Բարեհուսո հրվանդանի ամրոց
Նկարագրություն | |
Տեսակ | բաստիոնային ամրությունների համակարգ |
Վարչական միավոր | Քեյփթաուն |
Երկիր | ՀԱՀ |
Համալիրի մաս | Iziko Museums of South Africa? |
Կառուցված | հունվարի 2, 1666[1] |
Կայք | castleofgoodhope.co.za |
Castle of Good Hope Վիքիպահեստում |
Բարեհուսո հրվանդանի ամրոց (հոլ.՝ Kasteel de Goede Hoop, աֆրիկաանս՝ Kasteel die Goeie Hoop), տեղական անունը՝ Ամրոց[2] կամ Քեյփթաունի ամրոց[3] 17-րդ դարում Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքում կառուցված բաստիոնային ամրաշինություն։ Ի սկզբանե գտնվել է Սեղանաձև լեռան ծովախորշի ջրափնյա հովտում, սակայն հողերի մելիորացիայից հետո ամրոցն այժմ գտնվում է քաղաքի ներքին շրջանում[4][5]։ 1936 թվականին ամրոցը հռչակվել է պատմական հուշարձան (այժմ՝ Տարածաշրջանային ժառանգության տարածք) և 1980-ական թվականներին վերականգնումից հետո համարվում է Հոլանդական Իսթ Ինդիա ընկերության ամրոց[6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1666-1679 թթ. Հոլանդական Իսթ Ինդիա ընկերության կողմից կառուցված ամրոցը համարվում է Հարավային Աֆրիկայի ամենահին գաղութային կառույցը[5]։ Այն փոխարինեց ավելի հին՝ Fort de Goede Hoop ամրոցին, որը 1652 թվականին կավից և փայտից կառուցել էր Յան վան Ռիբեկը, երբ ժամանել էր Բարեհուսո հրվանդան[7]։ 1654 թվականին Սոլթ գետաբերանին կառուցվել են երկու դաշտային հողե ամրաշինություններ՝ Redoubt Kykuit և Redoubt Duijnhoop[8]: Հրվանդանի վրա նիդերլանդական բնակավայրը Նիդերլանդների և Հոլանդական արևելահնդկական ընկերության (այժմ՝ Ինդոնեզիա) միջև երկար ճանապարհ անցնող նավերի համար կլիներ համալրման կայան[8]։
1664 թվականին Բրիտանիայի և Նիդերլանդների միջև լարվածությունը հանգեցրեց պատերազմական խոսակցությունների։ Այդ նույն տարում Յան վան Ռիբեկի իրավահաջորդ հրամանատար Զախարիաս Վեյջնաերը, Իսբրենդ Գոսկեի հանձնարարությամբ սկսեց կառուցել քառանկյուն քարե ամրոց, որի առաջին քարը դրվեց 1666 թվականի հունվարի 2-ին[8]։ Աշխատանքները հաճախ ընդհատվում էին, քանի որ Հոլանդական Իսթ Ինդիա ընկերությունը դժկամությամբ էր գումար ծախսում նախագծի վրա[7]։
1682 թվականին դարպասով մուտքը փոխարինեց հին մուտքին, որը նայում էր ծովին։ 1684 թվականին գլխավոր մուտքի մոտ կառուցվեց զանգակատունը, որն ամենահինն էր Հարավային Աֆրիկայում. բնօրինակ զանգը պատրաստվել էր 1697 թվականին Ամստերդամում, զանգագործ Կլո Ֆրեմի կողմից, և կշռում էր ավելի քան 300 կիլոգրամ։ Այն օգտագործվել էր ժամը հայտարարելու, ինչպես նաև քաղաքացիներին նախազգուշացնում էր վտանգի դեպքում, քանի որ այն լսելի էր 10 կմ հեռավորության վրա։ Այն նաև հրավիրում էր բնակիչներին ու զինվորներին, երբ անհրաժեշտ էր կարևոր հայտարարություններ անել[9]։
Ամրոցում տեղակայված էր եկեղեցի, հացի փուռ, տարբեր աշխատասենյակներ, բնակելի հատվածներ, խանութներ, խցեր և այլ հարմարություններ։ Պատերի դեղին ներկը նախապես ընտրվել էր, քանի որ այն կրճատում էր ջերմության և արևի ազդեցությունը։ Հարձակումից քաղաքացիներին պաշտպանող պատը բաժանում է ներքին բակը, որտեղ գտնվում է Լուի Միշել Տիբոյի կառուցած «De Kat» պատշգամբը[Նշում 1][10] քանդակագործ Անտոն Անրիտի ստեղծած բարձրաքանդակներով ու քանդակներով։ Բնօրինակ պատշգամբը կառուցվել է 1695 թվականին, 1786-1790 թվականներին վերակառուցվել է ներկայիս ձևով։ Պատշգամբից հայտարարություններ են հնչել զինվորների, ստրուկների և Կապի քաղաքացիների համար։ Պատշգամբը տանում է Ուիլյամ Ֆեհրի գեղանկարների և հնաոճ կահույքի հավաքածուի շենք[8]։
