Բարտեկ (ծառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարտեկ
լեհ.՝ Bartholomew
Բարտեկ կաղնին 2016 թվականի դրությամբ
Գտնվում էԼեհաստան Լեհաստան Սվենտոկշիսյան վոևոդություն
Զագնանսկ գմինա
Տեսակկենսաբանական

Բարտեկ (լեհ.՝ Bartholomew), Լեհաստանի ամենադարավոր կաղնիներից մեկը, ամառային կաղնու տեսակ, 1954 թվականից օրենքով պաշտպանված է որպես բնության հուշարձան։ Աճում է Լեհաստանի Սվենտոկշիսյան վոևոդության Զագնանսկի Բարտկով գմինայում (անտառապետություն), Կիելցե քաղաքից ոչ հեռու։ Ըստ ծառաբանական վերջին ուսումնասիրությունների` 686 տարեկան է (2016 թ.)։

Պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում լեհ բուսաբան Վլադիսլավ Շաֆերի գլխավորած հանձնաժողովի կողմից ծառը ճանաչվել է «Լեհաստանի գեղեցկագույն ծառ»։

Ծառաբանական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղնու ճշգրիտ տարիքը ճշգրիտ պարզել հնարավոր չէ, քանի որ բնի միջուկը փտում է[1]։ Որոշ աղբյուրների համաձայն «Բարտեկի» տարիքը նույնիսկ 1200 տարեկան է գնահատվել։

Ծառաբանական վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Բարտեկ կաղնին 686 տարեկան է (2016 թ.)[2] Երկրի հայտնի ծառերից է[3]։ Ծառի շրջագիծը մոտ 9.85 մ է, բնի ամենաներքևի շրջագիծը` 13.5 մ է, իսկ բարձրությունը` 33.5 մ։ Սաղարթը տարածվում մոտ 40 մետր[4]։

1954 թվականից կաղնին համարվում է բնության հուշարձան։

Լեգենդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղնի Բատեկ, նկարիչ` Վոյցեխ Գերսոն, 1873

Լեհաստանում մի քանի ավելի հին ծառեր կան, ինչպես կաղնիներ, այնպես էլ հատապտղային կենիներ (որոշները ավելի քան 1000 տարեկան են), սակայն նրանցից ոչ մեկը Բարտեկի համբավը չունի։ Օրինակ, Կազիմիր III Մեծ թագավորի (1310-1370 թթ.) «դատարանը» Բարտեկի տակ է եղել։

Բարտեկ

Յան Սոբեսկին Վիեննայի Ճակատամարտից (1683 թ.) վերադառնալու ճանապարհին հանգստացել է այդ ծառի տակ։ Ըստ տարածված տեսակետի` նա ծառի բնում թաքցրել է թուրքական թուրը, արկեբուզը (մուշկետի հին տեսակը) և մի շիշ գինի` ի հիշատակ հաղթանակի։ Ըստ լեգենդներից մեկի` ծառի բնում թաքցրած են Յան III Սոբեսկիի և Մարիա Կազիմիրայի գանձերը[5]։

Կաղնու բնի հարավարևելյան կողմում Քրիստոսի խաչելության երկու պատկերներ կան, որոնք հավանաբար ձուլվել են տեղի մետալուրգիական գործարաններում։ Դրանցից մեկի վրա նշված է 1853 թվականը։ Վարկածներից մեկի համաձայն այդ պատկերները ծառից կախվել են ի պատիվ Հունվարյան ապստամբության երկու սպաների։

Մեկ այլ վարկածի համաձայն խաչելության մի պատկերը կախվել է Վիեննայի նկատմամբ Սոբեսկիի հաղթանակի կապակցությամբ, իսկ մյուսը` 1853 թվականի խոլերայի համաճարակի վերջանալուց հետո։

Ներկա վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառը դեռևս կենդանի է, բայց շարունակ անկում է ապրում։ Ծառի կենարար բնափայտի շերտը շատ բարակ է (5-20 սմ)։ Թուլացած ծառի բունը սկսել է թեքվել ծանր ճյուղերի կողմը։ 1829 թվականին «Բարտեկ» կաղնին ուներ 14 հիմնական և 16 լրացուցիչ ճյուղեր։ Ներկայումս ծառի վրա ութ հիմնական ճյուղ է մնացել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Agnieszka Markiton (2008 թ․ օգոստոսի 5). «Dąb Bartek». Portal Informacji Kulturalnej województwa świętokrzyskiego. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
  2. Cezary Pacyniak. Najstarsze drzewa w Polsce. Przewodnik.[1] PTTK Kraj. 1992. p.?.
  3. ak (2013 թ․ մարտի 7). «Polska. Najstarsze i najpopularniejsze drzewo w Polsce». Gazeta.pl. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
  4. Krzysztof Borkowski. Polskie drzewa. DALPO. 2014. p.?
  5. Legendy Świętokrzyskie. 1996. էջ 45. ISBN 83-86953-07-1. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն); Text "last Banaś" ignored (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]