Բեն Հեյնաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեն Հեյնաու
Հեյնաուն 2015 թվականի նոյեմբերին
Բնօրինակ անունBen Haenow
Ծնվել էհունվարի 6, 1985(1985-01-06)[1] (39 տարեկան)
Կրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերփոփ և ռոք
Մասնագիտություներգիչ և երաժիշտ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
Գործունեություն2014-ներկա
ԼեյբլSyco Music
ԿրթությունOrchard Park High School, London?
Կայքbenhaenow-official.com

Բենջամին Բերնարդ Հեյնաու[3] (անգլ.՝ Benjamin Bernard Haenow, հունվարի 6, 1985(1985-01-06)[1], Կրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), բրիտանացի երգիչ։ 2014 թվականի դեկտեմբերին դարձել է բրիտանական Իքս Ֆակտոր (անգլ.՝ The X Factor) նախագծի 11-րդ եթերաշրջանի հաղթող[4], որից հետո թողարկել է իր առաջին սինգլը, որը OneRepublic խմբի «Something I Need» երգի քավեր տարբերակն է[4]։ 2015 թվականի նոյեմբերին թողարկվեց նրա «Ben Haenow» անվանումը կրող առաջին ալբոմը[5], որի երգացանկը նաև ներառում է «Second Hand Heart» սինգլը համագործակցությամբ ամերիկացի երգչուհի Քելլի Քլարկսոնի հետ[6]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենջամին Բերնարդ Հեյնաուն[3] ծնվել է 1985 թվականի հունվարի 6-ին Մեծ Բրիտանիայի Քրոյդն բնակավայրում։ Նրա ծնողները՝ Միք Հեյնաուն և Ռոզաննա Ուորդը, ամուսնալուծվել են երբ նա եղել է 4 տարեկան[7]։ Բենը ունի ավագ եղբայր՝ Ալեքսը[8]։

Հեյնաուն 15 տարեկանից երգել է խմբերում, իսկ 2006 թվականին հիմնադրել է Lost Audio with Alex ռոքնռոլ խումբը[9]։ Մինչև Իքս Ֆակտոր նախագծին մասնակցելը Հեյնաուն եղել է երթուղայինի վարորդ[10]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014: Իքս Ֆակտոր և կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսի 26-ին Հեյնաուն մասնակցեց բրիտանական Իքս Ֆակտոր նախագծի 11-րդ եթերաշրջանի լսումներին, որն անցկացվում էր Նյուքասլ քաղաքում։ Լսումների սենյակում նա կատարեց Բիլ Ուիզերսի «Ain't No Sunshine» երգը և ստացավ ժյուրիի 4 անդամների «այո» ձայները։ Նրա հաջորդ լսումին ներկա էր նաև հանդիսատեսը, որից հետո նա ընդգրկվեց Սայմոն Քոուելի «25 տարեկանից բարձր» խմբում։ Եվս մեկ լսումից հետո, նա սկսեց մասնակցել գալա համերգներին[10]։ 2014 թվականի դեկտեմբերի 14-ին Հեյնաուն ճանաչվեց նախագծի հաղթող[4]։ Երբ գալա համերգների քվեարկության արդյունքերը հրապարակվեցին, հայտնի դարձավ, որ համերգային 4-րդ շաբաթից մինչև 10-րդ շաբաթը Հեյնաուն ստացել է հանդիսատեսի քվեարկության ամենաշատ ձայները[11]։ Դեկտեմբերի 15-ին Հեյնաուն թողարկեց իր առաջին սինգլը, որը OneRepublic խմբի «Something I Need» երգի քավեր տարբերակն է[4]։ Այդ սինգլը գլխավորեց բրիտանական սինգլների հիթ շքերթը[12], իսկ Իռլանդիայի սինգլների հիթ շքերթում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը[13]։

2015-ներկա։ «Ben Haenow»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 6-ին Հեյնաուն հայտարարեց, որ պայմանագիր է ստորագրել Syco Music ձայնագրման լեյբլի հետ[14]։ Այնուհետև նա մի քանի ամսով տեղափոխվեց Լոս Անջելես, որտեղ ձայնագրեց իր «Ben Haenow» անվանումը կրող առաջին ալբոմը, որը թողարկվեց 2015 թվականի նոյեմբերի 13-ին[5][15]։ Ալբոմի «Second Hand Heart» սինգլը, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի երգչուհի Քելլի Քլարկսոնը[6], բրիտանական սինգլների հիթ շքերթում զբաղեցրեց 21-րդ հորիզոնականը[16]։ «Ben Haenow» ալբոմը բրիտանական ալբոմների հիթ շքերթում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը[17]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Ben Haenow»

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Ալբոմ
2014 «Something I Need» «Ben Haenow»
2015 «Second Hand Heart»
(Քելլի Քլարկսոնի մասնակցությամբ)
«Ben Haenow»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. 3,0 3,1 «Ben Haenow says he's 'too old to party' at NTAs». Yahoo News UK. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Ben Haenow wins X Factor 2014: 'My dream has come true'». Digital Spy. 2014 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  5. 5,0 5,1 «Ben Haenow interview: 'It's good to distance yourself from X Factor'». BBC. 2015 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  6. 6,0 6,1 «Ben Haenow teams up with Kelly Clarkson for new single». Official Charts Company. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  7. «Ben Haenow reveals his estranged father joined him at X Factor final». Daily Mail. 2014 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  8. «X Factor winner Ben Haenow the £6million man, and now he wants to rebuild relationship with his estranged dad». Mirror. 2014 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  9. «Croydon X Factor Ben Haenow tells of his 'surreal' experience performing at Wembley». The Croydon Advertiser. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  10. 10,0 10,1 «Girlfriend 'Charlie Withell' states Croydon van driver Ben Haenow set to perform for a place in X Factor live shows». The Croydon Advertiser. 2014 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  11. «X Factor winner Ben Haenow topped public vote for past seven weeks - see voting breakdown». The Independent. 2014 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  12. «X Factor's Ben Haenow crowned 2014 Official Christmas Number 1». Official Charts Company. 2014 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  13. «X Factor winner Ben Haenow denied Irish No 1 spot». RTE. 2014 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  14. «The X Factor: Ben Haenow signs Syco record deal on his 30th birthday». Digital Spy. 2015 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  15. «Why Ben Haenow could break The X Factor's male winner curse». Digital Spy. 2015 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  16. «Ben Haenow > UK Charts». Official Charts Company. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  17. «2015-11-20 Top 40 UK Albums Archive». Official Charts Company. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]