Բեթինա Էրլիխ
Բեթինա Էրլիխ գերմ.՝ Bettina Ehrlich | |
---|---|
![]() | |
Ի ծնե | գերմ.՝ Bettina Baue |
Ծնվել է | մարտի 19, 1903[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] |
Վախճանվել է | հոկտեմբերի 10, 1985[2][4] (82 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կիրառական արվեստի համալսարան |
Մասնագիտություն | նկարչուհի, գրող և մանկագիր |
Թեմաներ | գեղանկարչություն և պատկերազարդում |
Ամուսին | Georg Ehrlich? |
Ազգականներ | Ադել Բլոխ-Բաուեր և Մարիա Ալթման |
![]() |
Բեթինա Էրլիխ (ծննդյան անունը՝ Բաուեր, գերմ.՝ Bettina Ehrlich, մարտի 19, 1903[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - հոկտեմբերի 10, 1985[2][4], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4][5]), ավստրո-հունգարացի նկարիչ, մանկական գրքեր պատկերազարդող, որոնց մեծ մասի հեղինակը հենց ինքը՝ Բեթինան է։ Կարճ ժամանակահատված ապրել է Բեռլինում և Փարիզում, 1938 թվականից՝ Անգլիայում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեթինա Էրլիխը ծնվել է Վիեննայում, 1903 թվականի մարտի 10-ին։ Երեք տարի սովորել է Kunstgewerbeschule-ում (Վիեննայի արվեստի և արհեստների դպրոց կամ կիրառական արվեստի դպրոց), (այժմ՝ Կիրառական արվեստի համալսարան)։ Երկու տարի ապրել է Բեռլինում, մեկ տարի՝ Փաիզում։ Երկու քաղաքներում էլ ունեցել է աշխատանքների ցուցահանդեսներ։
1930 թվականի նոյեմբերի 27-ին ամուսնացել է քանդակագործ Գեորգ Էրլիխի հետ[6], որը, ինչպես և Բեթինան, հրեա էր։ 1938 թվականի նացիստական Անշլյուսից հետո Ավստրիայում մնալը նրանց համար չափազանց վտանգավոր էր։ Այդ ժամանակաշրջանում Գեորգ Էրլիխը[6] գտնվում էր Անգլիայում և մնաց այնտեղ, իսկ Բեթինան նրան միացավ 1938 թվականի հուլիսին՝ իր հետ տանելով աշխատանքների մեծ մասը։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեթինա Էրլիխը աշխատել է տարբեր նյութերով՝ ներառյալ ջրաներկ, յուղաներկ, տարբեր տպագրական տեխնիկայով (փորագրություն, լինո-փորագրություն, լիտոգրաֆիա և փայտանյութ)։ 1937 թվականին Փարիզում տեղի ունեցած Exposition Internationale des Arts et Techniques dans la Vie Moderne միջազգային ցուցահանդեսի ժամանակ ձեռագործ մետաքսի համար արժանացել է արծաթե մեդալի[7]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Էրլիխը սկսել է նկարել և գրել է երեխաների համար։ 1943 թվականին Chatto & Windus-ը հրատարակել է Show Me Yours: A Little Paintbook and Poo-Tsee և Water-Tortoise գրքերը "Bettina" գրական անվան տակ։ Ընդհանուր առմամբ նկարազարդել է ավելի քան քսան գիրք, որոնցից շատերը ինքն է գրել։
Բեթինան եղել է բրոնզի ձուլման և բրոնզե մեդալների տեխնիկայի մասնագետ։ Ամուսնու մահից հետո՝ 1966 թվականին, իր մոդելներից ստեղծել է պլաստիլինե կաղապարներ[8]։
Մահացել է թոքերի քաղցկեղից 1985 թվականի հոկտեմբերի 10-ին Լոնդոնի հիվանդանոցներից մեկում[9]։ Կտակում նշել է, որ ամուսնու արվեստանոցի բնօրինակ աշխատանքներն ու կաղապարները վերադարձվեն Վիեննա։
Հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Show Me Yours: A Little Paintbook 1943 (Լոնդոն, Chatto & Windus)
- Poo-Tsee, the Water-Tortoise 1943 (Լոնդոն, Chatto & Windus)
- Carmello 1945 (Լոնդոն, Chatto & Windus)
- Cocolo 1945 (Լոնդոն, Chatto & Windus)
- Cocolo Comes to America 1949 (Harper)
- Cocolo's Home 1950 (Harper)
- Castle in the Sand 1951 (Նյու Յորք, Harper & Brothers)
- A Horse for the Island 1952 (Լոնդոն, Hamish Hamilton)
- Piccolo 1954 (Նյու Յորք, Harper & Brothers)
- The Swans of Ballycastle 1954 (Նյու Յորք, Ariel-Farrar, Straus & Young)
- The Magic Christmas Tree, written by Lee Kingman, 1956 (Harper)
- Angelo and Rosaline 1957 (Լոնդոն, William Collins, Sons)
- Pantaloni 1957 (Նյու Յորք, Harper & Brothers)
- Trovato 1959 (Նյու Յորք, Farrar, Straus & Cudahy)
- For the Leg of a Chicken 1960 (Լոնդոն, Collins)
- Paolo and Panetto 1960 (Լոնդոն, Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն)
- Dolls 1962 (Լոնդոն, Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն)
- Francesco and Francesca 1962 (Լոնդոն, Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն)
- Of Uncles and Aunts 1963 (Լոնդոն, Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն)
- Tal and the Magic Rarruget, հեղինակ՝ Eva-Lis Wuorio, 1965 (Քլեևլենդ, The World Publishing)
- The Goat Boy 1965 (Լոնդոն, Վիեննա, Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն)
- Sardines and the Angel 1967 (Լոնդոն, Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն)
- Neretto 1969 (Լոնդոն, Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bettina Bauer (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Mapping the Practice and Profession of Sculpture in Britain and Ireland 1851–1951
- ↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Blumesberger S. Handbuch der österreichischen Kinder- und Jugendbuchautorinnen (գերմ.) — 2014. — Vol. 1. — S. 248—251. — ISBN 978-3-205-78552-1
- ↑ "Bettina Ehrlich Papers". de Grummond Children's Literature Collection. University of Southern Mississippi (lib.usm.edu).
- ↑ 6,0 6,1 Douglas Hall (2004). Ehrlich, Georg (1897–1966) Oxford Dictionary of National Biography. Oxford: Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն. doi:10.1093/ref:odnb/60541 (subscription required)
- ↑ «"Mrs Bettina Ehrlich". Mapping the Practice and Profession of Sculpture in Britain & Ireland 1851–1951. University of Glasgow (gla.ac.uk)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Douglas Hall (May 1973). Acquisitions of Modern Art by Museums: Edinburgh, Scottish National Gallery of Modern Art. The Burlington Magazine 115 (842), supplement: 349–350. (subscription required)
- ↑ Peter Michael Braunwarth (10 October 2003, updated 1 March 2005). Anmutig wie eine Nixe (in German). Wiener Zeitung on-line
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեթինա Էրլիխ» հոդվածին։ |
|
- Մարտի 19 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Վիեննա քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 10 մահեր
- 1985 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Անգլիացի մանկագիրներ
- Ավստրիացի արվեստագետներ
- Ավստրիացի գրողներ
- Ավստրիացի մանկագիրներ
- Ավստրիացի նկարչուհիներ
- Հրեա նկարչուհիներ
- Քաղցկեղից մահացածներ