Բաստեր Սքրագսի բալլադը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Բաստեր Սքրագսի բալլադը
անգլ.՝ The Ballad of Buster Scruggs
The-ballad-of-buster-scruggs.png
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրվեստեռն, սև կատակերգություն և դրամա
Թվականսեպտեմբեր 2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորԿոեն եղբայրներ
ՊրոդյուսերՋոել Քոեն, Իթան Քոեն, Մեգան Էլիսոն և Sue Naegle?
Սցենարի հեղինակԿոեն եղբայրներ
ԴերակատարներԹոմ Ուեյթս[1], Թիմ Բլեյք Նելսոն, Լիամ Նիսոն, Բրենդան Գլիսոն, Ջեյմս Ֆրանկո, Զոի Կազան, Թայն Դեյլի, Սթիվեն Ռութ, Willie Watson? և Մայքլ Այնեսոն
ՕպերատորԲրունո Դելբոնել
ԵրաժշտությունՔարտետ Բերուել
ՄոնտաժԿոեն եղբայրներ
Պատմվածքի վայրԿոլորադո
ԿինոընկերությունAnnapurna Pictures
Տևողություն133 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Բաստեր Սքրագսի բալլադը»[2] (անգլ.՝ The Ballad of Buster Scruggs), Կոեն եղբայրների կինոալմանախը՝ վեստեռն ժանրում, բեմադրվել է նրանց սցենարի հիման վրա։ Կոեն եղբայրները հանդիսանում են նաև ֆիլմի պրոդյուսերները։ Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են՝ Թիմ Բլեյք Նելսոնը, Լիամ Նիսոնը, Ջեյմս Ֆրանկոն, Զոյի Կազանը, Թայն Դեյլին, Թոմ Ուեյթսը։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականի օգոստոսի 31-ին, Վենետիկի 75-րդ կինոփառատոնի ժամանակ[3][4]։ ԱՄՆ-ում ֆիլմ թողարկել է Netflix ընկերությունը՝ 2018 թվականի նոյեմբերի 16-ին[5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը բաղկացած է միմյանց հետ սցենարային կապ չունեցող վեց պատմվածքից, որոնք միևնույն ժամանակ կապված են Վայրի արևմուտք թեմայով։ «Բաստեր Սքրագսի բալլադը» ֆիլմը պատմում է անվրեպ երգչի մասին։

«Ալգոդոնեսի տակ» բանկերի կողոպտիչը ստանում է այն, ինչ կամենում էր, այնուհետև ևս ինչ-որ բան։ «Մուտքի համար սնունդ»՝ այն մռայլ պատմություն է երկու հոգնած թափառաշրջիկ դերասանների մասին։ «Ամբողջ Գոլդ-Կանյոնը»՝ պատմություն է ոսկեխույզի մասին, ով ոսկի է արդյունահանում։ «Աղջիկը, որին վխեցրել են»՝ լիրիկական պատմություն է չսպասված սիրո, և Կոեն եղբայրների էլ ավելի անսպասելի հանգուցալուծման մասին։ Եվ վերջապես վեցերորդ գլուխը՝ «Մնացորդները»՝ փլիսոփայական առակ՝ անծանոթների խայտաբղետ ընկերության մասին, որվքեր ճանապարհորդում էին հանրակառքերում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաստեր Սքրագսի բալլադը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թիմ Բլեյ Նելսոն — Բաստեր Սրագս
  • Ուիլի Ուոթսոն — փորիկ
  • Դևիդ Կրամխոլց — ֆրանսիացին սալունում
  • Է. Է. Բել — սալունի դաշնակահարը
  • Քլենսի Բրաուն— Մռայլ Ջո

Ալգոդոնեսի տակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյմս Ֆրանկո — Կովբոյ
  • Սթիվեն Ռութ — բանկիր
  • Ռալֆ Այնեսոն — Սևազգեստ մարդը
  • Ջեսի Լյուկեն — անասնավար

Մուտքի համար սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիամ Նիսոն —Իմպրեսարիո
  • Հարի Մելինգ — Դերասան (Հարիսոն)

Ամբողջ Գոլդ-Կանյոնը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թոմ Ուեյթս — ծեր ոսկեխույզ
  • Սեմ Դիլոն —երիտասարդ տղա

