Բասդեո Պանդայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բասդեո Պանդայ
անգլ.՝ Basdeo Panday
Դիմանկար
Ծնվել էմայիսի 25, 1933(1933-05-25)
ԾննդավայրPrinces Town, Տրինիդադ և Տոբագո
Մահացել էհունվարի 1, 2024(2024-01-01)[1] (90 տարեկան)
Մահվան վայրՋեքսոնվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն Տրինիդադ և Տոբագո[2]
Կրոնհինդուիզմ
ԿրթությունԼոնդոնի համալսարան և Presentation College, San Fernando?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, փաստաբան և արհմիութենական գործիչ
Զբաղեցրած պաշտոններMember of the House of Representatives of Trinidad and Tobago? և Prime Minister of Trinidad and Tobago?
ԿուսակցությունUnited National Congress?[2]
 Basdeo Panday Վիքիպահեստում

Բասդեո Պանդայ (անգլ.՝ Basdeo Panday, մայիսի 25, 1933(1933-05-25), Princes Town, Տրինիդադ և Տոբագո - հունվարի 1, 2024(2024-01-01)[1], Ջեքսոնվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ), տրինիդադացի և տոբագոնացի իրավաբան, քաղաքական գործիչ, արհմիութենական գործիչ, տնտեսագետ, դերասան և պետական ​​ծառայող։ Նա հնդկական ծագմամբ առաջին մարդն է եղել, որը զբաղեցրել է Տրինիդադ և Տոբագոյի վարչապետի պաշտոնը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բասդեո Պանդայը ծնվել է 1933 թվականի մայիսի 25-ին, հնդկական-տրինիդադական ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո նա աշխատել է շաքարեղեգի պլանտացիայում, իսկ ավելի ուշ՝ որպես տարրական դպրոցի ուսուցիչ և վարչական գործավար Սան Ֆերնանդոյում։ 1960 թվականին դերասանի դիպլոմ է ստացել Լոնդոնի դրամատիկական արվեստի դպրոցից, 1962 թվականին Լոնդոնի «Լինքոլն Ինն» իրավաբանական հաստատությունում ստացել է իրավաբանի կոչում, իսկ 1965 թվականին Լոնդոնի համալսարանում՝ տնտեսագիտության մագիստրոսի կոչում։ 1960-ականների սկզբին խաղացել է մի քանի դերասանական դերեր ֆիլմերում և հեռուստասերիալներում։

Տրինիդադ և Տոբագո վերադառնալուց հետո աշխատել է որպես իրավաբան և արհմիության խորհրդական, նրա քաղաքական կարիերան սկսվել է 1966 թվականին, երբ նա միացել է բանվորների և ֆերմերների կուսակցությանը։ 1973 թվականին դարձել է Տրինիդադի շաքարի և ընդհանուր բանվորների արհմիության առաջին նախագահը և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 1995 թվականը։ 1976-1986 թվականներին եղել է «Միավորված աշխատանքային ճակատ» կուսակցության նախագահը։

1976 թվականին Բասդեո Պանդայը առաջին անգամ ընտրվել է Ներկայացուցիչների պալատի անդամ և այդ ժամանակվանից ներկայացրել է Հյուսիսային Կուվա նահանգի ընտրատարածքը Տրինիդադ և Տոբագոյի խորհրդարանում։ 1981-1986 թվականներին խորհրդարանում եղել է ընդդիմադիր առաջնորդ։ 1986 թվականին երկրում իշխանության եկած վարչապետ Արթուր Ռոբինսոնի կաբինետում Բասդեո Պանդայը ստացել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի պաշտոնը։ Սակայն երկու տարի անց Բասդեո Պանդայը այլ գործիչների հետ լքել կառավարությունն ու կուսակցությունը և նրանց հետ հիմնել «Ակումբ 88» կուսակցությունը (Սիրո, Միասնության և Եղբայրության կուսակցություն), որը հետագայում կոչվել է Միացյալ ազգային կոնգրես[3][4][5]։ 1989 թվականից մինչև 1995 թվականի նոյեմբեր եղել է ընդդիմության առաջնորդ։

