Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայան
Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայան | |||
|---|---|---|---|
| IATA: none – ԻԿԱՕ: none | |||
' ' | |||
| Ամփոփում | |||
| Օդակայանի տեսակ | քաղաքացիական, մարդատար օդանավակայան | ||
| Սեփականատեր | Ադրբեջանի կառավարություն | ||
| Տեղագրություն | |||
| Կառուցված | 1980 թվական | ||
| Կոորդինատներ | 40°27′46″ հս․. լ. 50°02′59″ ավ. ե.HGЯO | ||
| Տերմինալներ | 84 | ||
| Թռիչքի ուղի | |||
| Ուղղություն | Երկարություն | Ծածկ | |
| ֆտ | մ | ||
| 16/34 | 4000 | 80 | ասֆալտ |
| 17/35 | 3200 | 51 | ասֆալտ |
Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայան (ադրբ.՝ Heydər Əliyev beynəlxalq hava limanı), Ադրբեջանական Հանրապետության վեց միջազգային օդանավակայաններից խոշորագույնը, որն ավելի վաղ կոչվել է «Բինա միջազգային օդանավակայան»։ 2004 թվականի մարտի 10-ին օդանավակայանը վերանվանվել է ի պատիվ Ադրբեջանի ազգային առաջնորդ և երրորդ նախագահ Հեյդար Ալիևի պատվին[1]։ Օդանավակայանի ինքնաթիռները պատկանում են Ադրբեջանի ազգային ավիափոխադրող կազմակերպությանը՝ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ին։
Օդանավակայանի ծառայությունների դիմաց վճարելու ժամանակ պլաստիկ քարտերից բացի կանխիկ ընդունվում է նաև ադրբեջանական մանաթ, ամերիկյան դոլար, եվրո և ռուսական ռուբլի։
Օդանավակայանը համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Բարենպաստ աշխարհագրական դիրքի շնորհիվ այն դարձել է տարածաշրջանի լավագույն օդանավակայաններից մեկը[փա՞ստ], որը տարանցիկ չվերթներ է իրականացնում արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ ուղղություններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Международный Аэропорт Гейдар Алиев». www.airport.az (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայան» հոդվածին։ |
| ||||||||||
