Բժիշկ Քալիգարիի առանձնասենյակը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Բժիշկ Քալիգարիի առանձնասենյակը
գերմ.՝ Das Cabinet des Dr. Caligari
Das Cabinet des Dr. Caligari.JPG
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
Ժանրսարսափ ֆիլմ, թրիլեր և համր կինո
Թվական1920
Լեզուգերմաներեն
ՌեժիսորՌոբերտ Վինե
ՊրոդյուսերՌուդոլֆ Մեյներտ և Էրիխ Պոմմեր
Սցենարի հեղինակՀանս Յանովից և Քառլ Մայեր
ԴերակատարներՎերներ Կրաուս, Կոնրադ Ֆեյդտ, Լիլ Դագովեր, Հանս Հայնրիխ ֆոն Տվարդովսկի, Ֆրիդրիխ Ֆեխեր, Ռուդոլֆ Լետտինգեր, Էլզա Վագներ, Ռուդոլֆ Քլայն Ռոգգե և Լյուդվիգ Ռեկս
ՕպերատորՎիլլի Համեյստեր
ԵրաժշտությունԺուզեպե Բեչչե
ԿինոընկերությունBabelsberg
Տևողություն77 րոպե
Das Cabinet des Dr. Caligari Վիքիպահեստում

Բժիշկ Քալիգարիի առանձնասենյակը, (գերմ.՝ Das Cabinet des Dr. Caligari)  սուր սյուժեով, դասական համր ֆիլմ, որը սկիզբ է դրել գերմանական կինոէքսպրեսսիոնիզմին։ Պատմության մեջ առաջին ֆիլմն է, որը էկրանի վրա ցույց է տվել մարդկային գիտակցության փոփոխված վիճակը։ Ֆիլմի բեմելը կայացել է 1920 թվականի փետրվարի 26-ին, Բեռլինում։ Այս ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել։ Այն մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային կինոարվեստի հետագա զարգացման վրա։

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգու կրպակում նստած էին երկու բավականին մռայլ տղամարդիկ։ Նրանցից տարեցը հաղորդում է իր երիտասարդ զրուցակցին՝ Ֆրանցին (Ֆրիդրիխ Ֆեյեր), որ իրեն շրջապատում են հոգիներ։ Նրանք իրեն թույլ չեն տալիս վերադառնալ տուն՝ կնոջ և երեխայի մոտ։ Այգու արահետում երևում է ազատ սպիտակ զգեստով մի աղջիկ (Լիլ Դագովեր)։ Նրա զգեստը նման էր պատանի։ Աղջիկը անվստահ քայլերով անցնում է նրանց մոտով։ Ֆրանցը պատմում է, որ նա իր հարսնացուն էր և որ նրանց բաժին է ընկել սարսափելի ապրումներ, որի մասին պատմությունը պետք է շարունակվի։

Ամեն ինչ սկսվել է Հոստենվիլլ փոքր քաղաքում՝ ամենամյա տոնավաճառի ընթացքում, որտեղ առաջին անգամ հայտնվել է խորհրդավոր բժիշկ Քալիգարին։ Նա եկել էր քաղաքապետարան, որպեսզի թույլտվություն ստանա տոնավաճառում ցուցադրելու իր լուսնոտ Չեզարեին։ Գոռգոռացող պատգամավորը և քաղաքային քարտուղարը երկար սպասեցնել են տալիս բժշկին, իսկ հետո նրան ուղարկում են մեկ ուրիշ պատգամավորի մոտ։ Գիշերը տեղի է ունենում առաջին խորհրդավոր սպանությունը. քաղաքային քարտուղարին իր ննջարանում դանակահարված են գտնում։

