Բեթմանի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեթմանի կամուրջ
ԱնունովJohn Batman?
Երկիր Ավստրալիա
ՏեղանքSidmouth?
Տեսակճանապարհային կամուրջ և կայմապարաններային կամուրջ
Նյութպողպատ
Հատում էTamar River?
Երկարություն442 մետր
Բացման տարեթիվմայիսի 18, 1968
Քարտեզ
Քարտեզ

Բեթմանի կամուրջ (անգլ.՝ Batman Bridge), պարաններով ամրացված ճանապարհային կամուրջ։ Այն գտնվում է Ավստրալիայի Թասմանիա կղզու հյուսիսում և ձգվում Տեյմար գետի վրայով։ Կամրջի կառուցվածքային և ճարտարապետական հետաքրքիր առանձնահատկությունն է հունային կամրջամասի ուղղությամբ հիմնային սյան թեքությունը (ուղղահայացից մոտ 20°)[1]։

Կամուրջը և նրա վրայով անցնող ճանապարհը անվանված են ֆերմեր, բիզնեսմեն և Մելբուռնի հիմադիրներից մեկի՝ Ջոն Բեթմանի (1801—1839) պատվին։

Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթմանի կամուրջը միակն է, որը կապում է Տեյմար գետի արևմտյան ու արևելյան ափերը Լոնսեստոնի և նրա անկման վայրի՝ Բասսի նեղուցի միջև։ Աշխարհագրորեն Տեյմարը էստուար է։

Կամուրջը գտնվում է Թասմանիայի մեծությամբ (Հոբարթից հետո) երկրորդ քաղաքից՝ Լոնսեստոնից, մոտավորապես 40 կմ հյուսիս և Թասմանիան մայրցամաքային Ավստրալիայից բաժանող Բասսի նեղուցի ափից 30 կմ հեռավորության վրա։

Կամրջի վրայով ձգվում է 10 կմ երկարությամբ (B73) (Batman Highway) ավտոմոբիլային ճանապարհը[2], որը կապում է Արևմտյան Տեյմար (West Tamar Highway) և Արևելյան Տեյմար (East Tamar Highway) մայրուղիները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամրջի շինարարությունը սկսվել է 1966 թվականի հուլիսին։ Ծրագիրը մշակել է Maunsell & Partner ընկերությունը, գլխավոր պատվիրատուն եղել է Lewis Construction Co. PTY. Ltd[3]։ Կամուրջը բացվել է 1968 թվականի մայիսի 18-ին[2]։ Այն Ավստրալիայի տարածքում կառուցված առաջին պարաններով ամրացված կամուրջն էր։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթմանը վեց կամրջամաս ունեցող, պարաններով ամրացված կամուրջ է։ Կամրջամասերի բաժանման գծագիրը 54,88 + 205,74 + 48,02 + 3 × 41,16 մ է։ Ըստ գծագրի, առաջարկված մեկ հիմնասյան առկայությունը ելնում էր երկրաբանական պայմաններից․ արևելյան ափը փափուկ կավից է կազմված, իսկ արևմտյան ափի տակ՝ ոչ մեծ խորության վրա դիաբազ է առկա, ինչը հուսալի հիմք է ստեղծում կամրջի համար[1]։ Արևելյան կողմից կամրջի հենարանի համար օգտագործվել են ցցեր, որոնք կավե արմատի մեջ են խրված 18 մ խորությամբ[4]։ Փռվածքի չձևափոխված սալաքարի և ծանրությունը ձողակառույցի հանգույցներին փոխանցող լայնակի հեծանների կամրջամասով շինվածքը, որը բաղկացած է կոշտության երկու ձողակառույցներից, երեք զույգ պարաններով կազմված համակարգի օգնությամբ, որոնք ամրացված են փռվածքի կողքերին, կախված է հենասյունից։ Պարանները անկերավորված են հենասյան գագաթին, իսկ հակառակ կողմից հենասյանն են միանում զույգ ավելի պինդ պարաններ, որոնք համակարգի ճնշումը փոխանցում էին ժայռին, որում պարանների անկերավորման համար հատուկ խցեր են հատված[1]։ Կամրջի մետաղական շինվածքի ընդհանուր քաշը կազմում է մոտ 3000 տ[3]։

Կամրջի 91-մետրանոց հենասյունը А-աձև է, ներքևի հատվածում ամրացված է անկյունագծային պահանգներով։ Հենասյան թեքության անկյունը հունային կամրջամասի ուղղությամբ կազմում է ուղղահայացից մոտ 20°։ Սա առաջ է բերել է հունային կամրջամասի պարանների և հենասյան հիմքում ուժերի ավելի հարմար բաժանման, քանի որ հենասյան հիմքին փոխանցած ճնշումը համարյա ուղղահայաց է ափի թեքությանը[1]։

Կամուրջը նախատեսված է ավտոմեքենաների և հետիոտնների շարժման համար։ Երթևեկելի մասը ներառում է ավտոմեքենաների շարժման երկու գիծ։ Կամուրջի ընդհանուր երկարությունը կազմում է 432 մ, իսկ լայնությունը՝ 10,3 մ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Пунин, 1974, էջ 161
  2. 2,0 2,1 «B73 — Batman Highway». www.ozroads.com.au. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
  3. 3,0 3,1 «Памятная табличка с информацией о мосте Бэтмана». commons.wikimedia.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. «Batman Bridge». Queen Victoria Museum and Art Gallery, www.qvmag.tas.gov.au. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա․ Լ․ Պունին, Ժամանակակից արտասահմանյան կամուրջների ճարտարապետություն, Լ․, «Շինհրատարակչություն, Լենինգրադ», 1974 — 168 էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]