1995 թվականին Պանդայը մեղադրվել է սեռական անպարկեշտության հինգ հոդվածով՝ կապված նախկին կնոջ հետ։ Նույն թվականի համընդհանուր ընտրություններից երկու շաբաթ անց նա ազատ է արձակվել և ընտրվել վարչապետ։ Պանդայը դարձնել է Տրինիդադ և Տոբագոյի հնդկական արմատներով առաջին վարչապետը։

1997 թվականի հունվարին Բինարեսի համալսարանից (Հնդկաստան) ստացել է իրավունքի պատվավոր դոկտորի կոչում[6]։

Բասդեո Պանդայը վերընտրվել է վարչապետի պաշտոնում 2000 թվականի դեկտեմբերի 22-ին կայացած համընդհանուր ընտրություններից հետո։ 2001 թվականի հունվարի 25-ին ստանձնել է նաեւ Ազգային անվտանգության նախարարի պաշտոնը։ 2001 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Պատրիկ Մենինգը կրկին դարձել է երկրի վարչապետ, իսկ Բասդեո Պանդայը գլխավորել է ընդդիմությունը, բայց նաև պարտություն է կրել 2002 թվականի հոկտեմբերի 7-ին Ներկայացուցիչների պալատում վերընտրվելիս։

2006 թվականի ապրիլի 24-ին իսպանական դատարանը Բասդեո Պանդայը դատապարտել է վեց տարվա ազատազրկման՝ 1997-1999 թվականներին հարկերից խուսափելու համար։ Դատարանը ապացուցել է, որ վարչապետի պաշտոնում եղած ժամանակ նա չհայտարարագրված ավանդներ է պահել Լոնդոնի բանկում։ Դատավճռից հետո Բասդեո Պանդայը հրաժարական է տվել ընդդիմության առաջնորդի պաշտոնից։ 2007 թվականի մարտին դատարանի վճիռը բեկանվել է վերաքննիչ բողոքը քննարկելուց հետո։

2010 թվականին Կամլա Բասդեո Պանդայը պարտվել է կուսակցության ղեկավարի ընտրություններում, իսկ չորս ամիս անց հեռացել քաղաքականությունից[7]։

Բասդեո Պանդայը մահացել է 2024 թվականի հունվարի 1-ին Ֆլորիդայի Ջեքսոնվիլ քաղաքում, 90 տարեկան հասակում[8][9]։ Նրա մահվան մասին սոցցանցերում հայտնել է նրա դուստրը՝ Միքելա Պանդայը[10]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բասդեո Պանդայն ամուսնացած է եղել երկու անգամ, առաջին կինը՝ Նորման, մահացել է 1981 թվականին, երկրորդ անգամ Պանդայն ամուսնացել է Օմայի հետ[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://trinidadexpress.com/newsextra/basdeo-panday-has-died/article_1ba603b6-a8fa-11ee-8e06-db209099480c.html
  2. 2,0 2,1 https://www.ttparliament.org/members/member/basdeo-panday/
  3. Payne, Anthony; Sutton, Paul K. (1993). Modern Caribbean politics. Baltimore: Johns Hopkins University Press. էջեր 108–112. ISBN 978-0801844355. OCLC 25711755.
  4. Viranjini, Munasinghe (2001). Callaloo or tossed salad? : East Indians and the cultural politics of identity in Trinidad. Ithaca, N.Y.: Cornell University Press. էջեր 244. ISBN 978-0801486197. OCLC 46836925.
  5. «UNC Founder». United National Congress (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ փետրվարի 26. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.
  6. «Congrats Dr Panday». newsday.co.tt. 2019 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 4-ին.
  7. «Биография на веб-сайте парламента Тринидада и Тобаго». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  8. Deonanan, Nicole (2024 թ․ հունվարի 2). «The Life and Legacy of Basdeo Panday». Medium (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 6-ին.
  9. «State funeral for former PM Basdeo Panday - CNC3». 2024 թ․ հունվարի 2. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին.
  10. Kissoon, Carolyn (2024 թ․ հունվարի 1). «Basdeo Panday has died». Trinidad Daily Express. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին.
  11. Chan Tack, Clint (2009 թ․ փետրվարի 21). «Panday is a grandfather». Trinidad and Tobago Newsday. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բասդեո Պանդայ» հոդվածին։