Ուիլիամ Թոմաս «Բիլ» Բերի (անգլ.՝ William Thomas "Bill" Berry:հուլիսի 31, 1958(1958-07-31)[1], Դուլութ, Մինեսոտա, ԱՄՆ), ամերիկացի երաժիշտ, ով տիրապետում է երաժշտական մի շարք գործիքների, առավել հայտնի է որպես ալտերնատիվ ռոք խմբի՝ R.E.M.-ի թմբկահար։ Բացի հարվածային գործիքներից, Բիլը տիրապետել է ևս մի շարք գործիքների, որոնցից են կիթառը, բաս կիթառը, դաշնամուրը։ 17 տարի խմբում անցկացնելուց հետո հեռացել է՝ դառնալով ֆերմեր։
Բերին ծնվել է ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Դալութ քաղաքում, նա իր ընտանիքի հինգերորդ զավակն էր։ Հայրը՝ Դոնան էր, մայրը՝ Աննան։ Երեք տարեկան հասակում Բերին իր մոր հետ տեղափոխվեց Միլուոկի, որտեղ նրանք ապրեցին մոտ 7 տարի։ 1968 թվականին Բերիի ընտանիքը նորից տեղափոխվեց, այս անգամ ՍանդասկիՕգոայի նահանգ, Էրի լճի մոտակայքում։
1972 թվականին Բերիի ընտանիքը վերջնական տեղափոխվեց Մեյկոն՝ Ջորջիա նահանգ։ Այդ ժամանակ Բերին այն տարիքում էր, որ պետք է սովորեր միջնակարգ դպրոցում, նա սկսեց սովորելMount de Sales Academy դպրոցում։ Հենց այդտեղ էլ ծանոթացավ բասիստ Մայք Միլզի հետ, և նույնիսկ միասին հանդես եկան մի քանի խմբերում։ Ի վերջո Բերին և Միլզը որոշեցին ստեղծել խումբ, որպեսզի գումար աշխատեն։ Նրանք վարձակալեցին Արլինգթոն Փլեյսի բնակարանը, որը գտնվում էր Մեյկոնում։
1978 թվականին Բերին և Միլզը տեղափոխվեցին նույն նահանգի Ատենս քաղաք, որտեղ նրանք հանդիպեցին Մայք Սթայփին և Փիթեր Բակին։