Բարթոլոմեո Էուստակիո
Բարթոլոմեո Էուստակիո Bartolomeo Eustachio | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ 1500[1][2][3] Սան Սևերինո Մարկե, Մաչերատա, Մարկե, Պապական մարզ |
Մահացել է | օգոստոսի 27, 1574[4][5] Ֆոսոմբրոնե, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Պապական մարզ |
Մասնագիտություն | անատոմ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Հռոմի Սապիենզա համալսարան |
Գործունեության ոլորտ | անատոմիա[6] և բժշկություն[6] |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[4][6] |
![]() |
Բարթոլոմեո Էուստակիո Եվստախիո, (լատին․՝ Eustachius, իտալ.՝ Eustachio, մոտ 1500[1][2][3], Սան Սևերինո Մարկե, Մաչերատա, Մարկե, Պապական մարզ - օգոստոսի 27, 1574[4][5], Ֆոսոմբրոնե, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Պապական մարզ), իտալացի բժիշկ, անատոմ։
Սովորել է Հռոմում։ Եղել է հռոմեական «Սապիենցա» դպրոցի պրոֆեսոր, պապական պալատական բժիշկ։ Գիտական, հատկապես՝ համեմատական անատոմիայի հիմնադիրն է։ Էուստակիո Եվստախիոի աշխատանքների հիմքում ընկած են մարդու և սաղմի օրգանների համեմատական հետազոտությունները և ախտաբանաանատոմիական հերձումները։ «Գիրք լսողության մասին» (1563 թվական) աշխատության մեջ Էուստակիո Եվստախիո առաջինը մանրամասն նկարագրել է մարդու լսողության օրգանը, հայտնաբերել ներքին ականջը քթըմպանային խոռոչին միացնող, այսպես կոչված՝ եվստախյան խողովակը, ստորին սիներակի կիսալուսնաձև փականը։ Ստեղծել է «Անատոմիական աղյուսակներ» (33 նկարով), որը հրատարակվել է 1714 թվականին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 opac.vatlib.it
- ↑ 2,0 2,1 Alvin
- ↑ 3,0 3,1 Base biographique (ֆր.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Czech National Authority Database
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 527)։ ![]() |