Բիլ ՄաքԳիլ
![]() Bill McGill | ||
![]() | ||
Կարիերան ավարտել է
| ||
---|---|---|
Ակումբ | Կարիերան ավարտել է | |
Դիրքը | Ծանր հարձակվող | |
Ի ծնե տրված անունը | Բիլ «Բլուր» ՄաքԳիլ Bill «The Hill» McGill | |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 16, 1939 (83 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Մահացել է | հուլիսի 11, 2014 (74 տարեկանում) | |
Վախճանի վայրը | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 2,06 մ | |
Քաշ | 102 կգ | |
Դպրոց | Ջեֆերսոն (Լոս Անջելես, Կալիֆոռնիա) | |
համալսարան | Յուտա (1959—1962) | |
Դրաֆթի տարի | 1962 / ռաունդ` 1 / ընտր.` առաջին | |
Դրաֆթ ակումբ | Չիկագո Զեֆիրս | |
Կարիերա սկիզբ | 1962 թվական | |
Կարիերա ավարտ | 1970 թվական | |
Կարիերայի պատմություն
| ||
| ||
Մրցանակներ
| ||
| ||
Կարիերայի ցուցանիշներ
| ||
|
Բիլ «Բլուր» ՄաքԳիլ (անգլ.՝ Bill «The Hill» McGill, սեպտեմբերի 16, 1939, Սան Անջելո, Տեխաս, ԱՄՆ - հուլիսի 11, 2014, Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բիլ ՄաքԳիլը ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 16-ին Տեխաս նահանգի Սան Անջելո քաղաքում։ Սովորել է Ջեֆերսոնի դպրոցում (Լոս Անջելես, Կալիֆոռնիա), որտեղ հանդես է եկել տեղի բասկետբոլիային թիմի կազմում։
Խաղացողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղացել է կենտրոնականի դիրքում։ Սովորել է Յուտայի համալսարանում։ 1962 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Չիկագո Զեֆիրս» ակումբի կողմից՝ ընդհանուր առաջին համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Նյու Յորք Նիքս», «Սենթ Լուիս Հոքս», «Լոս Անջելես Լեյքերս», «Դենվեր Ռոքեթս» (ABA), «Լոս Անջելես Սթարս» (ABA), «Փիթսբուրգ Փայփերս» (ABA) և «Դալաս Չեպերելս» (ABA) ակումբների կազմերում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 3 մրցաշրջան։ Մեկ անգամ ընդգրկվել է NCAA առաջին համաամերիկյան հավաքականի կազմում (1962), ինչպես նաև մեկ անգամ NCAA երկրորդ համաամերիկյան հավաքականի կազմում (1961)։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 158 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 1613 միավոր (10,2 մ/խ), կատարել 611 անդրադարձ և 168 փոխանցում։
Իր պրոֆեսիոնալ կարիերայի վերջին երկու մրցաշրջանը անցկացրել է ABA-ում։ Հանդես է եկել «Դենվեր Ռոքեթս», «Լոս Անջելես Սթարս», «Փիթսբուրգ Փայփերս» և «Դալաս Չեպերելս» ակումբների կազմերում։ ABA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 137 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 1481 միավոր (10,8 մ/խ), կատարել 675 անդրադարձ և 162 փոխանցում։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բիլ ՄաքԳիլը մահացել է 2014 թվականի հուլիսի 11-ին 74 տարեկան հասակում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Utah basketball: Utes pioneer Bill McGill dies at 74»։ sltrib.com (անգլերեն)։ The Salt Lake Tribune։ Վերցված է 2014-07-12
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիճակագրությունը Basketball-Reference.com կայքում Archived 2012-06-07 at the Wayback Machine.(անգլ.)
- Վիճակագրությունը NBA.com կայքում Archived 2016-03-04 at the Wayback Machine.(անգլ.)
|
- Ապրող անձինք
- 1939 ծնունդներ
- Սեպտեմբերի 16 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Բասկետբոլիստներ այբբենական կարգով
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հուլիսի 11 մահեր
- 2014 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Ամերիկացի բասկետբոլիստներ
- ԲԱԱ-ի բասկետբոլիստներ
- Վաշինգտոն Վիզարդսի բասկետբոլիստներ
- Նյու Յորք Նիքսի բասկետբոլիստներ
- Ատլանտա Հոքսի բասկետբոլիստներ
- Լոս Անջելես Լեյքերսի բասկետբոլիստներ
- Դենվեր Նագեթսի բասկետբոլիստներ
- Սան Անտոնիո Սփըրսի բասկետբոլիստներ