Բենի (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բենի
Benee performing live at Spotify's Front Left Live playlist event in Melbourne (2019).jpg
Նաև հայտնի է որպեսBENEE
Ծնվել էհունվարի 30, 2000(2000-01-30) (20 տարեկան)
Grey Lynn, Օկլենդ, Նոր Զելանդիա
ԵրկիրFlag of New Zealand.svg Նոր Զելանդիա
Մասնագիտություներաժիշտ
Երգչաձայնսոպրանո
Կայքbeneemusic.com
Benee Վիքիպահեստում

Ստելլա Ռոուզ Բենեթ (անգլ.՝ Stella Rose Bennett, հունվարի 30, 2000(2000-01-30), Grey Lynn, Օկլենդ, Նոր Զելանդիա, առավել հայտնի է որպես Բենի), նորզելանդացի երգչուհի և երգերի հեղինակ Օքլենդից։ 2019 թվականին Բենին ստացել Է New Zealand Music Awards-ի մրցանակ 4 անվանակարգում՝ «Տարվա սինգլ», «Տարվա լավագույն սոլո կատարող», «Լավագույն բեկումնային կատարող» և «Լավագույն փոփ կատարող»։ Նա առավել հայտնի է իր «Glitter», «Soaked» և «Supalonely» սինգլներով, որոնք ընդհանուր առմամբ հավաքել են ավելի քան 138 միլիոն լսումներ Spotify-ում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստելլա Ռոուզ Բենեթը ծնվել և մեծացել է Օքլենդի Գրեյ Լին արվարձանում[1][2]։ Նա մեծացել է «իրական երաժշտական» ընտանիքում ծնողների հետ, որոնք նրան ներկայացրել են Radiohead խումբը և Բյորկ երգչուհուն[3][4][5]։ Ութ տարեկանից սովորել է կիթառ նվագել, ինչպես նաև սաքսոֆոն, միայն 17 տարեկանում հետաքրքրվել է երաժշտական ստեղծագործություններով ու ձայնագրությամբ[5]։ Բենեթը հաճախել է Սուրբ Մարիամի նույնասեռ կաթոլիկ քոլեջ, որտեղ երաժշտությունը պարտադիր առարկա է չորս տարի[5][6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017-2018[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենին իր երաժշտական կարիերան սկսել է SoundCloud-ում՝ երաժշտական քավրներ հրապարակելով, իսկ ավագ դպրոցում սովորելու վերջին տարում սկսել է գրել իր սեփական երաժշտությունը[7]։ Օքլենդի տեխնոլոգիական համալսարանում հաղորդակցության գծով կրթությունը թողնելուց հետո նա կյանքն անվանել է «քառորդի ժգնաժամ» և որոշել է մասնագիտորեն զբաղվել երաժշտական բիզնեսով[8][9][10]։

2019-ներկա: Fire on Marzz և Stella & Steve[խմբագրել | խմբագրել կոդը]

«Bene» կեղծանունով Բենեթը թողարկել է իր դեբյուտային Fire on Marzz մինի ալբոմը 2019 թվականի հունիսի 28-ին, իսկ հետո անվանն ավելացրել է «E» տառը, արտասանության հետ կապված խնդիրների և հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրների պատճառով[11][12]։

Բենիի հաջորդ մինի ալբոմը եղել է Stella & Steve-ը, որը թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 15-ին[13]։ Ալբոմը ներառում է «Supalonely» սինգլը Գաս Դափերթոնի մասնակցությամբ, որը միջազգային հաջողության է հասել 2020 թվականի մարտին, TikTok-ում հայտնված վիրուսային պարային վիդեոներով[14][15]։ Այն երկրորդն է «Glitter» սինգլից հետո, որը հայտնի է դարձել TikTok-ում[16]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

New Zealand Herald թերթին տված հարցազրույցում Բենին պատմել է, որ դիսլեքսիա ունի[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sholly Eliza (նոյեմբերի 29, 2019)։ «Get to know Benee, if you know what's good for you»։ Fashion Journal (en-US)։ Վերցված է մարտի 13, 2020 
  2. McAuley Matthew (հուլիսի 14, 2019)։ «‘It was a bit nuts, mindblowing’: Benee on touring the world and stuffing up»։ The Spinoff։ Վերցված է հուլիսի 13, 2019 
  3. «Revealing BENE»։ Neck of The Woods (en-NZ)։ հուլիսի 31, 2018։ Վերցված է ապրիլի 3, 2020 
  4. «Six things you probably didn’t know about Benee»։ RNZ (en-nz)։ հունվարի 24, 2020։ Վերցված է ապրիլի 3, 2020 
  5. 5,0 5,1 5,2 Marsh Ariana (փետրվարի 4, 2020)։ «BENEE and Gus Dapperton turn breakup blues into sunny pop on Supalonely»։ i-D (անգլերեն)։ Վերցված է ապրիլի 3, 2020 
  6. «St. Mary's College Music Important FAQs»։ St. Mary's College։ Վերցված է ապրիլի 3, 2020. Note: See Music Wall of Fame 
  7. Kheraj Alim (հունիսի 4, 2019)։ «10 things you need to know about hazy pop superstar benee»։ i-D (անգլերեն)։ Վերցված է մարտի 13, 2020 
  8. «What you need to know about Benee, NZ music's rising star»։ NZ Herald (en-NZ)։ նոյեմբերի 14, 2019։ ISSN 1170-0777։ Վերցված է մարտի 13, 2020 
  9. Yu Eda (հունվարի 7, 2020)։ «Meet BENEE, A Kiwi Pop Star in the Making»։ Complex (անգլերեն)։ Վերցված է մարտի 13, 2020 
  10. Tetlow Max (փետրվարի 28, 2018)։ «Auckland teen Bene makes her visual debut with ‘Tough Guy’»։ Sniffers։ Վերցված է մարտի 13, 2020 
  11. Fenwick George (հուլիսի 11, 2019)։ «Album review: Benee, Fire on Marzz»։ NZ Herald (en-NZ)։ ISSN 1170-0777։ Վերցված է մարտի 13, 2020 
  12. Wass Mike (հուլիսի 2, 2019)։ «Interview: BENEE Talks Debut EP 'FIRE ON MARZZ' & BENEEvision»։ idolator։ Վերցված է մարտի 13, 2020 
  13. Ginsberg Gab (նոյեմբերի 13, 2019)։ «Benee Interview: Singer Talks 'Stella & Steve' EP»։ Billboard։ Վերցված է մարտի 13, 2020 
  14. Wass Mike (մարտի 10, 2020)։ «Future Hit: BENEE's "Supalonely" Is Absolutely Irresistible»։ idolator։ Վերցված է մարտի 13, 2020 
  15. Murray Robin (մարտի 6, 2020)։ «BENEE's 'Supalonely' Is Ultra-Infectious»։ Clash (անգլերեն)։ Վերցված է մարտի 13, 2020 
  16. Reid Poppy (դեկտեմբերի 19, 2019)։ «Benee’s ‘Glitter’ is a dance challenge on TikTok»։ The Industry Observer (en-AU)։ Վերցված է մարտի 13, 2020 
  17. Fenwick George (2019-03-27)։ «Meet Bene: The Kiwi teen taking over the charts»։ ISSN 1170-0777։ Վերցված է 2019-06-20