Երկրորդ բուրական պատերազմի (1899-1902 թթ.) ժամանակ ամրոցի մի մասն օգտագործվել է որպես բանտ և բանտախցերը պահպանվել են մինչ օրս։ Ֆրից Յուբերտ դուքեսնեն, որը հայտնի է որպես Կիչեներին սպանող, ամրոցի հայտնի բնակիչներից է եղել։ Ամրոցի պատերը եղել են բավականին հաստ, սակայն նա երկաթե գդալով փորել է քարերի շուրջ գտնվող ցեմենտը և գիշերով փախել, սակայն իր բացած թունելում մի մեծ քար պոկվել և խոցել է նրան։ Հաջորդ առավոտ պահակը նրան գտել է անգիտակից, բայց ողջ[11]։
1936 թվականին ամրոցը ճանաչվել է պատմական հուշարձան (1969 թվականից՝ ազգային հուշարձան, 2000 թվականի ապրիլի 1-ից՝ տարածաշրջանային ժառանգության օբյեկտ)՝ դառնալով Հարավային Աֆրիկայի առաջին պաշտպանված վայրը[12]։ 1980-ական թվականներին իրականացվել են լայնածավալ վերականգնման աշխատանքներ՝ պահպանելու ամրոցը որպես Հոլանդական Իսթ Ինդիա ընկերության լավագույն պահպանված ամրոցի օրինակ[6]։
Ամրոցը եղել է Արևմտյան Կապի Հարավաֆրիկյան բանակի տեղական շտաբ։ Այժմ այստեղ է գտնվում Ամրոցի ռազմական թանգարանը և արարողակարգային հարմարաությունները, Քեյփթաունի լեռնական զորագունդը[8]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մուտքի ներքին տեսքը
-
Վեց պատմական դրոշ, որոնք ծածանվել են ամրոցի վրա
-
Ամրոցի մուտքի ճակտոնը
-
Գլխավոր շենքի մուտքը
-
Թնդանոթը ամրոցում
-
Ամրոցի մոդելը 1710-1790 թթ.
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Kat" is a Dutch term for a transverse wall built for fortification purposes. It dates from Roman times when it also meant a seat of authority or place of command on a battlefield
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Fairbridge D. Historic houses of South Africa — OUP, 1922. — P. 46. — 342 p.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Dirk Teeuwen (2007) Kasteel De Goede Hoop, Castle of Good Hope Արխիվացված 24 Հուլիս 2011 Wayback Machine
- ↑ 5,0 5,1 «Home». castleofgoodhope.co.za.
- ↑ 6,0 6,1 «Castle Of Good Hope». places.co.za. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ 7,0 7,1 Peter Schirmer (1983) Cape Town, The Fairest Cape, C.Struik (Pty) Ltd., Cape Town 0-86977-186-8
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 «Colonial Voyage - The website dedicated to the Colonial History». Colonial Voyage. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Cape Town Highlanders «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link), Dirk Teeuwen (2007) Kasteel De Goede Hoop - ↑ Burnham, Frederick Russell (1944). Taking Chances. Los Angeles, California: Haynes Corp. էջ 293. ISBN 1-879356-32-5.
- ↑ p.2, Oberholster JJ, The Historical Monuments of South Africa, Cape Town: The Rembrandt van Rijn Foundation, 1972
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lalou Meltzer (1997). The Castle of Good Hope, Cape Town. Art Link. ISBN 0-620-20823-6.
- Ras, A.C. (1959). Die Kasteel en Ander Vroe Kaapse Vestingwerke. Tafelberg-Uitgewers
- Eric Rosenthal (1966). 300 years of the Castle at Cape Town. H.M. Joynt.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Tourism website Արխիվացված 2010-02-24 Wayback Machine
- Castle of Good Hope on the Iziko Museums of Cape Town
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարեհուսո հրվանդանի ամրոց» հոդվածին։ |
|