of an auctioneer, that has been chosen king of Poland."
  5. «Rubens, His Wife Helena Fourment (1614–1673), and Their Son Frans (1633–1678)»։ Metropolitan Museum of Art։ Վերցված է 9 January 2017 
  6. [1] Compare with figures on Tomb of Giuliano de Medici, New Sacristy, San Lorenzo, Florence (Category:Tomb of Giuliano de' Medici); figures above Moses and the Brazen Serpent, Sistine Chapel ceiling (File:Michelangelo Buonarroti 024.jpg); Monument of the Four Moors, of Ferdinando I de Medici, Leghorn by Pietro Tacco (File:Livorno, Monumento dei quattro mori a Ferdinando II (1626) - Foto Giovanni Dall'Orto, 13-4-2006 01.jpg); Coin of Marcus Aurelius, RIC III 1188, White Mountain Collection (File:Marcus Aurelius Dupondius 177 2020304.jpg)