Բեգլար Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեգլար Հովհաննիսյան
Ծնվել է1920
ԾննդավայրԳանձակ, Նոր Բայազետի գավառ
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Բեգլար Սարիբեկի Հովհաննիսյան (1920, Գանձակ, Նոր Բայազետի գավառ - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեգլար Հովհաննիսյանը ծնվել է 1920 թվականին, Կամոյի շրջանի Բատիկյան գյուղում։ Ավարտել է տեղի դպրոցը։ 1941 թվականին ավարտել է Կամոյի մանկավարժական ուսումնարանը, նշանակվել ուսուցչական աշխատանքի[1]։

Զորակոչվել է բանակ, ավարտել է Չելյաբինսկի ավիադպրոցը, 1943 թվականի աշնանը հրաձիգ-ռադիստի մասնագիտությամբ նշանակվել է 388-րդ ավիաէսկադրիլիայում։ Կատարել է 98 մարտական թռիչք։ Մասնակցել է Մոսկվայի մոտ գերմանացիների ջախջախմանը, Լենինգրադի, Խարկովի, Ստալինգրադի մատույցներում, Կուրսկ-Օրյոլի աղեղում մղված օդային մարտերին, Կալինինգրադի գրավմանը։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, «Արիության համար» և ուրիշ մարտական մեդալներով[1]։

1945 թվականի դեկտեմբերին Հովհաննիսյանն ավագ լեյտենանտի կոչումով զորացրվել է։ Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ Երկար տարիներ դասավանդել է Կամոյի շրջանի դպրոցներում, եղել Բատիկյանի միջնակարգ դպրոցի տնօրենի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Արիության համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]