Ալան անունով մի երիտասարդ (Հանս Հենրիխ ֆոն Տվարդովսկի), տարված տոնավաճառի թռուցիկներով, համոզում է ընկերոջը՝ Ֆրանցին, գնալ իր հետ տոնավաճառ։ Տոնավաճառում նրանք մոտենում են մի տաղավարի, որը կոչվում է «Բժիշկ Քալիգարիի առանձնասենյակ», որտեղ բժիշկը հանրությանը ցույց է տալիս լուսնոտ Չեզարեին (Կոնրադ Ֆեյդտ), որը քնած է արդեն 23 տարի և արթնանում է միայն Քալիգարիի հրամանով: Քալիգարին պնդում էր, որ Չեզարեն պայծառատես է և առաջարկում է մարդկանց հարցեր տալ Չեզարեին։ Ալանը հարցնում է Չեզարեին, թե ինչքան է մնացել իրեն ապրելու։ Չեզարեն պատասխանում է, որ նրան մնացել է ապրելու մինչև լուսաբաց։

Երեկոյան տոնավաճառից տուն վերադառնալիս ընկերները հանդիպում են գեղեցկուհի Ջեյնին, որին երկուսն էլ միանգամից սիրահարվում են։ Նրանք պայմանավորվում են, որ աղջիկը նրանցից որ մեկին էլ ընտրի, նրանք կշարունակեն մնալ ընկերներ։ Գիշերը անհայտ անձը ներս է մտնում Ալանի ննջասենյակ և սպանում նրան։ Իմանալով ընկերոջ մահվան մասին՝ Ֆրանցը հիշում է Չեզարեի մարգարեությունը։ Ֆրանցը ոստիկաններին հայտնում է իր կասկածների մասին։ Այնուհետև նա գնում է Ջեյնի մոտ և պատմում Ալանի մահվան մասին։ Ջեյնի հայրը՝ բժիշկ Օլսենը, խոստանում է հասնել Չեզարեի հարցաքննության թույլտվությանը։

Հաջորդ գիշեր հանցագործության վայրում բռնում են մարդասպանին, և բոլորը որոշում են, որ այդ հանցագործությունը նա է կատարել։ Այս մասին հաղորդագրությունը ընդհատում է ֆրանցի և բժիշկ Օլսենի անցկացրած հետաքննությունը, երբ նրանք արդեն եկել էին բժիշկ Քալիգարիի մոտ և փորձում էին  արթնացնել Չեզարեին: Քալիգարիին և Չեզարեին հանգիստ թողներով՝ նրանք գնում են ոստիկանության բաժանմունք, որպեսզի ներկա լինեն հարցաքննությանը։ Սակայն մարդասպանը պնդում էր, որ նա կապ չունի նախորդ երկու սպանությունների հետ. ընդհակառակը՝ նա հույս ուներ, որ իր կատարած սպանությունը նույնպես կբարդեն խորհրդավոր մարդասպանի վրա։

Ջեյնը չսպասելով Ֆրանցի և հոր վերադարձին, միայնակ գնում է տոնավաճառ։ Քալիգարին Ջեյնին հրավիրում է տաղավար և վախեցնում՝ ցույց տալով արթնացած Չեզարեին։ Ջեյնը փախչում է։ Գիշերը Ֆրանցը գնում է տոնավաճառ, նայում է վագոնի պատուհանից և տեսնում է Քալիգարիին, որը քնած էր անշարժ պառկած Չեզարեի կողքին։ Ֆրանցը մնում է հսկելու վագոնը։

Բայց հենց այդ ժամանակ Չեզարեն թափառում էր քաղաքի փողոցներով, միաձուլվելով ստվերների հետ։ Դանակը ձեռքին նա սողոսկում է Ջեյնի ննջարան։ Սակայն նրան սպանելու փոխարեն, Ջեյնի գեղեցկությամբ հմայված գողանում է նրան՝ տանելով տանիքների վրայով։ Ջեյնի գոռոցները արթնացնում են բժիշկ Օլսենին։ Բժիշկը տագնապ է բարձրացնում։ Հետապնդումից փախչելով՝ ուժասպառ Չեզարեն բաց է թողնում աղջկան, այնուհետև կորցնում է գիտակցությունը։