Աղջիկը, որին վխեցրել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զոյի Կազան — Էլիս Լոնգաբո
  • Բիլ Խեկ —Բիլի Նեպ
  • Գրեյнջեր Հայնս —պարոն Արթուր

Մնացորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թայն Դեյլի — Լեդի
  • Բրենդան Գլիսոն — Իռլանդացին
  • Ջոնջո Օ’Նիլ — Անգլիացին
  • Սոլ Ռուբինյոկ — Ֆրանսիացին
  • Չելսի Ռոս

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոել և Իթան Կոենները նախագծի մասին հայտարարել են 2017 թվականի հունվարին, որպես համատեղ աշխատանք Annapurna Pictures-ի հետ։ Այն մտածվել էր որպես վեց մասից բաղկացած հեռուստատեսային մինի սերիալ, որին ամբողջությամբ պետք է ռեժիսորություն անեին Կոենները[6]։ 2017-2018 թվականների ընթացքում դերասանական կազմը համալրեցին՝ Ջեյմս Ֆրանկոն, Զոյի Կազանը, Թայն Դեյլին, Ուիլլի Ուոթսոնը, Ռալֆ Այնեսոնը, Թիմ Բլեյք Նելսոնը, Սթիվեն Ռութը, Լիամ Նիսոնը և Բրենդան Գլիսոնը[7][8][9]։

«Բաստեր Սքրագսի բալլադը» մասամբ նկարահնվել է Նեբրասկայի շրջանում[10]։ Նկարահանումների որոշ մասը կատարվել է Նյու Մեքսիկոյում, այն վայրում, որտեղ Կոեն եղբայրները նկարահանել են «Սա ծերերի տեղը չէ» և «Ճշմարիտ հաստատկմություն»[11] ֆիլմերը։

2018 թվականին հայտարարվել է, որ մինի սերիալը վերածել են լիամետրաժ ֆիլմի, պահպանելով անթոլոգիական շղթան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://pitchfork.com/news/tom-waits-cast-in-the-coen-brothers-new-movie/
  2. Баллада Бастера Скраггса (2018) - IMDb
  3. Tapley Kristopher (2018-07-25)։ «Surprise! The Coens’ ‘Ballad of Buster Scruggs’ Is a Film and It’s Headed for Oscar Season»։ Variety (en-US)։ Վերցված է 2018-07-25 
  4. Otterson Joe (2017-08-09)։ «Coen Brothers’ TV Series ‘Ballad of Buster Scruggs’ Lands at Netflix»։ Variety (en-US)։ Վերցված է 2017-08-09 
  5. Walsh Savana։ «11 Original Netflix Movies Out Fall 2018 That Will Make For A Perfect Autumn Marathon»։ Bustle։ Վերցված է August 10, 2018 
  6. Leane Rob (January 11, 2017)։ «The Coen Brothers announce western TV series»։ Den of Geek։ Արխիվացված է օրիգինալից July 11, 2018-ին։ Վերցված է August 2, 2017 
  7. Dickinson Chrissie։ «Willie Watson sounds like a man from another time»։ chicagotribune.com (en-US)։ Վերցված է 2017-12-29 
  8. Giroux Jack (July 9, 2017)։ «‘The Ballad of Buster Scruggs’ Cast Includes James Franco, Tim Blake Nelson, Zoe Kazan, and More»։ /Film։ Վերցված է August 2, 2017 
  9. «‘Exclusive: Liam Neeson and Brendan Gleeson to star in Coen Brothers' Ballad Of Buster Scruggs»։ Entertainment IE։ January 15, 2018։ Արխիվացված է օրիգինալից June 25, 2018-ին։ Վերցված է January 15, 2018 
  10. Hammel Paul (July 20, 2017)։ «‘Coen brothers seek 'ordinary' looking Nebraskans for new miniseries being filmed in Panhandle»։ Omaha World-Herald։ Վերցված է August 2, 2017 
  11. Gomez Adrian (June 28, 2017)։ «Coen Brothers to begin production of ‘Ballad of Buster Scruggs’ in NM»։ Albuquerque Journal։ Վերցված է August 2, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]