Jump to content

Բեկանկուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բեկանկուր
ֆրանսերեն՝ Bécancour
Զինանշան

46°20′0″N 72°26′0″W / 46.33333°N 72.43333°W / 46.33333; -72.43333
ԵրկիրԿանադա Կանադա
ՆահանգՔվեբեկ
ՀամայնքBécancour?
Ներքին բաժանումSaint-Grégoire?, Sainte-Angèle?, Le Précieux-Sang?, Bécancour?, Sainte-Gertrude? և Gentilly?
Հիմնադրված էհոկտեմբերի 17, 1965[1] թ.
Մակերես494.60 կմ²
ԲԾՄ148±1 մետր
Խոսվող լեզուներֆրանսերեն` 97,7 %
անգլերեն` 0,7 %
Բնակչություն11 134 մարդ (2006)
Ազգային կազմկանադացիներ
Կրոնական կազմկաթոլիկություն
Ժամային գոտիEDT?
Հեռախոսային կոդ819
Փոստային դասիչG9H
Պաշտոնական կայքbecancour.net(ֆր.)
Բեկանկուր (Կանադա)##
Բեկանկուր (Կանադա)

Բեկանկուր (ֆրանսերեն՝ Bécancour), քաղաք Կանադայի Քվեբեկ նահանգում։ Համարվում է Բեկանկուրի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի նստավայրը։ Աշխարհագրորեն տեղակայված է Սուրբ Լավրենտիոս գետի հարավային ափին՝ համանուն վտակի հովտում, Տրուա Ռիվիեր քաղաքի շրջակայքում։

Աշխարհագրական մեծ հայտնագործությունների սկզբնահատվածում Բեկանկուրին եղել է աբենակի հնդկացիական ցեղային միավորման կենտրոնը։

Քաղաքի ներկայիս անվանումը կապված է Նոր Ֆրանսիայի կառավարության օրոք ազդեցիկ դեր ունեցող ազնվականներից մեկի անվան հետ։

Առաջին ֆրանսիացիներն այստեղ հաստատվել են 1758 թվականին։ Դրանք ակադացիներն էին, որոնք բրիտանական իշխանությունների կողմից աքսորվել էին Մյու Բրաունսվիկի նահանգ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Կանադայի ազգային վիճակագրական ծառայության հաշվետվության՝ Բեկանկուր քաղաքի բնակչությունը կազմում է 11 134 մարդ։

Հիմնական բնակիչները կանադացիներն են։ Բեկանկուրը տեղակայված է Կանադայի ֆրանսիական Քվեբեկ նահանգում, հետևաբար՝ քաղաքի բնակչության ճնշող մեծամասնությունը ֆրանսախոս է (97,7 %)։ Անգլերեն խոսում են միայն բնակիչների 0,7 %-ը[2]։

Բեկանկուրի բնակչությունը հիմնականում դավանում է կաթոլիկություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեկանկուր» հոդվածին։