Ջեյնից իմանալով, որ նրա վրա հարձակվել է Չեզարեն, Ֆրանցը ոչ մի կերպ չէր կարողանում հավատալ դրան. չէ՞ որ նա այդ ողջ ընթացքում հետևել էր Քալիգարիին և Չեզարեին։ Նա համոզվում է, որ մարդասպանը դեռ բանտում է, և ոստիկանների հետ վերադառնում է տոնավաճառ։ Նրանք պահանջում են, որ Քալիգարին նրանց ներկայացնի լուսնոտին։ Պարզվում է, որ արկղում Չեզարեն չէր, այլ նրան պատկերող տիկնիկ։ Քալիգարին փախչում է Ֆրանցից և թաքնվում հոգեբուժական հիվանդանոցում։ Ֆրանցը պարզում է բժիշկներից, թե արդյոք նրանց մոտ գրանցված չէ հիվանդ՝ Քալիգարի անունով։ Նրան առաջարկում են խոսել հիվանդանոցի տնօրենի հետ, որն էլ հենց Քալիգարին էր։ Ֆրանցը բժիշկներին պատմում է, թե ինչ է կատարվել քաղաքում։ Գիշերը նրանք խուզարկում են տնօրենի առանձնասենյակը, որտեղ գտնում են հին տրակտատ լուսնոտների մասին, որտեղ պատմվում է բժիշկ Քալիգարի մասին, ով 1783 թվականին Հյուսիսային Իտալիայում մի շարք սպանություններ էր կազմակերպել լուսնոտ Չեզարեի ձեռքով, գտնում են նաև բժշկի օրագիրը, որտեղ նա գրում է լուսնոտի հետ ունեցած փորձերի մասին և թե ինչպես կարելի է քնած մարդուն ստիպել անել ամեն ինչ՝ իր կամքին հակառակ։

Այդ պահին գալիս է բուժքույրը և հայտնում, որ լուսնոտին անտառում մահացած են գտել։ Ֆրանցը Չեզարեին բերում է հիվանդանոցի տնօրենի մոտ և ստիպում, որ նա խոստովանի, որ Քալիգարին ինքն է։ Տնօրենը կատաղության մեջ է ընկնում, նրան զսպաշապիկ են հագցնում։ «Եվ մինչ օրս, խելագարը նստած է իր վանդակում, - ավարտում է իր պատմությունը Ֆրանցը»։

Ֆրանցը մտնում է հոգեբուժական կլինիկայի ընդհանուր դահլիճ, որտեղ գտնվում են Ջեյնը, Չեզարեն և այլ հոգեկան հիվանդներ: Ֆրանցը Ջեյնին հարցնում է, թե երբ է ամուսնանալու նրա հետ, սակայն աղջիկը պատասխանում է, որ «ամբարտավան թագուհիները չեն հետևել իրենց սրտի հրահանգներին», նա խելագար է: Դահլիճ է իջնում կլինիկայի տնօրենը, որին Ֆրանցը մեղադրում է այն բանում, որ նա հենց նույն Քալիգարին է։ Ֆրանցին զսպաշապիկ են հագցնում։ Նա խելագար է, և նրա ամբողջ պատմությունը զառանցանք է։ Կլինիկայի տնօրենն ասում է, որ այժմ, հասկանալով Ֆրանցի մոլուցքի բնույթը, նա կարող է օգնել նրան: Տնօրենը ակնոցէ դնում և դառնում է Քալիգարի նման։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրիդրիխ Ֆեյեր - Ֆրանց
  • Վերներ Կրաուս - բժիշկ Քալիգարի
  • Քոնրադ Ֆեյդ - Չեզարե
  • Լիլ Դագովեր - Ջեյն Օլսեն Ֆրանցի հարսնացուն
  • Հանս Հենրիխ ֆոն Տվարդովսկի - Ալան
  • Ռուդոլֆ Լետտինգեր - բժիշկ Օլսեն
  • Էլզա Վագներ - տանտիրուհի

