Jump to content

Բեռլինի մայր տաճար

Բեռլինի մայր տաճար
գերմ.՝ Berliner Dom
Հիմնական տվյալներ
ՏեսակLutheran church?, court church? և լյութերական տաճար
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՏեղագրությունՄիտտե[1]
ՀասցեAm Lustgarten, 10178 Berlin[2]
ԴավանանքԳերմանիայի ավետարանչական եկեղեցի և united and uniting churches?
ԹեմEvangelical Church in Berlin, Brandenburg and Silesian Upper Lusatia?
Հիմնական ամսաթվերը1894
Կազմված էCeremonial sarcophagi at Berlin Cathedral?, main organ of Berlin Cathedral? և Q113086736?
Ժառանգության կարգավիճակճարտարապետական ժառանգության հուշարձան[3] և cultural heritage monument in Berlin?[4]
ՃարտարապետJulius Carl Raschdorff?[1]
ՊատվիրողՎիլհելմ II
Ճարտարապետական ոճնեոռենեսանս և նեոբարոկկո
Հիմնադրված1894
74 մետր
Երկարություն90 մետր և 114 մետր
Լայնություն74 մետր
Բարձրություն98 մետր
Քարտեզ
Քարտեզ
52°31′09″N 13°24′04″E / 52.519166666667°N 13.401111111111°E / 52.519166666667; 13.401111111111
 Berlin Cathedral Վիքիպահեստում
berlinerdom.de(գերմ.)(անգլ.)

Բեռլինի մայր տաճար (գերմ.՝ Berliner Dom), բողոքական ամենամեծ եկեղեցին Գերմանիայում։ Գտնվում է Բեռլինի Թանգարանային կղզում։ Տաճարը կառուցվել է 1894-1905 թվականներին Յուլիուս Ռաշդորֆի նախագծով բարոկկո ոճով։ Այն կառուցվել է Գոգենցոլերների իշխանական տոհմի նախաձեռնությամբ որպես պրուսական բողոքականների գլխավոր տաճար։ Սկզբնական շրջանում Սիլեզիայի գրանիտով շքեղորեն զարդարված կառույցի բարձրությունը 114մ էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խիստ տուժած տաճարը վերականգնվել է, որի արդյունքում տաճարի բարձրությունը կազմել է ընդամենը 98մ։

Հանդիսավոր բացումը կազմակերպվել է 1993 թվականի հունիսի 6-ին։ Այցելուների համար բացվել է նաև Գոգենցոլերների տոհմական դամբարանը, ուր ներկայացված են 89 հանգուցյալներից 70-ի տապանները, այդ թվում՝ մեծ կյուրֆյուրստ Ֆրիդրիխ Վիլհելմ Առաջինի և նրա կնոջ՝ Դորոթեայի շքեղ սարկոֆագները։

Տաճարի համար երգեհոն է պատրաստել ռոմանտիզմի շրջանի նշանավոր վարպետ Վիլհելմ Զաուերը։

Տաճարի առջև ձգվում է Լյուստգարդեն այգին, որի տեսքը հարյուրամյակների ընթացքում բազմիցս փոխվել է։ Ներկա տեսքը այգին ձեռք է բերել 1999 թվականի սեպտեմբերի 24-ի վերակառուցումից հետո։ Այժմ այն գազոնով մարգագետին է՝ կենտրոնում շատրվանով. հենց այդպես էր այն պատկերացրել Կարլ Ֆրիդրիխ Շինկելը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Kidok database (գերմ.)
  2. https://www.berlinerdom.de/besuchen-wissen/
  3. Dom (գերմ.) / Hrsg.: Senatsverwaltung für Stadtentwicklung und Umwelt
  4. Liste der Kulturdenkmale in Berlin-Mitte/Alt-Kölln

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]