Ֆրանսիս Բեբեյ
Ֆրանսիս Բեբեյ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 15, 1929[1][2][3][…] |
Ծննդավայր | Դուալա, Կամերուն[4] |
Մահացել է | մայիսի 28, 2001[1][2][5][…] (71 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[6] |
Քաղաքացիություն | Կամերուն[7][8][4][…] |
Կրթություն | Փարիզի համալսարան |
Երկեր | Agatha Moudio's Son?[4] |
Մասնագիտություն | քանդակագործ, երգիչ, գրող, լրագրող, հաղորդավար, կիթառահար և կոմպոզիտոր |
Աշխատավայր | ՅՈՒՆԵՍԿՕ[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Kidi Bebey?[10][11] |
Կայք | bebey.com |
Ֆրանսիս Բեբեյ (անգլ.՝ Francis Bebey, հուլիսի 15, 1929[1][2][3][…], Դուալա, Կամերուն[4] - մայիսի 28, 2001[1][2][5][…], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[6]), կամերունցի քանդակագործ, երաժիշտ, երգիչ և գրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրենսիս Բեբեյը ծնվել է Դուալայում՝ Կամերունում[12]։ Ավարտել է Սորբոնի համալսարանը Ֆրանսիայում և այնուհետև շարունակել է կրթություն Միացյալ Նահանգներում՝ Նյու Յորքի համալսարանում[13]։ 1957 թվականին Բեբեյը Գանա էր տեղափոխվել Քվամե Նքրումաի հրավերով և նշանակվել էր ռադիոյի հաղորդավար և լրագրող։
1960 թվականների սկզբին Բեբեյը տեղափոխվել է Ֆրանսիա և սկսել աշխատել արվեստի բնագավառում՝ իրեն ցուցադրելով որպես երաժիշտ, քանդակագործ և գրող։ Նա նաև աշխատել է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համընդհանուր երաժշտական ծրագրի խորհրդատու։ Գրել է մի շարք գեղարվեստական ստեղծագործություններ, այդ թվում՝ «Le Fils d 'Agatha Moundio» վեպը, որի համար 1968 թվականին արժանացել է սև Աֆրիկայի գրականության գծով մրցանակի։
Իր առաջին երաժշտական ալբոմը պատրաստել է 1969 թվականին, այն ձայնագրել է 1972 թվականին և 1974 թվականից որոշել է իրեն ամբողջությամբ նվիրել երաժշտությանը։ Նվագել է հիմնականում կիթառ, չնայած իր ելույթները ուղեկցել է նաև ավանդական աֆրիկյան երաժշտական գործիքներով։ Նրա ոճը այս առումով նորարարական էր, որը կամերունյան ավանդական քաղաքային մակոսսի երաժշտության համադրությունն էր դասական կիթառի, ջազի և փոփ երաժշտության հետ։ Իր երգերը, որոնք կարող էին լինել փիլիսոփայական, հումորային կամ ժամանակակից խնդիրներին նվիրված՝ նա Դուալայում կատարում էր անգլերենով և ֆրանսերենով։ Իր հումորային երգերից մեկի համար 1977 թվականին ստացել է Sacem մրցանակը։ Իր կյանքի ընթացքում ձայնագրել է ավելի քան 20 ալբոմ, երաժշտություն է գրել մի քանի կամերունյան ֆիլմերի համար, համերգներ է ունեցել աշխարհի 75 երկրներում։ Մահացել է Փարիզում սրտի կաթվածից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.britannica.com/biography/Francis-Bebey
- ↑ 5,0 5,1 5,2 Երաժշտություն (ֆր.)
- ↑ 6,0 6,1 6,2 https://deces.matchid.io/id/0yfcWur-ME7l
- ↑ http://www.nytimes.com/2001/05/02/style/02iht-zwerin_ed2_.html
- ↑ http://www.bbc.co.uk/music/artists/fab6adab-b46f-45f8-8700-bc44408ba583
- ↑ http://www.adelf.info/data/documents/HISTORIQUE-GRAND-PRIX-LITTERAIRE-dAFRIQUE-NOIRE-.pdf
- ↑ http://aflit.arts.uwa.edu.au/bebey_kidi_fr.html
- ↑ https://www.lemonde.fr/afrique/article/2016/10/03/kidi-bebey-au-nom-du-pere_5007470_3212.html
- ↑ "Francis Bebey". The Independent. 31 May 2001. Archived from the original on 11 August 2010. Retrieved 18 October 2016.
- ↑ Southern, Eileen (1982). Biographical Dictionary of Afro-American and African Musicians. Westpoint, Conn: Greenwood Press. ISBN 978-0-313213-397.
|
- Հուլիսի 15 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Դաուլա քաղաքում ծնվածներ
- Մայիսի 28 մահեր
- 2001 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Կամերունցի գրողներ
- Կամերունցի լրագրողներ
- Կամերունցի երգիչներ
- Կաթվածից մահացածներ
- Կոմպոզիտորներ
- Քանդակագործներ
- Կիթառահարներ
- Կամերունցի արվեստագետներ