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սցենարը ստեղծվել է Կառլ Մայերի և Հանս Յանովիցի կողմից, որպես ուժի անմեղսունակության փոխաբերություն, որը «քնած» ժողովրդին մղում էր սարսափելի աղետների. նկատի ուներ Գերմանիայի պարտվելը Համաշխարհային պատերազմում։

Սցենարի հիմքում դրվել են նաև սցենարիստների անձնական ապրումները, նրանց կյանքի իրադարձությունները և փորձը։ Օրինակ ՝ Յանովիցը 1913 թվականին աշնանային երեկոյան Համբուրգում պատահաբար ընկնում է վատ լուսավորված զվարճանքի զբոսայգի: Տեսնելով մի գեղեցիկ աղջկա՝ նա հետևում է նրան և գալիս մի ամայի տեղ, իսկ աղջիկն անհայտանում է թփուտների մեջ:Երբ նա հասկանում է, որ արդեն կորցրել է նրան, մուգ հագուստով մի մարդ արագ հեռանում է թփերից և անմիջապես անհետաում: Հաջորդ օրը նորությունների թերթում հայտնում են, որ հենց այդ վայրում գազանաբար մի աղջիկ է սպանվել։ Այս պատմության որոշ տարրեր հետագայում օգտագործվել են սցենարներում[1]։

Կառլ Մայերը սցենարի մեջ դրել է նաև դրվագներ իր կյանքի փորձից։ Նրա հոգեկան հիվանդ հայրը ինքնասպան է եղել, Կառլը որոշ ժամանակ թափառել է, աշխատել է թատրոնում, և նույնիսկ ստիպված է եղել գործ ունենալ բանակի հոգեբույժների հետ։[1].

Սկզբում ֆիլմի ռեժիսորը պետք է լիներ Ֆրից Լանգը, սակայն ֆիլմի նկարահանումների ժամանակ նա զբաղված էր մեկ այլ նախագծով[2]։

ԱՄՆ-ում ֆիլմի ցուցադրումը խափանելու համար վարձույթով զբաղվող ընկերության մրցակիցները նույնիսկ պատերազմի վետերանների բողոքի երթեր են կազմակերպել՝ «Չենք դիտի Ամերիկացի թշնամիների կողմից նկարահանված ֆիլմերը» կարգախոսով[3]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Էյնշտեյն.

Ամբողջ ֆիլմը դեկորացիա է, ոչ այլ ինչ, քան բնանկար որտեղ կենդանի տարրերը ոչնչացված են վրձնի մի հարվածով։

Սերգեյ Էյզենշտեյնը գրել է, որ էքսպրեսիոնիզմի բոլոր միտումները հավաքվել են «Բժիշկ Քալիգարի» ֆիլմում.

Այս բոլոր տենդենցները համախմբվել են հայտնի «Բժիշկ Քալիգարի» (1920), արվեստում առողջ մարդկային սկզբունքի ինքնաոչնչացման այս բարբարոսական տոնակատարության մեջ, առողջ կինեմատիկական սկիզբների այս զանգվածային գերեզմանում, գործողությունների լուռ պատմության այս համադրության մեջ, նկարազարդ կտավների տեսականի։

Քենեթ ՄակԳոյեն ամերիկացի կինոքննադատ.

Այս ֆիլմը շատ ավելի հուզիչ  և գերավիչ էր, քան մեր ամբողջ ստեղծած  կինոարտադրանքները[4]։

Ուիլլարդ Հանթինգթոն Ռայթ, ամերիկացի արվեստագետ.

