Բարբարա Ֆրանկլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բարբարա Ֆրանկլին
BarbaraHackmanFranklin.jpg
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Հարվարդի բիզնես դպրոց, Հարվարդի համալսարան և Փենսիլվանիա նահանգի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և գործարար
Ծննդյան օր մարտի 19, 1940(1940-03-19)[1] (81 տարեկան)
Ծննդավայր Լանկաստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ամուսին Wallace Barnes?
 
Պարգևներ

Կոնեկտիկուտի կանանց փառքի սրահ

Բարբարա Ֆրանկլին (անգլ.՝ Barbara Ann Hackman Franklin, մարտի 19, 1940(1940-03-19)[1], Լանկաստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատեր և կառավրիչ, ԱՄՆ-ի առևտրի 21-րդ նախարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբարա Ֆրանկլինը ծնվել է 1940 թվականի մարտի 19-ին Լանկաստերում, Փենսիլվանիա նահանգ։ Ավարտել է Հեմփֆիլդ դպրոցը, որից հետո սովորել է Փենսիլվանիա նահանգի համալսարանում, որն ավարտել է 1962 թվականին արվեստների բակալավրի աստիճանով։ 1964 թվականին ավարտել է Հարվարդի բիզնեսի դպրոցը[2]՝ դառնալով դառնալով այս ուսումնական հաստատության առաջին կին շրջանավարտներից մեկը և ստանալով բիզնես վարչարարության մագիստրոսի աստիճան[3]։

1969 թվականին դարձել է Citibank բանկի փոխնախագահի օգնական։ 1971 թվականից մինչև 1973 թվականը եղել է ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի շտաբի պետի օգնական։ Մինչև 1979 թվականն աշխատել է Սպառողների և արտադրանքի անվտանգության հանձնաժողովում[4][5]։

1979 թվականից մինչև 1992 թվականը եղել է Aetna ընկերության կառավարման մեջ, 1979 թվականից մինչև 1988 թվականը՝ Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի բիզնես դպրոցի ավագ գիտական աշխատող։ 1980 թվականին հիմնադրել է խորհրդատվության ոլորտի սեփական ընկերություն՝ Barbara Franklin Enterprises, որի հիմնադրման պահից Ֆրանկլինը համարվում է նրա նախագահը և գործադիր տնօրենը։ Նաև եղել է Dow Chemical, Westinghouse Electric, Stanley Black & Decker և Nordstrom ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ։ Երկու անգամ մտել է ԱՄՆ նախագահի առևտրի խորհրդատվական խորհրդի մեջ։

1992 թվականի փետրվարի 26-ին նախագահ Ջորջ Բուշ ավագի կողմից նրան առաջարկվել է Առևտրի նախարարի պաշտոնը[6][7]։ Նրա թեկնածությունն ընդունվել է երկրի Սենատի կողմից, և փետրվարի 27-ին տեղի է ունեցել Բարբարայի երդման արարողությունը[8]։ Նրա ղեկավարության ժամանակ ԱՄՆ-ին հաջողվել է մեծացնել արտահանվող ապրանքների քանակը դեպի Ռուսաստան, Չինաստան, Մեքսիկա և Ճապոնիա[9][10]։ Նրա նախաձեռնությամբ չեղյալ են հայտարարվել 1989 թվականի հունիսին Չինաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցները։ Նախագահական ընտրություններին Բիլ Քլինթոնի հաղթանակից հետո Բարբարա Ֆրանկլինը հեռացել է պաշտոնից։

Պետական ծառայությունից հեռանալուց հետո Բարբարան շարունակել է իր գործունեությունը մասնավոր ոլորտում, եղել է Aetna, Dow Chemical, AMP, Inc., Guest Services, Inc. (1995-2002), JA Jones (1995-1998), MedImmune (1995-2007), Milacron (1996-2005), NASDAQ (1996-1997), Watson Wyatt (2000-2002), Aviron (2001-2002) և GenVec (2002-2007) ընկերությունների կառավարման անդամ։ Այժմ գլխավորում է սեփական Barbara Franklin Enterprises խորհրդատվական ընկերությունը[4][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. https://www.alumni.hbs.edu/stories/Pages/story-bulletin.aspx?num=2012
  3. What do you think?։ «Conversations from Penn State: Barbara Franklin»։ Conversations.psu.edu։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-22-ին։ Վերցված է 2013-08-25 
  4. 4,0 4,1 «Barbara Hackman Franklin»։ Pabook.libraries.psu.edu։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-09-ին։ Վերցված է 2013-08-25 
  5. Stout, Lee. "A Matter of Simple Justice: The Untold Story of Barbara Hackman Franklin and a Few Good Women." Penn State Libraries, 2012.
  6. A Panel Backs Bush Nominees (անգլ.)
  7. «Richard Nixon: Memorandum About Women in Government»։ Presidency.ucsb.edu։ Վերցված է 2013-08-25 
  8. «4.28.72 - RN Issues Statement About the Status of Women Within the Administration - The New Nixon»։ Blog.nixonfoundation.org։ 2011-04-28։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-11-ին։ Վերցված է 2013-08-25 
  9. «CPSC - Barbara Franklin Elected Vice Chairman Of Newly Created Consumer Product Safety Commission»։ Cpsc.gov։ 1973-06-13։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-03-ին։ Վերցված է 2013-08-25 
  10. «Barbara Franklin Enterprises - The Honorable Barbara Hackman Franklin»։ Bhfranklin.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-20-ին։ Վերցված է 2013-08-25 
  11. Published: February 19, 1992 (1992-02-19)։ «A Panel Backs Bush Nominees - New York Times»։ Nytimes.com։ Վերցված է 2013-08-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]