Բարտոլոմեո Սկապի
Բարտոլոմեո Սկապի իտալ.՝ Bartolomeo Scappi | |
---|---|
Ծնվել է | 15-րդ դար[1] |
Ծննդավայր | Դումենցա, Վարեզե, Լոմբարդիա[2] |
Մահացել է | ապրիլի 13, 1577[1] |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ |
Գերեզման | Սուրբ Աստվածամոր եկեղեցի |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | շեֆ խոհարար և ոչ գեղարվեստական գրող |
Bartolomeo Scappi Վիքիպահեստում |
Բարտոլոմեո Սկապի (իտալ.՝ Bartolomeo Scappi, 15-րդ դար[1], Դումենցա, Վարեզե, Լոմբարդիա[2] - ապրիլի 13, 1577[1], Հռոմ, Պապական մարզ), Վերածննդի դարաշրջանի իտալացի հայտնի խոհարար։ Նրա ծագումը մտորումների առարկա է եղել, սակայն վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ նա Լոմբարդիայի Դումենցա քաղաքից է եղել, ըստ Լուինո եկեղեցու՝ քարե ափսեի վրա թողած մակագրության[3]։ Մինչ այս նրա մասին առաջին հայտնի փաստը եղել է այն, որ 1536 թվականի ապրիլին կազմակերպել է հանդիսավոր ճաշկերույթ, երբ ծառայելիս է եղել Կարդինալ Լորենցո Կամպեջոյի մոտ[4], դրանից հետո ծառայել է մի քանի այլ կարդինալների, այնուհետև ծառայել է Պիուս IV Պապի մոտ՝ մտնելով Վատիկանի խոհանոցային ծառայություն։ Շարունակել է աշխատել որպես խոհարար Պիուս V Պապի համար։ Սկապին հաճախ է համարվել միջազգային նշանավոր խոհարարներից մեկը։
1570 թվականին ձեռք է բերել համբավ, երբ հրատարակվել է նրա «Օպերա» խոհանոցային գիրքը, որտեղ զետեղված է եղել Վերածննդի դարաշրջանի խոհանոցի մոտ 1000 բաղադրատոմս և նկարագրել է խոհանոցային տեխնիկան և գործիքները՝ տալով պատառաքաղի առաջին հայտնի պատկերը[5]։ Հայտարարել է, որ պարմեզանը պետք է լինի աշխարհի ամենալավ պանիրը[6], և նշել է, որ «հրեաները մեծացնում են ընտանի սագի լյարդը՝ հասցնելով ծայրահեղ չափսի և կշռի՝ 2-3 ֆունտ»[7], ցույց տալով, որ այդ ժամանակ հրեաները զբաղվել են սագերի գերսնմամբ ֆուա-գրա («ճարպոտ լյարդ») արտադրելու համար։ «Օպերա» խոհարարական գրքի վերատպումը մշտապես արվել է 1570 թվականից մինչև 1643 թվականը[8]։
Սկապին մահացել է 1577 թվականի ապրիլի 13-ին և հուղարկավորվել է խոհարարներին նվիրված Սուրբ Աստվածամայր եկեղեցու գերեզմանատանը ՝ Վինչենցո և Անտաստասիո ալլա Ռեգոլա[9]։
«Օպերա» խոհարարական գիրքը մասամբ թարգմանվել է իսպաներեն (Դիեգո Գրանադո Մալդոնդո,1599 թվական) և հոլանդերեն (Անտոնիուս Մագիրուս, 1612 թվական)[10][11]։
Անգլերեն թարգմանությունն արվել է սննդի պատմությամբ զբաղվող Տերենս Սկալիի կողմից 2008 թվականին։ Հոլանդերեն թարգմանություն արել է նաև Իկա Սիալոնան 2015 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #135608058 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ (Riley 2007, էջ 491).
- ↑ Coquinaria – An Italian recipe from the sixteenth century URL accessed 31 December 2006.
- ↑ (Rolland 2006, էջ 273).
- ↑ (Rolland 2006, էջ 481).
- ↑ (Ginor 1999, էջ 11).
- ↑ (Levillain 2002, էջ 303).
- ↑ (Benporat 2005).
- ↑ (Schildermans 2007).
- ↑ Schildermans – A Dutch translation of Bartolomeo Scappi’s Opera (1612) Արխիվացված 28 Օգոստոս 2008 Wayback Machine URL accessed 19 December 2007.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ginor, Michael A. (1999), Foie Gras: A Passion, John Wiley & Sons, ISBN 0-471-29318-0.
- Levillain, Philippe (2002), The Papacy: An Encyclopedia, Routledge (UK), ISBN 0415922283.
- Riley, Gillian (2007), The Oxford Companion to Italian Food, Oxford University Press, ISBN 0198606176.
- Rolland, Jacques L. (2006), The Food Encyclopedia, Robert Rose, ISBN 0778801500.
- Schildermans, Jozef M. (2007), Lieve schat, wat vind je lekker? Het Koocboec van Antonius Magirus (1612) en de Italiaanse keuken van de renaissance, Davidsfonds, ISBN 9789058265005.
- Benporat, Claudio (2005), Bartolomeo Scappi, il mistero svelato, Appunti di gastronomia, nr. 46.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարտոլոմեո Սկապի» հոդվածին։ |