Բան Ջաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բան Ջաու
Դիմանկար
Ծնվել է45
ԾննդավայրԱրևելյան Հան
Մահացել է116
Մահվան վայրՀան դինաստիա, Imperial China
ՔաղաքացիությունԱրևելյան Հան[1]
ԵրկերLessons for Women?
Մասնագիտությունպատմաբան, փիլիսոփա, գրող, քաղաքական գործիչ, բանաստեղծուհի, scholar, գրադարանավար և հրահանգիչ
ԱմուսինCao Shishu?[1]
Ծնողներհայր՝ Ban Biao?[1]
Ban Zhao Վիքիպահեստում

Բան Ջաու (չին.՝ 班昭, երկրորդ անունը Հյուիբան չին.՝ 惠班, անգլ.՝ Ban Zhao, 45, Արևելյան Հան - 116, Հան դինաստիա, Imperial China), չինացի հայտնի գրող։ Առաջին հայտնի չինուհի պատմաբանն է ու գիտնականը։

Չին պատմաբան Բան Ջաու

Բան Ջաուն արիստոկրատական Բան ընտանիքից էր՝ Հան դինաստիայի ականվոր պետական գործիչ և պատմաբան Բան Բիաոյի դուստրը։ Նա ծնվել է Շենսի նահանգի՝ ժամանակակից Սյանյանի մոտակայքում գտնվող Անլին քաղաքում։ Ստացել է լավ կրթություն։ 59 թվականին ամուսնացել է տեղական զինվորական վերնախավի ներկայացուցիչ Ցաո Շիշուի հետ։ Սակայն, շատ չանցած այրիացել է և երբևէ չի ամուսնացել։ Բան Ջաուն սկսել է զբաղվել գիտությամբ, գրել է բանաստեղծություններ, տրակտատներ, հետաքրքրվել է պատմությամբ, աշխարհագրությամբ և մաթեմատիկայով։ 92 թվականին կանչվել է Հե դի կայսեր արքունիք, մահացած եղբոր՝ Բան Գուից հետո, Հան դինաստիայի պատմության շարունակությունը գրելու համար։ Շատ շուտով կայսրից ստանում է հանձնարարություն ուսուցանել դասական գրականություն, պատմություն, աշխարհագրություն և մաթեմատիկա իր աղջիկներին և պալատական կանանց։ Որի համար ստացել է Ցաո Դագա (պատվավոր Ցաո աղջիկ) կոչումը։

Կայսեր մահվանից հետո՝ 106 թվականին Բան Ջաուն դառնում է Դեն Սուի (Բան ՉՋաուի նախկին սան) խնամակալի խորհրդատուն, ով Չինաստանի փաստացի տիրակալն էր Շան դի և Ան դի կայսրերի օրոք։ Որոշ ժամանակ անց ստանում է կայսերական գրադարանի կառվարչի պաշտոն։ Այս պաշտոնում կազմակերպում է հին ձեռագրերի կրկնօրինակման աշխատանքներ՝ դրանց հետագա տարածման նպատակով։ Բան Ջաուն մինչև իր կյանքի վերջ մեծ ազդեցություն է ունեցել կայսերական արքունիքում։ Մահացել է 116 թվականին կայսրության մայրաքաղաք Լոյանում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բան Ջաույի ամենանշանակալից աշխատություններից է «Հան գիրքի» ավարտումը՝ Արևելյան Հան դինաստիայի պատմությունը, եղբոր՝ Բան Գուից հետո։ Որտեղ ավելացվել է նաև Հե դի կայսեր մոր՝ կայսրուհի Դուի ծագումնաբանությունը և տրակտատներ աստղագիտության վերաբերյալ։

Կարևոր աշխատանքներից է համարվել նաև «Կանաց ուղեցույցը», որը Բան Ջաուն կազմել է երիտասարդ արիստոկրատուհիների համար։ Այստեղ խորհուրդներ է տրվում անձնական կյանքի, դաստիարակության վերաբերյալ, շեշտվում է հնազանդ և կրթված լինելու անհրաժեշտությունը։

Հենան նահանգ ճանապարհորդելուց հետո, Բան Ջաուն 101 թվականին գրում է «Ճանապարհորդություն դեպի արևելք» աշխատությունը։ Ինչպես նաև գրել է «Հիշողություն» աշխատությունը, որը չի պահպանվել։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bennet Peterson, Barbara (2000). Notable Women of China: Shang Dynasty to the Early Twentieth Century. M.E. Sharpe, Inc.
  • Ban Zhao in André Lévy (a cura di), Dictionnaire de littérature chinoise, Parigi, PUF, 2000, pp. 90-99. ISBN 978-2-13-050438-2