Բեհբեհան
Բեհբեհան | |
---|---|
![]() | |
Տեսակ | Իրանի քաղաք և մեծ քաղաք |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Central District? |
ԲԾՄ | 325 մետր |
![]() | |
![]() |
Բեհբեհան[1][2][3] (պարսկերեն՝ بهبهان), քաղաք Իրանի հարավ-արևմուտքում՝ Խուզեսթան օսթանում։ Բեհբեհան շահրաստանի վարչական կենտրոնը։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է Խուզեսթանի հարավ-արևելքում՝ Զագրոսի լեռնային համակարգի նախալեռներում, ծովի մակարդակից 325 մետր բարձրության վրա[4], Ահվազից մոտ 160 կմ հարավ-արևելք՝ գավառի վարչական կենտրոնից և Շիրազից 240 կմ հյուսիս-արևմուտք։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի կլիման բնորոշվում է որպես արևադարձային։ Օդի բացարձակ առավելագույն ջերմաստիճանը 50° C է, բացարձակ նվազագույնը՝ 0° C[5]։
Բեհբեհանի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 17.0 (62.6) |
18.2 (64.8) |
20.1 (68.2) |
28.1 (82.6) |
32.9 (91.2) |
39.5 (103.1) |
42.4 (108.3) |
43.7 (110.7) |
42.2 (108) |
35.0 (95) |
27.2 (81) |
20.5 (68.9) |
30.57 (87.03) |
Միջին ցածր °C (°F) | 6.8 (44.2) |
7.5 (45.5) |
8.5 (47.3) |
15.8 (60.4) |
19.3 (66.7) |
24.9 (76.8) |
28.3 (82.9) |
28.8 (83.8) |
26.2 (79.2) |
19.9 (67.8) |
14.8 (58.6) |
9.9 (49.8) |
17.56 (63.58) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 54 (2.13) |
41 (1.61) |
50 (1.97) |
11 (0.43) |
5 (0.2) |
0 (0) |
0 (0) |
5 (0.2) |
0 (0) |
0 (0) |
43 (1.69) |
116 (4.57) |
325 (12.8) |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչություն՝ ▲122 604 մարդ (2016)[6][7]։ Ազգային կազմում գերակշռում են պարսիկներն ու լոռերը։
1986 | 1991 | 1996 | 2006 |
---|---|---|---|
78 694 | 85 846 | 88 213 | 99 204 |
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից Բեհբեհանի տեղում բնակավայր գոյություն է ունեցել արդեն Իսլամական պետության ժամանակ։ Սասանյանների դինաստիայի օրոք քաղաքը հայտնի էր որպես Արեջան (Arajan), որի ավերակները գտնվում են քաղաքից հյուսիս և զբաղեցնում են մոտ 4 կմ² տարածք։ Ըստ էության, Բեհբեհան տեղանունը ի հայտ է եկել 14-րդ դարում։
Ժամանակակից վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերջին տասնամյակում Բեհբեհանում կառուցվել են ժամանակակից թաղամասեր՝ Համանակ, Շահրի-Նոու, Դու-լ-ֆեկարի, Ֆալակայե-Բիդե-Բոլանդ։ Քաղաքում գործում են մոտ 60 մզկիթներ, որտեղ աղոթում են ջաֆարիական մազհաբի շիաները, որոնք կազմում են Բեհբեհանի հիմնական բնակչությունը, ինչպես նաև փակ շուկան։ Ունի պետական գրադարան, յոթ բարձրագույն ուսումնական հաստատություն, երկու միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, 17 միջնակարգ դպրոց, 31 տարրական դպրոց[5]։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Խայիզ գյուղը գտնվում է Բեհբեհանից 22 կմ հյուսիս-արևելք՝ Հայիզ լեռան ստորոտում։ Գյուղը հայտնի է իր հնագույն պատմությամբ, որի սկիզբը վերաբերում է Սասանյանների դինաստիայի կառավարման դարաշրջանին։ Պատմական հուշարձաններից այնտեղ պահպանվել են քարե պարիսպներ հին շահական ճանապարհի վրա, ինչպես նաև երեք ջրաղաց։ Գյուղն լեռնագնացությամբ զբաղվելու վայր է, ինչպես նաև Իմամզադեի դամբարան տանող ուխտատեղի[8]։
Բեհբեհանից 25 կմ հեռավորության վրա է գտնվում Իրանի ազգային ժառանգության ցուցակում ընդգրկված Հեյրաբադ քարվանսարան։ Այն կառուցվել է այրված աղյուսից և գիպսից, շահ Սոլեյման Սեֆիի օրոք և ի սկզբանե ունեցել է 9943 մ² տարածք։ Քարվանսարան բաղկացած էր մզկիթից, դասախոսների սենյակներից, խոհանոցից, բաղնիքից և փոքր շուկայից։ Այս պահին պահպանվել է միայն ուսումնարանի հիմնական շենքը՝ 2500 մ² մակերեսով։
Բեհբեհանից 40 կմ հեռավորության վրա գտնվում է Աբազար իմամզադեի դամբարանը, որը կառուցվել է 18-րդ դարի վերջին և զարդարված է հախճասալիկով[9]։
Բոկան բաղնիքի ավերակները վերաբերում են Սասանյանների կառավարման դարաշրջանին, գտնվում են Բեհբեհանից 10 կմ հեռավորության վրա[10]։
2006 թվականին բացվել է քաղաքային թանգարան, որը բաղկացած է հնագիտական և ազգագրական բաժիններից։ Գլխավոր սրահում ցուցադրվում են տեղի բնակչության սովորույթների (հարսանեկան և գյուղատնտեսական ծեսերի) հետ կապված իրեր և ավանդական հագուստ։ Այլ սրահներում ցուցադրված են ավանդական բնակարանի մակետը, կանացի զարդեր, տարբեր ժամանակաշրջանների գրերի և մետաղադրամների նմուշներ[11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Иран, Афганистан, Пакистан // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 122—123. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
- ↑ Атлас Мира. — М.: ПКО «Картография» Федерального агентства геодезии и картографии Министерства транспорта Российской Федерации: Издательство Оникс, 2007 — стр. 128
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 48.
- ↑ Физико-географические данные
- ↑ 5,0 5,1 Behbehān(անգլ.) // Encyclopædia Iranica
- ↑ https://www.amar.org.ir/english
- ↑ «World Gazetteer» (չաշխատող հղում)
- ↑ بهبهان روزنهای به بهشت جنوبغرب ایران(չաշխատող հղում)(պարս.) // Fars News Agency
- ↑ سفر به بهبهان + تصاویر(պարս.)
- ↑ حمام بکان(պարս.)
- ↑ موزه بهبهان(պարս.)
|