«Բժիշկ  Քալիգարիի առանձնասենյակը» ներկայացնում է այն անխուսափելի գիծը, որով կզարգանա կինոն... առաջին իսկ ամերիկացի պրոդյուսերը, ով կհասկանա դա և, խելք ու խիզախություն հավաքելով, կշարժվի այդ ուղղությամբ... ոչ միայն ֆինանսապես կբարգավաճի, այլև պատմության մեջ կմտնի որպես ամերիկյան կինոարդյունաբերության իսկապես նշանակալի գործիչ։[4]

Ֆիլմի վերափոխումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բժիշկ Քալիգարի» (բժիշկ Քալիգարի, ԱՄՆ, 1989, ռեժ. Ստեֆան Սայադյան): Հոգեբուժական կլինիկայի մասին ֆիլմ, որում կատարվում են հիպոթալամուսի փոխպատվաստման տարօրինակ փորձեր: Հոգեբուժական կլինիկան ղեկավարում է հայտնի բժիշկ Քալիգարիի թոռնուհին:
  • «Բժիշկ Ռամիրեսի առանձնասենյակը» ( Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 1991 թ., ռեժիսոր ' Փիթեր Սելլարս)[5]. Սեզարի (Չեզարի) դերը խաղացել է Միխայիլ Բարիշնիկովը։ Ֆիլմի հերոսները ոչ մի բառ չեն արտասանում `գործողության ընթացքում միմյանց փոխանցելով լուսնոտների մարգարեական նոտաները:

Ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rainbow խումբը իր «Can’t Let You Go» տեսահոլովակում օգտագործել է ֆիլմի ոճաբանությունը։
  • «Սեքսի կանոնները» ֆիլմի տեսարաններից մեկում, երբ գլխավոր հերոսներից մեկը՝ Շոնը, եկել էր թմրամոլ- երաժշտի մոտ, պահանջելու իր 500 դոլլար պարտքը, նրա հետևում հեռուստացույցով ցուցադրվում էր այդ ֆիլմը։
  • «Z Nation» սերիալի չորրորդ սեզոնի վեցերորդ դրվագում գլխավոր հերոսները հայտնվում են լքված լաբորատորիաներում, որտեղ բժիշկ Քալիգարին իրականացնում էր իր փորձերը:
  • «Rob Zombie» խումբը օգտագործել է ֆիլմի ոճաբանությունը իր «Living Dead Girl» տեսահոլովակում ։
  • «Red Hot Chili Peppers»- ը խումբը ֆիլմի տեսողական ոճն օգտագործել են իրենց «Anotheride» տեսահոլովակում :
  • «Քալիգարի առանձնասենյակը» հիշատակվում է Ումկա և Բրոնևիչկա «Կամիկազե» երգում։
  • «Մոլագար» ֆիլմի կեսին կինոնկարի գլխավոր հերոսները կինոնկարում դիտում են այս ֆիլմը:
  • Ռոկ խումբ Toundra 2020 թվականին թողարկեց նոր ալբոմ «Das Cabinet des Dr. Caligari» (Բժիշկ Քալիգարի առանձնասենյակը)[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Янина Маркулан. «Киномелодрама. Фильм ужасов». — Ленинград: Издательство «Искусство», 1978. — С. 130
  2. «Fritz Lang — Movie and Film Biography and Filmography — AllRovi.com»։ Արխիվացված է օրիգինալից 2011-12-04-ին։ Վերցված է 2020-08-31 
  3. Дэвид. Дж. Скал. Книга ужаса: История хоррора в кино. — СПб.: Амфора, 2009. — С. 34-35.
  4. 4,0 4,1 Дэвид. Дж. Скал. Книга ужаса: История хоррора в кино / СПб.: Амфора, 2009. — С. 36.
  5. Кабинет доктора Рамиреса(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  6. «Toundra - Das Cabinet des Dr. Caligari - Encyclopaedia Metallum: The Metal Archives»։ www.metal-archives.com։ Վերցված է 2020-05-03 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]