Բաքոս (նկար, Ռուբենս)
Բաքոս | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիտեր Պաուլ Ռուբենս[1] |
տարի | 1630 |
բարձրություն | 191 սանտիմետր[2] |
լայնություն | 161,3 սանտիմետր[2] |
ստեղծման վայր | Ֆլանդրիա[2] |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն և նյու |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Պետական Էրմիտաժ[2] |
հավաքածու | Պետական Էրմիտաժ[1] |
սեփականատեր | Louis Antoine Crozat? |
հիմնական թեմա | Բախուս |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Բաքոս» (անգլ.՝ Bacchus), հոլանդացի (ֆլամանդացի) գեղանկարիչ, բարոկկոյի արվեստի հիմնադիրներից, դիվանագետ, կոլեկցիոներ Պիտեր Պաուլ Ռուբենսի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1630 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 191 × 161,3 սմ։
Այսօր «Բաքոս» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ, ՌԴ)։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ստեղծագործությունում հեղինակը Բաքոսի կերպարում նկարել է թանձրամարմին մերկ երիտասարդ տղայի՝ տակառին նստած։ Նրա վեր պարզած ձեռքին գավաթ է, որի մեջ գինի է լցնում իրեն փաթաթված կինը՝ Արիադնեն։ Գինի լցնելիս թափված կաթիլները բերանով փորձում է որսալ փոքրիկ սատիրը։ Բաքոսի թիկունքում սկահակից գինի է խմում Պանը։ Դիմացի աջ կողմում նկարված է միզող պուտտի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բաքոս» ստեղծագործությունը ցուցադրվում է Նոր Էրմիտաժի շենքի 247 սրահում (Ռուբենսի սրահում)[3]։
Նկարն ավարտելուց հետո Ռուբենսն իր արվեստանոցում ստեղծում է նկարի երկու կրկնօրինակ, որի մի օրինակն այսօր պահպանվում է Ֆլորենցիայում, Ուֆֆիցիում, իսկ երկրորդը՝ Դրեզդենի պատկերասրահում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RKDimages (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/48138/
- ↑ «Государственный Эрмитаж. — Рубенс, Питер Пауль. «Вакх»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «RISD Museum. — Bacchus». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- M. Warszawska Pierre Paul Rubens publ. Book Company Et Krzysztof Jacek Olesiuk, Varsovie 2006
|