Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։
Դեբյուտը կատարել է 2007 թվականին՝ որպես «Soul Connection» խմբի անդամ «Jepp Blackman» կեղծանունով։ 2011 թվականի մարտին մասնակցել է Սոն Ջինի «Going Crazy» սինգլի ձայնագրմանը, որը հիթ դարձավ Կորեայում։ Նույն թվականի հուլիսին թողարկեց իր առաջին թվային սինգլը՝ «I Remember» անվամբ։ Նոյեմբերին համագործակցել է BEAST խմբից Զելոյի հետո, միասին թողարկել են «Never Give Up» սինգլը։ Նրա առաջին B.A.P սինգլը թողարկել է 2012 թվականի հունվարին։
Բանգ Յոնգ Գուկը ծնվել է 1990 թվականի մարտի 31-ին Հարավային ԿորեայիԻնչոն քաղաքում[1]։ Ունի երկվորյակ եղբայր, որը նույնպես հանդես է գալիս բեմերում։ Նաև ունի ավագ քույր[2]։ Յոնգ Գուկը մինչև 5 տարեկան չի կարողացել խոսել։
Երբ Յոնգ Գուկը փոքր էր, նրա ընտանիքը տեղափոխվեց Ինչոնի ափամերձ կղզիներից մեկը, որտեղ մնացին որոշ ժամանակ[2]։ Հետագայում ընտանիքը վերադարձել է Ինչոն։ Տղան սովորել է Գաենի տարրական և միջնակարգ դպրոցներում, 18 տարեկանում ավարտել է Յուհանի բարձրագույն դպրոցը։
2008 թվականին Յոնգ Գուկը դարձավ «Soul Connection» բոյ բենդի անդամ՝ ներկայանալով «Jepp Blackman» կեղծանունով[2][3]։ TS Entertainment ընկերության կողմից «Untouchable» կեղծանվամբ ներկայացել է դուետով։ Մինչ B.A.P.-ում դեբյուտը՝ մարզվել է 6 ամիս[4]։
↑Choi Se-Jung (2012 թ․ փետրվարի 23). «「B.A.P」を探れ!~アナザー・エピソード 1~». Korean Pia News (կորեերեն). PIA Corporation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 14-ին.